Հակոբ Անասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Անասյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Հակոբ Սեդրակի Անասյան (մայիսի 15, 1904[1][2], Էսքիշեհիր, Թուրքիա[1][2] - հունվարի 28, 1988[2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), պատմաբան, բանասեր, աղբյուրագետ, մատենագետ, ձեռագրագետ։ Պատմական գիտությունների թեկնածու (1962), Լա Վեռնի ամերիկահայկական միջազգային քոլեջի պատվավոր դոկտոր (1984)։
Հակոբ Անասյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 15, 1904[1][2] Էսքիշեհիր, Թուրքիա[1][2] |
Մահացել է | հունվարի 28, 1988[2] (83 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
Բնակության վայր(եր) | Հայկական ԽՍՀ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | պատմաբան, աղբյուրագետ, մատենագետ և բանասեր |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ[1] և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան |
Կոչում | պրոֆեսոր[2] |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու (1962) |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Հենրիկ Անասյան |
Կենսագրություն Խմբագրել
Ավարտել է Վենետիկի Ս.Ղազար կղզու Մխիթարյան վարժարանը (1925), Փարիզում հետևել Կ. Բասմաջյանի հայագիտական դասընթացներին (1931-1934)։ 1936 թվականին ներգաղթել է Խորհրդային Հայաստան։ 1936-1947 թվականներին՝ գիտաշխատող ԵՊՀ-ում, 1947-1976 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում, 1979-1988 թվականներին՝ Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի Մերձավորարևելյան լեզուների ուսումնական կենտրոնում։ Եղել է նույն համալսարանի Գրիգոր Նարեկացու անվան հայագիտական ամբիոնի պատվավոր անդամ։ Աշխատակցել է հայ պարբերական մամուլին («Երկունք», «Էջմիածին», «Պատմա-բանասիրական հանդես», «Բազմավեպ», «Հանդես ամսօրյա», «[Սիոն (ամսագիր)[|Սիոն]]», «Շողակաթ» և այլն)։ Տիրապետել է հին և նոր բազմաթիվ լեզուների։
Անասյանը հեղինակ է հարյուրից ավելի աշխատությունների, որոնք հիմնականում նվիրված են միջնադարյան Հայաստանի քաղաքական կացությանը, կրոնի պատմությանը, մշակույթին, գրականությանը, լեզվին, մատենագրությանն ու մատենագիտությանը։ Նա զգալի ավանդ ունի հայ ազգ-ազատագրական շարժումների պատմության ուսումնասիրման բնագավառում։ «Նպաստ մը հայոց ազատագրական պատմության (ԺԷ դար) Մահտեսի Շահմուրատ և Հովհաննես Թութունջի» (1934), «XVII դ ազատագրական շարժումներն Արևմտյան Հայաստանում» (1961), «Ստեփանոս Սալմաստեցի»[3] և այլ աղբյուրագիտական ու պատմագիտական մենագրություններում իր իսկ հայտնաբերած վավերագրերի միջոցով վեր է հանել հայ ազատագրական շարժումների չուսումնասիրված կամ պակաս ուսումնասիրված շատ դրվագներ, լուսաբանել հայ ժողովրդի ծանր վիճակը թուրք-պարսկական տիրապետությունների ներքո, արժեքավոր նոր տվյալներ ի հայտ բերել ֆրանսիական և հաբեշական արքունիքների հետ հայ քաղաքական շրջանակների հարաբերությունների վերաբերյալ։
Աղբյուրագիտական, բնագրագիտական կարևոր նշանակություն ունեն «Հայկական աղբյուրները Բյուզանդիայի անկման մասին» (1957), «Հովհաննես Կամենացի. Պատմութիւն պատերազմին Խոթինու» (1964)[4], «Վարդան Այգեկցին իր նորահայտ երկերի լույսի տակ» (1969), «Գրիգոր Շղթայակրի պատմական մեծ հիշատակարանը» (1980) և այլ աշխատություններ։ Անասյանը կազմել և հրատարակել է վերոհիշյալ հեղինակների երկերի գիտաքննական բնագրերը՝ մանրամասն ծանոթագրություններով։ «Վարդան Այգեկցին իր նորահայտ երկերի լույսի տակ» ուսումնասիրությունը կարևոր ներդրում է հայ մատենագրության պատմության մեջ։ Նա հայտնաբերել է Վարդան Այգեկցու «Գիրք հաստատութեան և արմատ հաւատոյ»[5] (Մատենադարան, ձեռ. № 2080) դավանական բնույթի ժողովածուն, «Վասն շատահաջ քննողացն հանդիմանութիւն» նամակը և «Վասն անիրաւ բամբասողաց եկեղեցւոյս Հայաստանեայց» գրվածքը։ Անասյանը նորովի է ներկայացրել առակագիր Վարդան Այգեկցուն՝ որպես իր ժամանակի մեծագույն աստվածաբաններից մեկի։ «Արմատ հաւատոն» նվիրված է Հայ եկեղեցու դավանության և նրա կարգերի պաշտպանությանը՝ «ընդդեմ երկաբնակաց և ամենայն հերձուածողաց»։ «Արմատ հաւատոն» ընդգրկում է և՛ դավանական, և՛ ծիսական խնդիրներ։
