Բացել գլխավոր ցանկը
Հաղարջենի
Ribes sanguineum ծաղիկները
Ribes sanguineum ծաղիկները
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Ընտանիք Կոկռոշազգիներ
Ցեղ Հաղարջենի
Լատիներեն անվանում
Ribes
L., 1753
Հոմանիշներ
Տիպիկ ներկայացուցիչներ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Հաղարջենի (լատ.՝ Ribes), կոկռոշազգիների (Grossulariaceae) ընտանիքի բույսերի ցեղ։

Բովանդակություն

ՏարածումԽմբագրել

Մոտ 50 տեսակ աճում են Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում։

Հայաստանում հաղարջենին վայրի վիճակում աճում է Եղեգնաձորի, Ախուրյանի, Արթիկի, Սևանի ավազանի, Զանգեզուրի, Լոռու, Շիրակի տարածքներում։ ՀՀ-ում հանդիպում է 6 տեսակ՝ արևելյան, ալպիական, Բիբերշտեյնի, հայկական, Ախուրյանի, սովորական։ Տարածված է անտառներում, նոսրանտառներում, թփուտներում, ժայռաճեղքերում, կիրճերում և այլուր։ Սովորական հաղարջենին աճեցվում է գրեթե բոլոր մարզերում։

Մշակության մեջ տարածված են նաև սև ու կարմիր հաղարջենիների ներմուծված տեսակները։ Հաղարջենու Ախուրյանի և հայկական տեսակները բնաշխարհիկներ են. գրանցված են ՀՀ Կարմիր գրքում[1]։

Կենսաբանական նկարագիրԽմբագրել

1,5-2,5 մ բարձրությամբ թփեր։ Տերևները պարզ են, 3-5 բլթականի, ատամնաեզր։ Ծաղկաբույլը՝ ողկույզ է, ծաղիկները՝ մանր, հաճախ երկսեռ, հազվադեպ բաժանասեռ և երկտուն։ Պտուղը հատապտուղ է՝ սև, կարմիր և այլ գույնի, թթվաշ։ Հաղարջենին խոնավասեր է, բազմանում է սերմերով և արմատային մացառներով։ Պտուղները բուրավետ են, պարունակում են շաքարներ, թթուներ, վիտամիններ, պեկտինային նյութեր, ներկանյութեր, օգտագործվում է ինչպես թարմ այնպես էլ վերամշակված վիճակում[2]: Հաղարջենին խոնավասեր է, բազմանում է սերմերով և արմատային մացառներով։

Ծաղկի բանաձև՝  ։ Ծաղկի բանաձևը հաստատուն չի[3]:

ՏեսակներԽմբագրել

Հայտնի է 150 տեսակ, որոնցից 57-ը՝ մշակվող։

կիրճերում, թփուտներում։

  • Հայկական հաղարջենի հանդիպում է Վայոց ձորի մարզում (Ջերմուկի շրջակայքում), աճում է գետեզրերին և գետափերի քարքարոտ մասերում, վերին լեռն, գոտում առաջացնում է փոքր մացառուտներ։

Այս բնաշխարհիկ տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

ՀիբրիդներԽմբագրել

ՏնտեսությունԽմբագրել

Հաղարջի արտադրությունը 2005 թվականին[4]
հազար տոննա
Երկիր Արտադրություն
  Ռուսաստան 431,5
  Լեհաստան 186,8
  Գերմանիա 128,8
  Ուկրաինա 24,8
  Մեծ Բրիտանիա 19,7
  Ավստրիա 19,4
  Չեխիա 15,1
  Հունգարիա 12,1
  Ֆրանսիա 11,4
  Դանիա 11,3

Նշանակություն և կիրառումԽմբագրել

Պտուղը հյութալի, բուրավետ, թթվաշ հատապտուղ է՝ սև, կարմիր, դեղին և այլ գույների։ Պարունակում է շաքարներ, թթուներ, վիտամիններ, պեկտինային, աղաղա- և ներկանյութեր։ Օգտագործվում է թարմ և վերամշակված (հյութ, ջեմ, մուրաբա և այլն)։ Խոնավասեր է։ Բազմանում է սերմերով և արմատային մացառներով։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Դպրոցական մեծ հանրագիտարան, գիրք 1, հատոր 2, էջ 8:
  2. Այգեգործի տեղեկատու, Երևան 1989
  3. Андреева И. И., Родман Л. С. Ботаника. — 3-е, перераб. и доп. — М.: Колос, 2005. — С. 428. — 528 с. — ISBN 5-9532-0114-1
  4. FAOSTAT, выбрать: countries by commodity; selected item: currants; 2005.

ԳրականությունԽմբագրել

  • Вавилов А. С. Чудо-ягода. // Наука и жизнь, 1988, № 7, с. 94. — О смородине лежачей, или моховке.
  • Турова А., Сапожникова Э. О пользе чёрной смородины. // Наука и жизнь, 1988, № 7, с. 92—93.

Արտաքին հղումներԽմբագրել

  Ընթերցե՛ք «հաղարջենի» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։