Հենրիկ Անասյան

հայ հասարակական գործիչ, դիրիժոր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Անասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հենրիկ Հակոբի Անասյան (ապրիլի 10, 1937(1937-04-10)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, դիրիժոր, գրող, հասարակական գործիչ։ Պատմաբան, բանասեր, աղբյուրագետ, մատենագետ, ձեռագրագետ Հակոբ Անասյանի որդին։

Հենրիկ Անասյան
Ծնվել էապրիլի 10, 1937(1937-04-10)[1] (87 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  ԱՄՆ
Ժանրերդասական երաժշտություն և երգ
Մասնագիտությունդիրիժոր, հասարակական գործիչ և գրող
ԱշխատավայրՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ, Հայաստանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ և Սիփան երգչախումբ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1966)

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան (1966):

1962-1978 թթ. աշխատել է ՀԽՍՀ հեռուստառադիոպետկոմի երաժշտական բաժնում, 1966-1967 թթ.՝ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի, 1977 թվականին՝ Երգի-պարի պետական անսամբլի դիրիժոր։

1978 թվականից բնակվում է Լոս Անջելեսում։

1978 թվականին ԱՄՆ-ում ստեղծել է «Սիփան» երգչախումբը, որը 1990, 1991, 1997 թթ. ելույթներ է ունեցել Երևանում, եղել է «Սարդարապատ» երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավարը։

Անասյանը ստեղծել է «Սրբազան համերգ» շարքը՝ նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, գրել «Հայրենիք և սեր», «Սայաթ-Նովա» սյուիտները, «Ճանապարհ» սիմֆոնիկ պոեմը, կոնցերտ՝ դուդուկի և նվագախմբի համար, խմբերգեր, երգեր («Սիրում եմ», «Երազ աղջիկ» և այլն)։

Հեղինակ է երաժշտական գործերի («Իմ հայրենիք», «Կռունկ, բարով դառնաս», 1997), գրական, երաժշտագիտական, հրապարակախոսական հոդվածների ժողովածուների՝ «Լուռ ցավեր» (1990), «Այս եմ ես...» (հ. 1-4, 1993-2004), և այլ գրքերի[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=12217
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիկ Անասյան» հոդվածին։