Կարապետ Բասմաջյան

հայ բանասեր, պատմաբան, բժիշկ

Կարապետ Բասմաջյան (նաև՝ Պասմաճյան, 1864, Կ. Պոլիս - 1942, Փարիզ), հայ դեղագործ, բժշկության պատմաբան, բառարանագիր։

Picto infobox med.png
Կարապետ Բասմաջյան
Կարապետ Բասմաջյան.jpg
Ծնվել է1864
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1942
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ՔաղաքացիությունFlag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունԿ.Պոլսի դեղագործական ուսումնարան, Փարիզի համալսարան
Մասնագիտությունդեղագործ, պատմաբան, բառարանագիր
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան, Բանասեր, Բուժանք և Հայ բույժ
Պաշտոնգլխավոր խմբագիր
ԱնդամակցությունԱսիական ընկերություն
ՎիքիդարանԿարապետ Բասմաջյան

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում։ 1880 թվականին ընդունվել է Պոլսի բժշկական վարժարանը, հետևել դեղագործության։ Ավարտել է Փարիզի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։ Միաժամանակ զբաղվել է արևելյան ժողովուրդների լեզուների, պատմության և բանասիրության ուսումնասիրությամբ։ Ճամփորդել է Արևելքի երկրներում և ուսումնասիրել այդ երկրների ժողովուրդների լեզուներն ու սովորությունները։ Վերադառնալով Կ.Պոլիս՝ ցանկացել է հաստատվել այնտեղ։ Կ.Պոլսում քաղաքական շարժառիթով ձերբակալվել է և բանտարկվել։ Որոշ ժամանակ անց ազատ է արձակվել և տեղափոխվել Փարիզ, որտեղ էլ վերջնականապես հաստատվել է։

1890-ականների սկզբներից վերջնականապես նվիրվել է բանասիրական աշխատանքի։ Այնուհետև մինչև խոր ծերություն զբաղվել է հայ ժողովրդի պատմությամբ, գրելով հիսունից ավել աշխատություն հայերեն, ֆրանսերեն և անգլերեն։ 1893 թվականին լույս է տեսել նրա առաջին գիտական աշխատությունը նվիրված ասուրա-բաբելական բևեռագիր արձանագրությունների վերծանմանը։ Դրան հաջորդել է նոր հետազոտություններ, բոլորն էլ նվիրված բևեռագիր արձանագրություններին։ Նույն տարիներից աշխատակցել է հայագիտական հանդեսներին («Բազմավեպ», «Բյուրակն», «Անահիտ» և այլն)։ 1899 թվականին Փարիզում հիմնադրել է «Բանասեր» հնագիտական և պատմական հանդեսը, որը շարունակվել է մինչև 1908 թվականը։ «Բանասերի» էջերում տպագրվել են նրա և այլ պատմաբանների արևելագիտական, հատկապես հայագիտական հետազոտությունները։ 1901 թվականին հայերեն և ֆրանսերեն աշխատություններ է գրել Զվարթնոցի ճարտարապետական ոճի առանձնահատկությունների և Զվարթնոցում հայտնաբերած բևեռագիր արձանագրությունների մասին։ 1899-1907 թթ. Փարիզում հրատարակել է «Բանասէր» պատմագիտական, հնախոսական և գրականագիտական հանդեսը, որի էջերում հայ բժշկության ու Հայաստանի պատմության վերաբերյալ հոդվածներ է տպագրել։ Ուսումնասիրել է Ամիրդովլաթ Ամասիացու «Անգիտաց անպէտը» և կատարել նրա գլուխների լատիներեն և ֆրանսերեն թարգմանությունները։ Այնուհետև Կ. Պոլսում, Փարիզում, Վենետիկում, Վիեննայում և այլ քաղաքներում հրատարակել է նոր գրքեր։ Նկատելի աշխատանք է տարել հայ հին մատենագրության բնագրերի գիտական հրատարակության բնագավառում։ 1927 թվականին Վիեննայում լույս է ընծայել Ամիրդովլաթ Ամասիացու «Անգիտաց անպետ» բժշկական արժեքավոր աշխատությունը։

Լինելով դեղագործ և բանասեր՝ մեծ գործ է կատարել դեղամիջոցների և հիվանդությունների արաբական ու հայկական անվանումները վերծանելու և լատիներենի ու ֆրանսերենի թարգմանելու հարցում։ Անգնահատելի դեր է կատարել եվրոպական պետական ու մասնավոր գրադարաններում պահվող հայկական բժշկական ձեռագրերի նկարագրության գործում։

Կարապետ Բասմաջյանն առաջին անգամ մեկ գրքով տվել է հայ դրամագիտության պատմության ուրվագիծը։ Հեղինակ է հայ բժշկության պատմության հարցերին վերաբերող բազմաթիվ հոդվածների, որոնք հրատարակվել են ֆրանսիական պարբերականներում։ Զբաղվել է նաև հայկական բժշկական եզրականության հարցերով։

Կարապետ Բասմաջյանը եղել է Փարիզի Հայ բժիշկների ընկերության անդամ, Ֆրանսիական բժշկա-պատմաբանների ընկերության ցկյանս անդամ։ Պարգևատրվել է Ֆրանսիայի հանրային կրթության գործչի ոսկե պատվանշանով։

Առանձին գրքերով լույս տեսած երկերից հիշատակության են արժանի նաև «Իսկական պատմություն հայոց» (Կ. Պոլիս, 1914, 1927), «Առձեռն բառարան հայ աշխարհիկ լեզվի», «Հայկական ընդհանուր դրամագիտություն» (Վենետիկ, 1936) և այլն։ Նրա երկերի մանրամասն մատենագիտությունը Մ. Պոտուրյանի «Հայ հանրագիտակում» է[1]։ Մահացել է 1942 թվականին Փարիզում։

ԱշխատություններԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ 183 

ԱղբյուրներԽմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

ԳրականությունԽմբագրել

  • Վարդանյան Ստելլա, Հայաստանի բժշկության պատմություն, Երևան, 2000։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
  • Ով ով է։ Հայեր։ Կենսագրական հանրագիտարան, հ. 1, Երևան, 2005։