Էլեկտրական հաղորդիչներ
Հաղորդիչներ էլեկտրական, էլեկտրական հոսանքի անցմանը աննշան դիմադրություն ցույց տվող նյութեր։
Հաղորդիչները պարունակում են մեծ թվով հոսանքակիրներ՝ լիցքավորված ազատ մասնիկներ, որոնք էլեկտրական դաշտի ազդեցությամբ կարգավորված շարժում են ձեռք բերում և ստեղծում հաղորդականության էլեկտրական հոսանք։ I կարգի հաղորդիչներում (մետաղներ և համաձուլվածքներ) հոսանքակիրները էլեկտրոններն են, II կարգի հաղորդիչներում (էլեկտրոլիտներ)՝ իոնները։ Նյութի պլազմային վիճակում հոսանքակիրները ագատ էլեկտրոններն են և իոնները։ I կարգի հաղորդիչները կիրառվում են էլեկտրական մալուխներում, հաղորդալարերում, ինդուկտիվության կոճերում, տրանսֆորմատորների և էլեկտրական մեքենաների փաթույթներում, էլեկտրաջեռուցիչ սարքերի պարույրներում, էլեկտրական էներգիայի փոխակերպման, բաշխման, հաղորդման սարքավորումներում և այլուր։ II կարգի հաղորդիչները օգտագործվում են գալվանական էլեմենտներում (էլեկտրական կուտակիչներ, մարտկոցներ), էլեկտրոլիզի պրոցեսներում, ֆիզիկաքիմիական հետազոտություններում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 80)։ ![]() |