Մարց (Լոռու մարզ)

գյուղ Հայաստանի Լոռու մարզում
(Վերահղված է Մարցից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարց (այլ կիրառումներ)

Մարց, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքում[1]։

Գյուղ
Մարց
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
ԳյուղԹումանյան (համայնք) | Թումանյան համայնք[1]
ԳյուղապետՌոբերտ Գալստյան[2]
ԲԾՄ1050 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն496[3] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Մարց (Լոռու մարզ) (Հայաստան)##
Մարց (Լոռու մարզ) (Հայաստան)
Մարց (Լոռու մարզ) (Լոռու մարզ)##
Մարց (Լոռու մարզ) (Լոռու մարզ)

Աշխարհագրություն

խմբագրել

Գտնվում է Մարց գետի ափին։ Բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է մոտ 1050 մ։ Ալավերդի քաղաքից մոտ 15 կմ դեպի հարավ-արևելք, մարզկենտրոն Վանաձորից քաղաքից՝ 33 կմ դեպի հյուսիս-արևելք։

Պատմություն

խմբագրել

Պատմամշակութային հուշարձաններ

խմբագրել

Գյուղի շրջակայքում կան քսանից ավելի ավերակ գյուղատեղիներ (Մոտկոր, Ագադակ, Դեղձուտ, Զազի տներ և այլն)։ Գյուղի կենտրոնական մասում գտնվում է «Սուրբ Նշան» կիսավեր եկեղեցին, իսկ գյուղից 5 կմ հարավ-արևելք` Իգատակի վանքը, որից մնացել է միայն անմշակ քարերով պատված եկեղեցին (1255 թ.): Մարցում և շրջակայքում պահպանվել են նաև միջնադարյան մատուռներ (XIII-XIV դդ.), խաչարձաններ (XIII դդ.) և խաչքարերով (XIII-XVII դդ.) հարուստ գերեզմանոցներ։

Բնակչություն

խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Մարցի մշտական բնակչությունը կազմել է 496, առկա բնակչությունը՝ 472 մարդ[3]։ Բնակիչերը հայեր են[4], որոնց նախնիները հիմնականում եկել են Լեռնային Ղարաբաղի Ջրաբերդի գավառից և նախկին Շամշադինի շրջանից[5]։

Մարցի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[6].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 197 311[4] 578 876 1037 937 896 671 903[7] 652 496[3]

Մարցում են ծնվել Խորհրդային Միության հերոս Աշխարհբեկ Ղազարյանը (1918-1986) և Սոցիալիստական աշխատանքի հերոս Արշակ Ղազարյանը (1913-1995)։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ և պտղաբուծությամբ։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Տեղեկություններ Թումանյան համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 07․07․2023 թվական)։
  2. Լոռու մարզպետարան, Մարց համայնքի ղեկավար և ավագանի(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 3,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 745 — 992 էջ։
  6. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 135» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 9-ին.
  7. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 770 — 916 էջ։