Հայագիտության նվաճումներից է Անասյանի «Հայկական մատենագիտություն. Ե-ԺԸ դդ» կոթողային աշխատությունը։ Հրատարակվել են բազմահատոր այս աշխատության միայն առաջին երեք հատորները (1959, 1976, 2002)։ Գիրքն ունի աղբյուրագիտական, բնագրագիտական, ձեռագրագիտական, պատմագիտական, բանասիրական արժեք և հայ մատենագրության համապարփակ մի հանրագիտարան է։ Այստեղ ներկայացվել է հայկական մատենագրության շուրջ 1500-ամյա ձեռագիր և տպագիր ժառանգությունը, հանրագումարի են բերվել ու գնահատվել հայ մատենագրության անցած բազմամյա ուղու արդյունքները։ Անասյանը գիտականորեն դասակարգել է հայկական բնագրերը, բացահայտել խմբագրությունների ժամանակային սահմանները, փոխադարձ աղերսն ու առնչությունները, նշել հիմնական ու օժանդակ գրականությունը, աշխատությունների մասին գրված գրախոսականները։ Նա կազմել է նաև Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի (1953), Մխիթար Գոշի (1954), Եղիշեի (1957), Կիրակոս Գանձակեցու (1961), Կոստանդին Երզընկացու (1962), Արիստակես Լաստիվերցու (1963), Սայաթ-Նովայի (1963) երկերի մատենագիտությունները։
Մեծ է Անասյանի դերը Հայ եկեղեցու պատմության, դավանանքի, աստվածաբանական գրականության ուսումնասիրման ասպարեզում։ Արժեքավոր են հատկապես Աստվածաշնչի հայերեն թարգմանության և նրան աղերսվող «Աստվածաշունչ մատյանի հայկական բնագիրը» (1966, 1972), «Էջմիածնի տպարանի սուրբ գրային հրատարակությունները» (1972), «Հայ համաբարբառային գրականությունը և հայ մատենագրության համաբարբառը» (1972) հետազոտությունները։ Անասյանը հանգել է այն եզրակացության, որ Աստվածաշնչի հայերեն հնագույն թարգմանությունը կատարվել է մինչև 431-ը, ասորական Պեշիտտայից։ Առանձին ուսումնասիրման նյութ է դարձրել «Ներսես Շնորհալին և Արմատ հաւատոյ» ժողովածուն, բացահայտել այդ ժողովածուի աղբյուրները՝ հանձինս Իրենեոս Լուգդոնացու, Բիտալիոս Անտիոքացու, Գրիգոր Սքանչելագործի, Հակոբ Սրճեցու, Զենոբ Եդեսացու, Դահեղա Եդեսացու, Կղեստինոս Հռոմայեցու և Բարսումա Անտիոքացու ստեղծագործությունների։
Աշխատություններ եւ բնագրային հրատարակութիւններ Խմբագրել
- Анасян А. С., „История Хотинской войны“ Иоаннеса Каменецкого.- «Պատմա-բանասիրական հանդես», 1958, N 2, стр. 258-286. Archived 2014-10-06 at the Wayback Machine.
- Անասյան Հ. Ս., XVII դարի ազատագրական շարժումներն Արևմտյան Հայաստանում. Պատմական հետազոտություն, Երևան, 1961։
- Անասյան Հ. Ս., Սայաթ-Նովայի ադրբեջաներեն մի նորահայտ տաղը.- «Պատմա-բանասիրական հանդես», 1963, № 4, էջ 223-224։ Archived 2021-05-19 at the Wayback Machine.
- Անասյան Հ. Ս., Խորենացու ժամանակագրական համակարգի հարցը.- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 1966, № 1, էջ 94-101։ Archived 2016-03-05 at the Wayback Machine.
- Անասյան Հ. Ս., Շտապ գրված մի գրախոսության մասին.- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 1968, № 7, էջ 81-83։ Archived 2014-10-06 at the Wayback Machine.
- Անասյան Հ. Ս., Զել և Ուրբաթազել.- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 1969, № 3, էջ 78-81։
- Հակոբ Անասյան, Հայ պատմա-դավանաբանական գրականության թանկարժեք հուշարձանը. «Գիրք հաստատութեան և արմատ հաւատոյ», «Էջմիածին», 1972, № 8–9։
- Անասյան Հակոբ, Բուզանդարանի մի նախադասության մասին.- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 1976, № 9, էջ 96-100։ Archived 2021-05-19 at the Wayback Machine.
