Հագենդրա Տափա Մագար (հոկտեմբերի 4, 1992(1992-10-04), Բագլունգ - հունվարի 17, 2020(2020-01-17)[1], Պոկհարա, Kaski District[2]), Նեպալի բնակիչ, որը 2010 թվականի հոկտեմբերի 14-ից մինչև 2011 թվականի հունիսի 12-ն աշխարհի ամենացածրահասակ մարդն էր։ Նրա հասակը 67,08 սանտիմետր է[3]։ Մագարը գաճաճ է։

Հագենդրա Տափա Մագար
նեպալ.՝ खगेन्द्र थापामगर
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 4, 1992(1992-10-04)
ԾննդավայրԲագլունգ
Մահացել էհունվարի 17, 2020(2020-01-17)[1] (27 տարեկան)
Մահվան վայրՊոկհարա, Kaski District[2]
Քաղաքացիություն Նեպալ
Կրոնբուդդայականություն
 Khagendra Thapa Magar Վիքիպահեստում

2010 թվականի հոկտեմբերի 14-ին՝ չափահաս դառնալուց հետո, Մագարը, որը ճանաչում է ստացել իբրև աշխարհի ամենացածրահասակ դեռահաս, Էդվարդ Նինյո Հերնանդեսից խլել է աշխարհի ամենափոքր մարդու տիտղոսը, որի հասակը 70 սանտիմետր է[4]։

2011 թվականի հունիսի 12-ին ամենացածրահասակ մարդու տիտղոսն ստացել է Ֆիլիպիններում ծնված Ջունրի Բալուինգը, որի հասակը 56 սանտիմետր է[5]։

Կենսագրություն խմբագրել

Մագարը ծնվել է 1992 թվականի հոկտեմբերի 14-ին Նեպալի Բագլունգ շրջանում[3]։ Հայրը Ռուփ Բահադուրն է, մայրը՝ Դանա Մայա Տափա Մագարը։ Գյուղի բնակիչները Մագարին տվել են «փոքրիկ Բուդդա» մականունը։ Ծնվելու ժամանակ կշռել է 600 գրամ, իսկ մահվան պահին՝ 5,5 կիլոգրամ։

2008 թվականի մայիսին Մագարը հայտնվել է բրիտանական «Channel 4» հեռուստաալիքի «Ես և աշխարհի ամենափոքրիկ մարդը» վավերագրական ֆիլմում, որի ռեժիսորը Մարկ Դոլանն է[6]։

Նրա մասին պատմությունը հայտնվել է ուկրաինական «Inside Out» գիտահանրամատչելի ծրագրում, որի մշտական հաղորդավարը 2010 թվականից ի վեր հայտնի լուսանկարիչ և ճանապարհորդ Դմիտրի Կոնստանտինովիչ Կոմարովն է։

Մագարը մահացել է 2020 թվականի հունվարի 17-ին թոքերի բորբոքումից, որի մասին հայտնել է Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական կայքը[7]։

«Հագենդրան արագորեն գրավել է հանրության ուշադրությունը և 2011 թվականին զբոսաշրջության ոլորտում նշանակվել Նեպալի բարի կամքի դեսպան», - հայտնում է կայքը։

«Ընկերների խոսքով՝ Հագենդրան վերջին շրջանում պայքարել է սրտի, շնչարգելքի (ասթմա) և թոքաբորբի հետ կապված խնդիրների դեմ։ Հունվարի 16-ին նա տեղափոխվել է Նեպալի «Manipal» հիվանդանոց և մահացել ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 15:00-ին», - նշվում է կայքում։

Ներկայումս ամենակարճահասակ մարդու կոչումն անցել է Կոլումբիայի բնակիչ Էդուարդ Նինյո Էռնանդեսին, որի հասակը 70,21 սանտիմետր է։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 World's shortest man dies in Nepal at 27
  2. 2,0 2,1 2,2 Muere el hombre más bajito del mundo: tenía 27 años y medía solo 67 centímetros (իսպ.) — 1903. — ISSN 1136-0143
  3. 3,0 3,1 «Guinness World Records Confirm 2-Ft 2.41-In Khagendra As The New World's Shortest Man» (անգլերեն). guinnessworldrecords.com. 2010 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 4-ին.
  4. «Фоторепортаж: самый маленький человек планеты». BBC Russian. 2010 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 14-ին.
  5. «Житель Филиппин признан самым маленьким человеком в мире». lenta.ru. 2011 թ․ հունիսի 12. Վերցված է 2011 թ․ հունիսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. «Programme Two: The World's Smallest Man and Me». Channel4.com. 2008 թ․ մայիսի 12. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 27-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)(անգլ.)
  7. «World's shortest man dies in Nepal at 27». Agence-France Presse. Yahoo!. 2020 թ․ հունվարի 17. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել