Համազասպյան-Մամիկոնյաններ
Համազասպյան-Մամիկոնյաններ, հայկական իշխանական տոհմ Միջնադարյան Հայաստանում՝ Զաքարյանների իշխանապետության ժամանակ (11-17-րդ դարեր)[1]։ Սերում են Մամիկոնյանների իշխանական տոհմից[1]։ Տոհմանունն առաջացել է Համազասպ մարզպանի (11-րդ դարի վերջ - 12-րդ դարի սկիզբ) անունից[1]։ Իշխանանիստն էր Գուգարք աշխարհի Տաշիր գավառի Դսեղ գյուղը[1]։
Համազասպյան-Մամիկոնյաններ | |
---|---|
Երկիր | Զաքարյան Հայաստան |
Տիրույթներ | Տաշիր, Ուրծ գավառներ |
Ծագում | Մամիկնոյաններ |
Տիտղոսներ | Մանդատուրթուխուցես |
Հիմնադիր | Համազասպ մարզպան |
Հիմնում | 11-րդ դար |
Ավարտ | 17-րդ դար |
Ազգային պատկանելիություն | Հայ |
Դավանանք | Քրիստոնեություն |
Տիրույթները
խմբագրելՀամազասպյան-Մամիկոնյանների տիրույթներն էին Տաշիր գավառի Դսեղ, Մարց, Քարինջ, Մշարդ, Աղեգի գյուղերը[1]։ Իշխանանիստը Դսեղ գյուղն էր[1]։
Զաքարյան Իշխանապետություն
խմբագրելԶաքարյանների իշխանապետությունում ազդեցիկ դեր ունեցող Համազասպյան-Մամիկոնյանները խոշոր դեր են խաղացել նրանց իշխանությունում, մասնակցել Իվանե Ա-ի և Զաքարե Բ Մեծի ազատագրական պատերազմներին[1]։ Այս կռիվներին մասնակցող զորավարներից է եղել Սարգիս Համազասպյանը, ով հավանաբար զոհվել է 1201 թվականին, Բջնիի ազատագրման մարտում[1]։ Նրա որդի Համազասպը Զաքարյանների իշխանապետության մանդատուրթուխուցեսն էր[1]։ 13-րդ դարի առաջին կեսի պետական գործիչ էր Մարծպանը, որը ծավալել է նաև շինարարական աշխատանքներ, կառուցել Բարձրաքաշ Սուրբ Գրիգորի վանքը[1]։ Նրա որդի Համազասպ Անեցին եղել է Հաղպատի վանքի առաջնորդը (13-րդ դարի կես), կառուցել վանքի ժամատուն-գավիթը, զանգակատունը և այլն[1]։ Հովհանավանքի առաջնորդներ են եղել Համազասպ եպիսկոպոսը (1274-1300) և Ներսեսը (14-րդ դարի սկիզբ)[1]։ Համազասպ-Մամիկոնյանները խնամիական կապեր են ունեցել մի շարք հայկական իշխանական տների հետ` Զաքարյանների, Վաչուտյանների, Օրբելյանների և այլն[1]։ 12-րդ դարի վերջին Համազասպ մարզպանի թոռ Հասանը տեղափոխվել է Խաչեն և այնտեղ ստեղծել իր փոքր իշխանությունը, Մարզպան Համազասպյանի որդի Գրիգորը 13-րդ դարի կեսին հիմնվել է Ուրծ գավառում (Վեդի գետի վերին հոսանք)[1]։ Գրիգորի և նրա որդի Մամիկոնի իշխանության տարիներին նրանց տիրույթների մեջ են մտել Մանկուսը, Ջշին գյոլը և այլ գյուղեր[1]։
Հետագա պատմություն
խմբագրելՀավանաբար Համազասպյան-Մամիկոնյանների տոհմից է 17-րդ դարի կեսին հիշատակված Մելիք Բայանդուրը (Թումանեցի)։ Ենթադրում են, որ Դսեղի Թումանյանները ևս սերել են Համազասպյան-Մամիկոնյաններից։
Համազասպյան-Մամիկոնյանների տոհմածառը
խմբագրելՀամազասպ Մամիկոնյան մարզպան († 12-րդ դար) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սմբատ Մամիկոնյան (†) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սիթի | Սարգիս Համազասպյան զորավար († 1201) | Աղուտ | Քուրդ († ) | Հասան Իշխան († 13-րդ դար) | Մամախաթուն | Համազասպ եպիսկոպոս | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարծպան | Մամքան | Սմբատ | Աղուտ | Մամնան | Ռուզուքան | Համազասպ Մանդատուրթուխուցես | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Համլիկ | Մամքան | Սադուն | Նրջիս Զաքարյան | Մարծպան | Սևադա | Մամիկոն | Խերխան | Ռուզուքան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Գրիգոր | Մամքան | Համազասպ Անեցի | Ասլանբեգ | Սարգիս | Ամիրա | Խորիշահ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մամիկոն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- «Նոր նյութեր Մամիկոնյան-Համազասպյան իշխանական տան վերաբերյալ», Գագիկ Սարգսյան Արխիվացված 2017-11-18 Wayback Machine
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 87)։ |