Հալինա Պոսվյատովսկայա (լեհ.՝ Halina Poświatowska, մայիսի 9, 1935(1935-05-09)[2], Չեստոխովա, Սիլեզիայի վոյեվոդություն - հոկտեմբերի 11, 1967(1967-10-11)[3][4], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), լեհ բանաստեղծուհի։

Հալինա Պոսվյատովսկայա
լեհ.՝ Halina Poświatowska
Ծննդյան անունլեհ.՝ Halina Myga[1]
Ծնվել էմայիսի 9, 1935(1935-05-09)[2]
ԾննդավայրՉեստոխովա, Սիլեզիայի վոյեվոդություն
Վախճանվել էհոկտեմբերի 11, 1967(1967-10-11)[3][4] (32 տարեկան)
Վախճանի վայրՎարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
ԳերեզմանՉեստոխովա
Գրական անունused by her
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
Լեզուլեհերեն
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրթությունՍմիթ Քոլեջ
 Halina Poświatowska Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Հալինա Պոսվյատովսկայան (ծննդյան անունը՝ Միգա) ծնվել է 1935 թվականի մայիսի 9-ին Լեհաստանի հոգևոր կենտրոնում՝ Չեստոխովայում։ Սրտի ծանր արատի պատճառով կյանքի մեծ մասն անց է կացրել հիվանդանոցներում և առողջարաններում, որտեղ էլ ծանոթացել է իր ապագա ամուսնու՝ Ադոլֆ Ռիխարդ Պոսվյատովսկու հետ, որը նույնպես ծանր հիվանդ է եղել։ Երիտասարդներն ամուսնացել են 1954 թվականի ապրիլի 20-ին Չեստոխովայում, սակայն երկու տարի անց՝ 21 տարեկանում, Հալինան այրիացել է։ 1958 թվականին Պոսվյատովսկայան ԱՄՆ-ում սրտի բարդ վիրահատություն է տարել։ Լեհաստան վերադառնալուց հետո ավարտել է Կրակովի Յագելոնյան համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ Բանաստեղծուհու կյանքի վերջին տարիները կապված են այս քաղաքի հետ, որտեղ նա դասավանդել է համալսարանում։ 1967 թվականին նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացավ, և որոշում կայացվեց ևս մեկ անգամ սրտի վիրահատություն կատարել, որից հետո էլ նոյեմբերի 8-ին նա մահացավ։ Բանաստեղծուհու և նրա ամուսնու շիրիմները գտնվում են Չեստոխովայի Սուրբ Հոգի գերզմանատանը։

Ստեղծագործական ուղի

խմբագրել

Թանգարանը նրա ծննդավայրում; (լու. Իվոննա Նովիցկա) Բանաստեղծությունների առաջին շարքով Պոսվյատովսկայան հանդես է եկել «Չեստոխովյան թերթում»։ Նրա պոեզիայի հայտնագործողը համարվում է Տադեուշ Գերիմսկին, որը հետագայում նույն թերթում հրապարակված «Բանաստեղծուհու հրաժեշտը» հոդվածում նշում է, որ դա ինքն արել է ավելի շատ խղճահարությունից ելնելով, քան թե նրա պոեզիան բարձր գնահատելով։ Մեկ տարի անց հրատարակվել է Պոսվյատովսկայայի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Կռապաշտության օրհներգը» (1958), որն էլ դրական արձագանք է ստացել բանաստեղծների և քննադատների շրջանում։ Այնուհետև լույս են տեսել ևս երեք ժողովածուներ՝ «Այս օրը» (1963), «Ներբող ձեռքերով» (1966) և «Եվս մեկ հիշողություն» (1967)։ Բանաստեղծուհու մահից հետո հայտնաբերվել են բազմաթիվ չհրապարակված բանաստեղծություններ։ Հետմահու հրատարակվել է «Պատմվածք ընկերոջ համար» ինքնակենսագրական վեպը։

Պոսվյատովսկու ստեղծագործությունները հիմնականում հյուսված են սիրո և մահվան մոտիվներով։ Գիտակցելով իր խոցելիությունը՝ Պոսվյատովսկան բազմիցս հանդես է եկել անողոք ճակատագրի դեմ։ Նա սաստիկ վշտանում է մարդկային մարմնի անկատարությամբ, բայց միաժամանակ կարողանում է վայելել հեռացող կյանքի ամեն պահը։ Իր ստեղծագործություններում նա շոշափում է կանացիությունը, գրում իր և այլ կանանց մասին, հերոսուհի կանանց մասին։ Հալինա Պոսվյատովսկու պոեզիան ուսմունք է մարդկային բնավորության, սիրո, կարոտի և իր մոտալուտ մահը գիտակցող կնոջ մասին։

  Умрёт ли мир немного,
Когда я умру?

Гляжу:
Закутан в лисий воротник,
Шагает мир.

Никогда не думала,
Что я ворсинка в его мехах.

Я всегда была здесь,
А он — там.

Но всё же
Приятно подумать,
Что мир немного умрёт,
Когда я умру.
- Халина Посвятовская, перевод с польского Надежды Никитиной
 

Հիշատակ

խմբագրել
 
Պատկերուհու նկարը Չեստոխովայի իր թանգարանում; (լու. Իվոննա Նովիցկա)
  • 1974 թվականից Չեստոխովայում կազմակերպվում է Հալինա Պոսվյատովսկու անվան ամենամյա գրական մրցույթ։
  • Չեստոխովայի քաղաքապետարանի մոտ գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու ծառուղում 2007 թվականին նստարանի վրա տեղադրվել է Հալինա Պոսվյատովսկայայի արձանը՝ ոտքերի մոտ կատու[5]։
  • Չեստոխովայի Յասնոգորսկի 23 հասցեում գտնվող նրա տանը 2007 թվականի մայիսի 9-ին բացվել է Հալինա Պոսվյատովսկու Պոեզիայի տուն թանգարանը։

Ռուսերեն հրատարակություններ

խմբագրել
  • (Стихи) Пер. Н.Астафьевой/Современная польская поэзия. М.: Прогресс 1971, с.210-212
  • Халина Посвятовская. Стихи. Пер.с польск. и вступл. Н.Астафьевой /Иностранная литература 1972 № 4 с.165-173
  • Халина Посвятовская (Стихи) Пер. и предисл. Н.Астафьевой / Весь свет. М.1976 с.129-137
  • (Стихи) Пер. Н.Астафьевой/Из современной польской поэзии. Гроховяк. Харасымович. Посвятовская. Гжещак. М.: Прогресс, 1979 с.163-208
  • Н.Астафьева, В.Британишский. Польские поэты XX века. Антология. т. II, СПб : Алетейя 2000 с.283-308
  • Н.Астафьева Польские поэтессы. Антология СПб : Алетейя 2002 с.430-483

Գրականություն

խմբագրել
  • Grażyna Borkowska, Nierozważna i nieromantyczna. O Halinie Poświatowskiej [Reckless and Unromantic. On Halina Poświatowska], Kraków: Wydawnictwo Literackie, 2001, first edition, paperback, pp. 204, ISBN 8308031498.
  • Kalina Błażejowska, Uparte serce [A Stubborn Heart], Kraków: Wydawnictwo Znak, 2014, first edition, hardback, 338 pp, ISBN 9788324029952.

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հալինա Պոսվյատովսկայա» հոդվածին։