Ծաղկի բանաձևը լատինական տառերով, սիմվոլներով և թվերով ծաղիկների կառուցվածքի պատկերման պայմանական ձև է։

Բույսերի տարբեր ընտանիքների 12 ծաղիկների համեմատական պատկերներ։
Ծաղկի կառուցվածքը 1 — ծաղկաբույլի առանցք, 2 — ծաղկակոթի տերև, 3 — բաժակաթերթ, 4 — պսակաթերթ, 5 — առէջ, 6 — վարսանդ

Սկսած 19-րդ դարից բուսաբանության գիտական և կրթական աշխատանքներում ծաղիկների կառուցվածքի և ձևի արտահայտման համար սկսեցին օգտագործել ծաղկի բանաձևը։

Ծաղկիների սեռը խմբագրել

Բանաձևի սկզբում նշվում է ծաղկի սեռը։

  •   — արական ծաղիկ (պարունակում է միայն առէջներ);
  •   — իգական ծաղիկ (պարունակում է միայն պտղաթերթիկներ);
  •   — երկսեռ ծաղիկ։

Ծաղկի սիմետրիան խմբագրել

Ապա նշվում է ծաղկի սիմետրիայի ձևը։

  •   — ծաղիկը ունի սիմետրիայի մի քանի առանցքներ(կանոնավոր կամ ակտինոմորֆ);
  •   — ծաղիկն ունի սիմետրիայի միայն մեկ առանցք (անկանոն կամ զիգոմորֆ);
  •   — ծաղիկը կազմված է երկու մասերից, որոնցից յուրաքանչյուրը ունի սիմետրիայի հորիզոնական առանցք (դիսիմետրիկ);
  •   — պարուրաձև ծաղիկ;
  •   — ցիկլիկ ասիմետրիկ ծաղիկ։

Ծաղկի սիմետրիայի տարբեր ձևերի միջև անցումներ  /  — ճառագայթային սիմետրիկից մինչև պարուրաձև։

Ծաղկի մասեր խմբագրել

Հետևալ տառերը ծաղկի բանաձևում արտահայտում են վարսանդը, առէջը և ծաղկապատը։

Մասերի քանակը և այլ նշումներ խմբագրել

Ծաղկի մասի տառի կողքին նշվում է տվյալ մասի քանակը (հնգաթերթ պսակ -  , վեց առէջ  ) իսկ եթե քանակը որոշակի չէ, կամ մեծ 12-ից՝ նշվում է  ։

Եթե ծաղկի ինչ-որ մասեր միաձուլված են, ապա նրանց թիվը գրվում է փակագծերի մեջ՝ միաձուլված հնգամաս պսակ ։

Եթե ծաղկի մասերը դասավորված են շրջանաձև, ապա թվերի միջև գրվում է «+»  ։

Ծաղկում հանգույցի դասավորությունը նշվում է գծիկով։ Հանգույցի կեղծ պատերի դեպքում՝  ։

Առանձին մասերի կառուցվածքի խախտումներ։

  •  ստամինոդիում;
  •  ° — թափվող մասի առկայություն
  •   — մասերի քանակի երկրորդային ավելացում

Պարզ ծաղկապատի դեպքում բաժակի և պսակի նշանները չեն օգտագործվում, գրվում է միայն P (պերիգոնիում) —  ։

Օրինակներ խմբագրել

Շուշանի և կակաչի ծաղկի բանաձևերը։  

  •   — կանոնավոր ծաղիկ;
  •   — պարզ ծաղկապատ, բաժանված պսակաթերթեր, 2 շարքով շրջանաձև դասավորված;
  •   — առէջներն ազատ են, 2 շարքով շրջանաձև դասավոռված;
  •  — վարսանդը մեկն է, կազմված երեք միաձուլված պտղաթերթիկներով (ցենոկարպային վարսանդ), հանգույցը վերին է։
Այլ օրինակներ
  • Խնձորենի  
  • Մասրենի 
  • Ոլոռ 
  • Կարտոֆիլ 
  • Խուլեղինջ 

Հիմնական ընտանիքների ծաղկի բանաձերը խմբագրել

Ընտանիքի անվանում Ծաղկի բնութագրական բանաձևը
Երկշաքիլավորներ
Խաչածաղկավորներ (Brassicaceae)  
Վարդազգիներ (Rosaceae)   կամ  
Բակլազգիներ (Fabaceae)  ;
Մորմազգիներ (Solanaceae)  
Բարդածաղկավորներ (Asteraceae)   կամ  
Միաշաքիլավորներ
Հացազգիներ (Poaceae)  
Շուշանազգիներ (Liliaceae)  

Գրականություն խմբագրել

  • Биология: Энциклопедия / Гл. ред. М. С. Гиляров (Большая Российская энциклопедия), М. 678, էջեր 678 — 678 էջ, ISBN 5-85270-252-8։
  • Ботаника. Учебник для вузов: в 4 т, հ. 3 (խմբ. Под ред. А. К. Тимонина, И. И. Сидоровой), М., «Изд. центр «Академия»» — 576, էջեր 576 — 576 էջ, ISBN 978-5-7695-2746-3։