Հակոբ Հակոբյան (նկարիչ)

հայ նկարիչ
(Վերահղված է Հակոբյան Հակոբ (նկարիչ)ից)
Այս հոդվածը նկարչի մասին է։ Այս անունը կրող այլ անձանց համար այցելեք Հակոբ Հակոբյան։
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հակոբ Տիգրանի Հակոբյան (մայիսի 24, 1923(1923-05-24)[1][2], Ալեքսանդրիա, Եգիպտոս[1][2] - մարտի 9, 2013(2013-03-09)[3], Երևան, Հայաստան), գեղանկարիչ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր, ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր (1967-1971)։

Հակոբ Հակոբյան
Հակոբ Հակոբյանն իր արհեստանոցում
Ծնվել էմայիսի 24, 1923(1923-05-24)[1][2]
ԾննդավայրԱլեքսանդրիա, Եգիպտոս[1][2]
Վախճանվել էմարտի 9, 2013(2013-03-09)[3] (89 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՄելքոնյան կրթական հաստատություն (1941)[1] և Գրան–Շոմիե ակադեմիա (1954)[1]
Մասնագիտություննկարիչ և քաղաքական գործիչ
Պարգևներ
Հակոբ Հակոբյան Վիքիդարանում
 Hakob Hakobyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1923 թ. Ալեքսանդրիայում (Եգիպտոս)։ Ուսանել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում։ Մասնագիտական կրթությունը ստացել է Կահիրեի գեղարվեստի (1944-1948) և Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում (1952-1954)։ Հայրենիքում նրա մասին տեղեկացվել են մամուլից և այն նկարներից, որ նա 1960 թվականին ընծայել էր Հայաստանի պետական պատկերասրահին։ Մասնակցել է Երիտասարդության և ուսանողների համաշխարհային IV փառատոնին (1953, Բուխարեստ, 2-րդ մրցանակ), արդի եգիպտական արվեստի (1958, Մոսկվա, Լենինգրադ) ցուցահանդեսներին, Ալեքսանդրիայի բիենալներին (1959, 19611962 թվականին ընտանիքով հայրենադարձել է Հայաստան։

Նկարչական ոճ խմբագրել

Հակոբյանը իր ստեղծագործական առաջին շրջանում ստեղծել է նատյուրմորտներ, որտեղ շեշտված են տխրության ու առանձնության զգացմունքները. «Կինը խոհանոցում», «Սխտորներ», «Վիշտ», «Դերձակը» գործերը այդ ստեղծագործական ժամանակահատվածի լավագույն օրինակներն են։ Օտարության մեջ ապրելու տարիներին Հակոբյանը հիմնականում նկարել է թեմատիկ նկարներ, ուր յուրահատուկ ուժով ու նրբությամբ ընդանրացրել է հայրենիքից հեռու ապրող իր հետեղեռնյան սերնդակիցների հոգեվիճակը։ Բնանկարների ենթատեքստում շոշափելի են անհանգիստ ժամանակից բխող լարվածության ու տագնապի զգացմունքները, որոնք ակնհայտ են «Նեյտրոնային ռումբին՝ ոչ», «Սումգայիթ» կտավներում և «Ընտանիք» քանդակում։

Ստեղծագործություններ խմբագրել

 
Հակոբ Հակոբյանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում
  • «Կինը խոհանոցում» (1959)
  • «Սխտորներ» (1961)
  • «Վիշտ» (1961) Մանկուց հորը կորցրած, ծանր կյանք ապրած նկարչին մշտապես հուզել է կյանքի հորձանուտում գտնվող, թշվառ, տառապող, ճակատագրի դեմ մաքառող մարդկանց կերպարները։ Աթոռին նստած է մարդը՝ գլուխն առած ափի մեջ։Նա պատկերված է այնպես, որ առաջին հայացքից թվում է, թե գլուխն անջատված է ուսերից։ Երկար դիտում ես ու մտածում ՝ իրավ, միտքն անկարող է օգնել մարդուն ելք գտնելու անելանելի վիճակից։
  • «Դերձակը» (1959)։ Կարի մեքենաի առջև, ասես մեքենաին ձուլված անձը հայցքը մտախոհ հառել է հեռուն, խորհում է իր դժվար կյանքի մասին, որն սկսվել ու ավարտվելու է այդ մեքենայով։
  • «Գարուն» (1969)
  • «Անդորր» (1970)
  • «Մալիշկա գյուղը» (1970)
  • «Ջրանցքի մոտ» (1972)
  • «Իմ արվեստանոցը» (1983)
  • «Սումգայիթ» (1989)
  • «Գործիքներ» (1998)
  • «Հանրապետության հրապարակ» (2001)
  • «Բուժքույրը» (2003)
  • «Վիրուսներ» (2003)
  • «Դեր Զորում զոհված մեծ հորս՝ Սարգիս Եսայանի հիշատակին» (2004)

Մրցանակներ խմբագրել

Տպագրություններ խմբագրել

Հ. Հակոբյան, Ու մերթ լացավ, ու մերթ խնդաց իմ հոգիս. հոդվածներ, հարցազրույցներ Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, Երևան, Սարգիս Խաչենց, 2006.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Հակոբյան (նկարիչ)» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Հակոբյան (նկարիչ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 72