Կարապետ Գալֆայան (դերասան)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալֆայան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարապետ Գալֆայան (այլ կիրառումներ)
Կարապետ Գալֆայան (դեկտեմբերի 31, 1877, Կոստանդնուպոլիս - սեպտեմբերի 18, 1920), հայ դերասան։
Կարապետ Գալֆայան | |
---|---|
Կարապետ Գալֆայանը կյանքում | |
Ծնվել է | դեկտեմբերի 31, 1877 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս |
Մահացել է | սեպտեմբերի 18, 1920 (42 տարեկան) |
Մասնագիտություն | դերասան |
Կենսագրություն
խմբագրելԿարապետ Գալֆայանը ծնվել է Տրապիզոնում, ապա տեղափոխվել Կոստանդնուպոլիս, որտեղ ստացել է կրթությունը։ 1896 թվականին մեկնել է Թիֆլիս, որտեղից գտնելով հովանավոր, մեկնել է Փարիզ, ընդունվել Կոնսերվատորիայի դրամատիկական դասարանը։ «Կոմեդի ֆրանսեզ»-ի ավանդապաշտությամբ, նեոկլասիցիզմի կանոններով, դասական օրինակներով և ակադեմիական կանոնով ուսուցանող, բարետես ու գեղեցիկ ձայնով աշակերտը հիացրել էր Էժեն Սիլվենին[1]։
1890-ականների վերջերից խաղացել է Կովկասում, Ֆրանսիայում։ Խաղացանկում ունեցել է բացառապես շեքսպիրյան պիեսներ՝ «Համլետ», «Օթելլո», «Լիր արքա» և այլն։ «Գալֆայանը հիվանդ էր Շեքսպիրով...»-գրել է նրա մասին Վ.Փափազյանը[2]։ Թիֆլիս վերադառնալուն պես պայման է դրել Պետրոսյանի առջև՝ Համլետ, ուրիշ ոչ մի դեր, պատճառաբանելով, թե «իր մեջ այնքան ուժ և ավյուն է զգում, որ չի կարող փոքրիկ դերեր խաղալ, որ ինքը միմիայն Համլետի նման դերեր կատարելու համար է ստեղծված»[3]։
Ճանաչում
խմբագրելՀայ մամուլում իր անվան շուրջ ստեղծել է մեծ աղմուկ։ Ոմանք («Տարազ») նրան համարել են բացառիկ տաղանդի տեր դերասան, ուրիշներ («Մուրճ»)՝ որպես մի պատահականություն։ Պաշտպանողների թվում էր նաև Հովհաննես Թումանյանը։
Փարիզում Օթելլոյի դերը կատարել է ֆրանսերեն, արժանացել մամուլի խիստ քննադատության։ 1900-1901 թվականներին խաղացել է Թիֆլիսում, ապա՝ Բաքվում և այլ քաղաքներում[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հովհաննիսյան, Հենրիկ (2010). Հայ թատրոնի պատմություն XIX դար. Երևան: Նաիրի. էջեր 647–651. ISBN 978-5-5050-01601-5.
{{cite book}}
: Check|isbn=
value: length (օգնություն) - ↑ Փափազյան, Վահրամ (1964). Իմ Օթելլոն. Երևան: Հայպետհրատ. էջ 84.
- ↑ Ավետյան, Գրիգոր (1933). Քառասուն և հինգ տարի հայ բեմի վրա. Երևան: Պետհրատ. էջ 51.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 222.