Համազասպ Անեցի (ծննդյան և մահվան թթ․ անհայտ), XIII դարի հայ հոգևոր և մշակութային գործիչ։ Եղել է եպիսկոպոս, 1242 թվականին հիշատակվում է որպես Հաղպատի վանքի առաջնորդ։ 1245 թվականին կառուցել է Հաղպատի վանքի գավիթը, որը կոչվել է «Համազասպի շենք»։ Համազասպ Անեցին հիշվում է Հաղպատի շուրջ երկու տասնյակ թվակիր ու անթվակիր արձանագրություններում։ 1261 թվականին Համազասպ Անեցուն և Սանահինի փակակալ Գրիգորը Վարդան Արևելցուն պատվիրել են գրել «Մեկնութիւն Հնգամատենինը»։ Վարդան Արևելցին Համազասպ Անեցու պատվերով գրել է նաև Աստվածածնին, Գրիգոր Լուսավորչին, Հովհան Օձնեցուն նվիրված ներբողներ։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։