- Հետազոտական ակնարկներ, Հ. 1, Վննա, 1984։
- Hakob S Anasian, The Turkish Futuvvet And The Armenians,- "Journal of the Society or Armenian Studies", 1988-1989, 4, pp. 161–181.
Մանր երկեր (ներածութեամբ Ա. Գ. Սանճեանի, Լոս Անջելես, 1987) Խմբագրել
Բովանդակութիւն Խմբագրել
- Ա. Գ. Սանճեան, Յակոբ Ս. Անասեանի հայագիտական վաստակը (ներածութիւն)
- Աստուածաշունչ մատեանի հայկական բնագիրը (քնական ուրուագիծ)
- Էջմիածնի տպարանի սուրբգրային հրատարակութիւնները և Ս. Գրքի քննական հրատարակութեան հարցեր
- Հայ համաբարբառային գրականութիւնը և հայ մատենագրութեան համաբարբառը (աղբիւրագիտական և բնագրաքննական ուսումնասիրութիւն)
- Սիմաքեան մի տարընթերցուած՝ Աստուածաշնչի հայերէն գրչագրերում (Վեցիջեանի պատմութեան համար)
- Բնագրային մի ճշտում՝ Եզեկիէլի գրքի հայերէն թարգմանութեան մէջ
- Աստուածաշունչ մատեանի անվաւերականները հայ մատենագրութեան մէջ
- Աւետարանացոյց
- Վարդան Այգեկցին իր նորայայտ երկերի լոյսի տակ
- Նորից՝ Վարդան Այգեկցու յանդիմանական նամակի մասին
- Հայ պատմա-դաւանաբանական գրականութեան թանկարժէք յուշարձանը
- Ներսէս Շնորհալին և «Արմատ հաւատոյ» ժողովածուն
- «Արմատ հաւատոյ»-ի աղբիւրներից (Ա) Իրենէոս Լուգդոնացի
- «Արմատ հաւատոյ»-ի աղբիւրներից (Բ) Բիտալիոս Անտիոքացի և Գրիգոր Սքանչելագործ
- «Արմատ հաւատոյ»-ի աղբիւրներից (Գ) Յակոբ Սրճեցի, Զենոբ Եդեսացի և Դահեղա Եդեսացի
- «Արմատ հաւատոյ»-ի աղբիւրներից (Դ) Կեղեսինոս Հռոմայեցի և Բարսումա Անտիոքացի
- Սուրբ Եփրեմին վերագրուած «Յաղագս Երրորդութեան» ճառը և «Արմատ հաւատոյ» ժողովածուն
- Հայոց մոլորական համարուած գրքերն ըստ լատինական մի հին ցուցակի
- Արիստոտելի երկերի հայերէն թարգմանութիւնները
- «Վեցերորդ մատեան ամենից գրեանցն Արիստոտէլի» (Ղուկաս վրդ. Խարբերդցու թագրմանութիւններից)
- Պրն. Ժ.-Պ. Մահէի հայագիտական աշխատանքների մասին
- Հայազգի պատրիարք Արսէն Երուսաղեմացի
- Բուզանդարանի ռուսերէն թարգմանութիւնը
- Բուզանդարանի մի նախադասութեան մասին
- Մովսէս Խորենացու ժամանակագրական համակարգի հարցը
- Նոր հայեացք աղուանագիտւթեան բնագաւառում
- Նորից աղուանական այբուբենի հարցը
- Դէպի Արցախ-Խաչենի պատմութեան խորքերը
- Կոստանդին Դրագասի փախստեան զրոյցը հայ ժամանակակիցների մօտ
- Գէորգ Ֆրանցէսի քրոնիկոնի հայերէն անտիպ թարգմանութիւնը
- Դիտողութիւններ Ստեփանոս Սալմաստեցու կենսագրութեան վերաբերեալ
- Ստեփանոս Սալմաստեցի (հատուածներ նոր ուսումնասիրութիւնից)
- Նպաստ մը հայոց ազատագրական պատմութեան. Մահտեսի Շահմուրատ և Յովհաննէս Թութունջի
- Թուրքական տիրապետութիւնը Հայաստանում ԺԷ. դարում
- Հայ-յունական ազատագրական շարժման մի էջ Կանդիայի պատերազմի շրջանից (ԺԷ դ.)
