Սալվադոր Դալիի թանգարան (Սենտ Պիտերսբերգ)
Սալվադոր Դալիի թանգարան (անգլ.՝ Salvador Dalí Museum), թանգարան ԱՄՆ-ի Սենտ Պիտերսբուրգ քաղաքում (Ֆլորիդա), որը պարունակում է իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի նկարների հավաքածու։ Տարեկան թանգարան է այցելում մոտ 200.000 այցելու ողջ աշխարհից[2]։
Սալվադոր Դալիի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և ոչ առևտրային կազմակերպություն |
Երկիր | ԱՄՆ |
Տեղագրություն | Սենթ Պետերսբուրգ |
Վայր | Սենթ Պետերսբուրգ |
Ղեկավարության նստավայր | Սենթ Պետերսբուրգ, Փինելաս շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[1] |
Հասցե | One Dali Blvd. |
Հիմնադրվել է | 1982 |
Կայք | thedali.com(անգլ.) |
Պատմություն
խմբագրել1942 թվականին կայացած իրենց ամուսնությունից հետո Ալբերտ Ռեյնոլդս Մորզե և Էլյանոր Ռիզ Մորզե ամուսինները (Albert Reynolds Morse & Eleanor Reese Morse) ներկա են եղել Սալվադոր Դալիի աշխատանքների հետահայաց ցուցադրությանը, որը կազմակերպվել է Քլիվլենդի արվեստի թանգարանում։ Տպավորվելով նկարչի աշխատանքներով` ամուսինները մեկ տարի անց ձեռք են բերել առաջին նկարները. հենց այս գնումներից էլ սկսվել է Ալբերտ և Էլյանոր ամուսինների` 40 տարի տևած բարեկամությունը Սալվադոր Դալիի հետ։ Այդ տարիների ընթացքում ամուսինները հովանավորել են նկարչին և հավաքել Դալիի բնօրինակ աշխատանքների համապարփակ հավաքածու։
Արդեն 1965 թվականին նրանց հավաքածուում հաշվվում էր ավելի քան 200 աշխատանք։ Մինչև 1971 թվականը Մորզե ամուսինները հավաքածուն ներկայացրել են Քլիվլենդի իրենց տանը (Օհայո)։ 1971 թվականին նրանք իրենց ցուցադրությունը տեղափոխել են Բիչվուդի` հատուկ այդ նպատակով առանձնացված գրասենյակային շինություն։ Տասնամյակի վերջին, պայմանավորված այցելուների անընդհատ աճող թվաքանակով, այն նոր տեղ տեղափոխելու որոշում է կայացվել։ Այս անգամ թանգարանը բացվել է 1982 թվականի մարտի 10-ին Սենտ Պիտերսբերգ քաղաքի (Ֆլորիդա նահանգ) կենտրոնական մասում։
Գեղարվեստական ստեղծագործություններ
խմբագրելԹանգարանի հավաքածուն իր մեջ ներառում է 96 նկար յուղաներկով, մոտ 100 աշխատանք ջրաներկով, 1.300 գրաֆիկական ստեղծագործություն, լուսանկարներ, քանդակներ և գեղարվեստական օբյեկտներ, ինչպես նաև արխիվային մեծ գրադարան։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.charitynavigator.org/ein/592015192
- ↑ «Museum History». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2009-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2019-10-12 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալվադոր Դալիի թանգարան (Սենտ Պիտերսբերգ)» հոդվածին։ |