Պոկհարա
Պոկհարա (Նեպ. पोखरा),քաղաք կենտրոնական Նեպալում, Կասկի շրջանի, Գանդակի գոտու և Նեպալի Արևմտյան տարածաշրջանի վարչական կենտրոնը[1][2]: Տեղավորված է Կատմանդու քաղաքից 198 կմ դեպի արևմուտք, բնակչությունը՝ մոտ 300 000 մարդ[3]: Այն բնակչության թվով Նեպալի երրորդ քաղաքն է՝ Կատմանդուից և Բիրատնագարից հետո:
Քաղաք | ||
---|---|---|
Պոկհարա | ||
पोखरा | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1962 թ. | |
Մակերես | 56±1 կմ² | |
ԲԾՄ | 900 մետր | |
Բնակչություն | 353 841 մարդ | |
Ժամային գոտի | UTC+05:45? | |
Հեռախոսային կոդ | 061 | |
Փոստային ինդեքսներ | 33700 (WRPD), 33702, 33704, 33706, 33708, 33713 | |
Պաշտոնական կայք | pokharamun.gov.np | |
| ||
Քաղաքը գտնվում է Պհևա լճի մոտ։ Քաղաքից բացվում է հրաշալի տեսարան դեպի ութսունհազար լեռնագագաթներով (Դհաուլագիրի, Անապուրնա, Մանասլու) Հիմալայներ՝ (Մեծ Հիմալայան լեռնաշղթա): Այդ պատճառով էլ քաղաքը զբոսաշրջիկների մեջ շատ հայտնի է: Պոկհարայից սկսվում է հեծանվային ուղիների շարք:
Քաղաքում ապրում են նևարներ, գուրունգներ, մագարներ, չխերտներ, թխակալներ և Նեպալի այլ ազգեր: 1950-ական թվականներից Պոկհարայի հովիտում սկսեցին բնակվել բազում տիբեթական փախստականներ, ովքեր սկզբում ապրում էին ճամբարներում:
1960 թվականին քաղաք մտան հիպիները, ովքեր ստեղծեցին բազմաթիվ բնակավայրեր: Այն բանից հետո, երբ Բիրենդրա թագավորը այլազգիների համար փոխեց վիզային քաղաքականությունը, հիպիները ստիպված էին լքել Նեպալը։ Բայց քաղաքում սկսվեց զբոսաշրջիկների իրարանցում, որը նվազեց կապված Նեպալի քաղաքական պատերազմի հետ:
Այժմ քաղաքում զբոսաշրջիկներին իր մոտ է կանչում Լեյկսայդ տուրիստական շրջանը, որը գտնվում է անմիջապես Պհևա լճի երկայնքում:Այս շրջանում են կենտրոնացած հյուրանոցները, ռեստորանները, զբոսաշրջիկներին սպասարկող ընկերությունները:
Քաղաքում են կենտրոնացված նաև պարապլանային ակումբների մեծ մասը, քաղաքից մոտ 30 րոպեանոց ճանապարհի հեռավորությամբ գտնվում է Սարանգկոտ լեռնագագաթը, որտեղից իրականանում է ինչպես միայնակ օդաչուների թռիչքների մեծ մասը, այնպես էլ՝ տանդեմներինը:
Պարապլաներիստների համար այս վայրի հայտնիությունը պայմանավորված է համեմատաբար մեղմ ջերմային պայմաններով, ինչպես անփորձ այնպես էլ սկսնակ օդաչուների ջերմային թռիչքների թույլատվությամբ:
Տեսարժան վայրերԽմբագրել
- Լեռների միջազգային թանգարան
- Աշխարհի ստուպա
- Մախենդրայի քարանձավները և Դեվիսի ջրվեժ
- Գուրկխերի թանգարան
ՕդանավակայանԽմբագրել
Պոկհարայի օդանավակայանը գտնվում է քաղաքի կենտրոնում և իրականացնում է չվերթներ դեպի Կատմանդու, Ջոմսոմ, Մանանգ, Բհայրավա (Սիդհարտանգար) և Բհարատպուր։ Ուղղաթիռի չարտերային չվերթները ուղված են դեպի Մանանգ և Ջոմսոմ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Կաղապար:Книга:Географический энциклопедический словарь
- ↑ United Nations Field Coordination Office (UNFCO) (2011-06-07)։ «An Overview of the Western Development Region of Nepal»։ Bharatpur, Nepal: United Nations: Nepal Information Platform։ էջեր 1–9
- ↑ Govt. of Nepal, National Planning Commission Secretariat, CBS National Population and Housing Census 2011 (National Report)(անգլ.) // NPHC : journal. — 2011. — Т. 01. — С. 42. Архивировано из первоисточника 25 Մայիսի 2013.