- ԺԷ դարի ազատագրական շարժումներն Արևմտեան Հայաստանում (Պաշտպանական ելոյթ՝ դիսերտացիայի հրապարակային պաշտպ. առթիւ)
- Երկու ելոյթ՝ մի դոկտորականի քննարկման առթիւ
- Թուրքական ֆութուվվաթը և հայերը (Թուրքիայի ձուլողական քաղաքականութեան պատմութիւնից)
- Բաղդասար Կարնեցու մի յիշատակարանը (1758-1761 թթ.)
- Իսլամը և քրիստոնեայ հարկատուները - Ա. Մահմեդի դաշնագիրը, բ. Ալիի հրովարտակը
- Ցեցորայի ճակատամարտի (1620 թ.) և Խոտինի պատերազմի (1621 թ.) արձագանքները հայկական աղբիւրներում
- Դաւիթ Կիպրացի
- Տոմարագէտ Ազարիա Ջուղայեցիներ (Համանուն երկու գիտնականների մասին)
- Տոմարագէտ Ազարիա Ջուղայեցին և «Հայկական սովետական հանրագիտարան»-ը
- Հայերէն թուաբանական դասագրքերի պատմութեան համար - «Արհեստ համարողութեան» և «Արիթմետիկայ»
- Գրական նմոյշներ Գրիգոր Շղթայակրից (Ա)
- Գրական նմոյշներ Գրիգոր Շղթայակրից (Բ)
- Գրիգոր Շղթայակրի պատմական մեծ յիշատակարանը (1711 թ.)
- Սայեաթ-Նովայի տաղերը (Մատենագիտական տեսութիւն)
- Սայեաթ-Նովայի հայերէն տաղերի երաժշտական հրատարակութիւնները (Մատենագիտական տեսութիւն)
- Սայեաթ-Նովայի ադրբեջաներէն մի նորայայտ տաղը
- Անծանօթ հեղինակ Թովմաս Ագուլեցին և նրա նորագիւտ երկը (ԺԷ/ԺԸ դար)
- Թովմաս Ագուլեցին և նրա մեռոներգութիւնը
- Մի նորայայտ մեռոներգութիւն ևս (Թովմաս Ագուլեցու անտիպ տաղերից)
- Նոր նիւթեր Վենետիկեան Մխիթարեանների հնագոյն թարգմանութիւնների վերաբերեալ
- Ոչ թէ Իմինովիչ, այլ Էմինովիչ (պրոֆ. Եորգայի տեսակէտի ժխտումը)
- Միքայէլ Էմինեսկուի ստեղծագործութեան սոցիալական արժէքը և նրա կապերը հայ գրականութեան հետ
- Միջնադարեան մի անծանօթ տաղ ադրբեջաներէն լեզուով (Հայկական ՍՍՌ Պետ. մատենադարանի անտիպ նիւթերից)
- ԺԸ դարում գրուած հայատառ թուրքերէն բժշկարաններ (Երևանի Մաշտոցեան մատենադարանի ձեռագրերից)
- Աւետիք Բաղդասարեան Տիգրանակերտցու աշխատութիւնները
- Յոյն գիտնական ևստրատիոս Արգենտէսը և հայերը (ԺԸ դար)
- Ագուլիսի յիշատակարանը և Տէր-Մկրտչեանների ազգաբանութիւնը
- «Հայաստանեան մատենագիտութիւն»-ը
Յաւելուած
- Սահմանել «Հայ մշակոյթի օր»
- Յոբելեանական ելոյթ (իմ 80-ամեակի առթիւ)
- Զօրավար Անդրանիկ
- Բաց նամակ՝ պրն. Գէորգ Աբելեանին
- Ելոյթ՝ Մեծ Եղեռնի 70-ամեակի առթիւ
- Շտապ գրուած մի գրախօսութեան մասին
- Հրատարակել՝ առանց թարգմանելու
- Արևմտահայերէնի «ինքզինք» դերանուան մասին
- «Նաւասարդ»-ի հարցազրոյցի առթիւ
- Անհեթեթ լեզուաբանութիւն
- Մեսրոպ Մաշտոցը և թոռնիկս
- Ցանկեր
Գրականություն Խմբագրել
- Հակոբ Սեդրակի Անասյան, Լոս Անջելես, 1984։
- , Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, ««Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ»», 2002, էջ 51-52 — 1076 էջ։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 368.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
- ↑ Յակոբ Անասեան, Ստեփանոս Սալմաստեցի (հատուածներ նոր ուսումնասիրութիւնից), Երուսաղէմ, 1981։
- ↑ Հովհաննես Կամենացի. Պատմութիւն պատերազմին Խոթինու (էլ-հրատարակութիւնը տե՛ս Հայ մատենագրութեան թուանշային գրադարանի կայքում)։
- ↑ Էլ-հրատարակութիւնը տե՛ս «Գիրք հաստատութեան և արմատ հաւատոյ»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 368)։ |