Հալյուցիոգեն ցլամարտիկը
«Հալյուցիոգեն ցլամարտիկը», իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի աշխատանքն է, ստեղծվել է 1968-1970 թվականներին։ Գտնվում է Ֆլորիդա նահանգի Սենտ-Պետերբուրգում՝ Սալվադոր Դալիի թանգարանում։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Սալվադոր Դալի |
տարի | 1970[1] |
բարձրություն | 398 սանտիմետր |
լայնություն | 299 սանտիմետր |
ուղղություն | սյուրռեալիզմ |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Սալվադոր Դալիի թանգարան |
հավաքածու | Սալվադոր Դալիի թանգարան |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
Տեղեկություններ նկարի մասինԽմբագրել
Ըստ նկարիչի, այս կտավն իրեն ամբողջությամբ արտացոլում է ընդամենը մեկ նկարում, քանի որ այս կտավում ներկայացված է Դալիի կերպարների ողջ անթոլոգիան։ Աջ ներքևի անկյունում պատկերված է հենց ինքը Դալին վեց տարեկան հասակում, դեպի իրեն են թռչում ճանճերը, վերևից կարծես նկարի վրա իշխում է Գալա Դալիի գլուխը։ Միլոսյան Վեներայի բազամթիվ կերպարները աստիճանաբար պտտվում են, փոխելով սեռը։ Հենց ցլամարտիկի դեմքը կարելի է տեսնել աջից երկրորդ Միլոսյան Վեներայի կերպարով։ Նրա կուրծքը ձևավորում է ցլամարտիկի քիթը, իսկ գլուխը՝ աչքերը։ Վեներայի որովայնի ստվերը ստեղծում է նրա բերանի պատկերը։ Ավելի ներքև դեղին ստվերը պատկերում է նրա փողկապը, իսկ Վեներայի հանդերձանքը՝ վերնաշապիկը։ Ավելի ձախ լեռների ֆոնին, որտեղ պահված է սպանված ցլի գլուխը, կարելի է տեսնել ցլամարտիկի բաճկոնը[2]։
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Галлюциногенный торреро(Ստուգված է 6 փետրվարի 2010)(անգլ.) в галерее работ Сальвадора Дали
- «Сальвадор Дали. Галлюциногенный торреро. 1968-70»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-11-ին։ Վերցված է 06.02.2010
- «Галлюциногенный тореадор»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-11-ին։ Վերցված է 06.02.2010
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հալյուցիոգեն ցլամարտիկը կատեգորիայում։ |