Հայաստանը Մանկական Եվրատեսիլ 2017 երգի մրցույթում

Հայաստանը մասնակցել է Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթին, որը տեղի է ունեցել 2017 թվականի նոյեմբերի 26-ին Թբիլիսի, Վրաստանում։ Հայկական հեռարձակողը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն (ARMTV) էր, և նա պատասխանություն էր կրում մասնակցել մրցույթին։ Միքայել Գրիգորյանը, բոլորին հայտնի որպես Միշա, ընտրվել է Հայաստանի ներկայացուցիչ 2017 թվականի հուլիսի 18-ին։ Նրա երգը՝ «Բումերանգ», մրցույթի համար թողարկվել է 2017 թվականի հոկտեմբերի 20-ին։

Ետին պլան

խմբագրել

Մինչև 2016 թվականի մրցույթը, Հայաստանը մասնակցել է մանկական Եվրատեսիլ երգի մրցույթին, սկսած 2007 թվականից, Հայաստանի երբևիցե եղած ամենալավ արդյունքը դա Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգն է[1]։ Մանկական Եվրատեսիլ 2011 թվականն անցկացվել է Հայաստանի մայրաքաղաք Երևանում[2]։

Մանկական Եվրատեսիլից առաջ

խմբագրել

Հայկական հեռուստաընկերությունը 2017 թվականի հուլիսի 18-ին հայտարարել էր, որ Հայաստանի ներկայացուցիչը Մանկական Եվրատեսիլ 2017 երգի մրցույթում Միքայել Գրիգորյանն է[3]։ Մրցույթին մասնակցելու համար, Վրաստանում, «Բումերանգ»-ը, ներկայացվեց հանրությանը պաշտոնական երգի տեսահոլովակի հետ, հոկտեմբերի 23-ին։

Բումերանգ

խմբագրել

«Բումերանգ» հայ փոքրիկ երգիչ Միքայել Գրիգորյանի երգը։ Դա ներկայացվել է Մանկական Եվրատեսիլ 2017 երգի մրցույթում Հայաստանի կողմից։

Մանկական Եվրատեսիլում

խմբագրել

Բացման արարողության ժամանակ պետք է որոշվեր ընթացիկ կարգը, նոյեմբերի 20-ին անցկացվող խաղարկության ժամանակ Հայաստանը շահեց չորրորդ տեղը, Նիդերլանդներից և Բելառուսից առաջ, նրա ելույթը կլինի 2017 թվականի նոյեմբերի 26-ին։

Եզրափակիչ

խմբագրել

Քվեարկություն

խմբագրել

2017 թվականի մանկական Եվրատեսիլի արդյունքները կորոշվի ազգային ժյուրիի և առցանց քվեարկությամբ։ Յուրաքանչյուր երկիր պետք է ունենա իր ազգային ժյուրին, որը բաղկացած է լինելու երաժշտական մասնագետներից, և երեխաներից, ովքեր կոգևորեն իրենք մասնակցին։ Այս ժյուրիից կպահանջվի գնահատել մասնակցին հետևյալ գործոնների հիման վրա՝ վոկալային կարողություն, երգի կատարման ինքնատիպությունն ու կոմպոզիցիա, և ընդհանուր տպավորություն։ Բացի այդ, ոչ մի ազգային ժյուրի չի կարող ինչ որ կերպ որևէ մասնակցային գործողությունների խանգարել, կամ փոխել քվեարկության ընթացքը։ Առցանց քվեարկության առաջին փուլը սկսվում է 2017 թվականի նոյեմբերի 24-ին, երբ բոլոր ելույթնեի փորձերը կցուցադրվեն junioreurovision.tv-ում, և այդ ընթացքում հանդիսատեսը կարող է քվեարկել, դրանից հետո, դիտողները հնարավորություն կունենան ևս դիտելու ելույթներից 1 րոպենաոց հատված։ Քվեարկության այս առաջին փուլը կվերջանա կիրակի, նոյեմբերի 26-ին, ժամը 15:59 կենտրոնական Եվրոպայի ժամանակով։ Առցանց քվեարկության երկրորդ փուլը կանցկացվի ուղիղ եթերում և կսկսի այն ժամանակ, երբ ելույթները կվերջանան, քվեարկությունը կտևի 15 րոպե։ Միջազգային դիտողները կարող են քվեարկել ամենաքիչը երեք և ամենաշատը հինգ երկիր։ Նրանք կարող են նաև քվեարկել իրենց երկրի մասնակցի օգտին։ Այդ ձայները կվերածվեն միավորների։ Քվեների քանակը որոշվում է ստացված ձայների տոկոսով։ Օրինակ, եթե ելույթը հավաքել է ձայների 20%-ը, ապա այն կստանա 20%-ին համարժեք միավորներ։ Հանրային քվեարկությունը վերջնական արդյունքների 50%-ն է, իսկ մյուս 50%-ը կտա ժյուրին։

Հայաստանին տրված միավորները

խմբագրել

Հայաստանի տված միավորները

խմբագրել

Քվեարկության արդյունքները

խմբագրել

Հաջորդ հինգ անդամները բաղկացած են հայ ժյուրիներից։

Հայաստանից բաժանված միավորները
Ելույթ Երկիր Ժյուրի 1 Ժյուրի 2 Ժյուրի 3 Ժյուրի 4 Ժյունրի 5 Ժյուրիի տված միավորները
01   Կիպրոս 8 12 11 4 15 10 1
02   Լեհաստան 5 3 3 11 5 5 6
03   Նիդերլանդներ 3 2 4 2 3 2 10
04   Հայաստան
05   Բելառուս 4 5 6 5 4 4 7
06   Պորտուգալիա 14 7 9 8 10 9 2
07   Իռլանդիա 10 13 15 12 9 13
08   Մակեդոնիա 9 9 10 6 8 8 3
09   Վրաստան 1 1 1 1 1 1 12
10   Ալբանիա 15 14 14 14 13 15
11   Ուկրաինա 2 10 2 3 2 3 8
12   Մալթա 11 15 13 9 11 14
13   Ռուսաստան 7 8 7 7 7 7 4
14   Սերբիա 12 11 8 13 12 11
15   Ավստրալիա 6 6 5 10 6 6 5
16   Իտալիա 13 4 12 15 14 12

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Adams, William Lee (2010 թ․ նոյեմբերի 23). «Baby Gaga and Tributes to Mama at Junior Eurovision». content.time.com. Time. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  2. Siim, Jarmo (2011 թ․ հունվարի 18). «Armenia to host Junior Eurovision in 2011». European Broadcasting Union.
  3. Herbert, Emily (2017 թ․ հուլիսի 18). «Armenia: Misha to represent Armenia at Junior Eurovision 2017». eurovoix.com.