Կանադայում ներկայացված են մեծ թվով տարբեր կրոններ, բայց նրանցից ոչ մեկը երկրում պաշտոնական չէ, քանի որ կանադական քաղաքական մշակույթում կրոնական բազմակարծության գաղափարը ունի մեծ նշանակություն։ Այնուամենայնիվ, բնակիչների մեծ մասն իրենց համարում են քրիստոնյա, և դա արտացոլվում է առօրյա կյանքի շատ շրջանակներում։

Կրոնական բազմազանություն խմբագրել

Մարդահամար խմբագրել

2001 թվականին Կանադայում անցկացված մարդահամարի համաձայն՝ երկրի բնակչության 72%-ը իրեն կաթոլիկ կամ բողոքական է համարել։ Կաթոլիկությունը վաղուց եղել է ամենատարածված կրոնը։ Նրանք, ովքեր չեն հարել որևէ կրոնի, կազմել են հարցվածների 16%-ը։ Ավելին, Բրիտանական Կոլումբիայում հարցվածների 35%-ը իրեն համարել է անհավատ, ինչը ավելի շատ է, քան որոշ առանձին կրոնի ներկայացուցիչներ և ավելին, քան բոլոր բողոքականները միասին վերցրած։ Ընդ որում, Բրիտանական Կոլումբիայում իրենց անհավատ են համարել հարցվածների 35 տոկոսը՝ ավելի շատ, քան առանձին կրոնի ներկայացուցիչները՝ բոլոր բողոքականների հետ միասին վերցված։

2001 1991 % թվականակի

փոփոխություն

Թվաքանակ % Թվաքանակ %
Քրիստոնեություն 77 80
Հռոմի կաթոլիկ եկեղեցի 12 936 905 43,6 12 203 625 45,2 +4,8
Ընդհանուր բողոքականներ 8 654 850 29,2 9 427 675 34,9 −8,2
Կանադայի միացյալ եկեղեցի 2 839 125 9,6 3 093 120 11,5 -8,2
Կանադայի անգլիկան եկեղեցի 2 035 495 6,9 2 188 110 8,1 −7,0
Բապտիստականներ 729 475 2,5 663 360 2,5 +10,0
Լյութերականություն 606 590 2,0 636 205 2,4 −4,7
Այլ բողոքականներ¹ 549 205 1,9
Պրեսբիտերիականություն 409 830 1,4 636 295 2,4 −35,6
Ուղղափառ եկեղեցի 479 620 1,6 387 395 1,4 +23,8
Քրիստոնեության այլ ուղղություններ² 780 450 2,6 353 040 1,3 +121,1
Անհավատներ 4 796 325 16,2 3 333 245 12,3 +43,9
Այլ կրոններ
Իսլամ 579 640 2,0 253 265 0,9 +128,9
Հուդայականություն 329 995 1,1 318 185 1,2 +3,7
Բուդդայականություն 300 345 1,0 163 415 0,6 +83,8
Հինդուիզմ 297 200 1,0 157 015 0,6 +89,3
Սիկհականություն 278 415 0,9 147 440 0,5 +88,8
¹ Ներառում է անհատներ, որոնք իրենց պարզապես անվանում են «բողոքականներ»։

² Ներառում է անհատներ, որոնք իրենց համարում են «քրիստոնյա», ինչպես նաև նրանց, ովքեր իրենց բնութագրում են որպես «առաքելական եկեղեցու կողմնակից», «բարեփոխված եկեղեցու կողմնակից» կամ «ավետարանական եկեղեցու կողմնակից»։ * Համեմատության նպատակով 1991 թվականի տվյալները ներկայացված են 2001 թվականի աշխարհագրական սահմաններում։

Ոչ քրիստոնեական կրոնները Կանադայում խմբագրել

Կանադայի ոչ քրիստոնեական կրոնները կենտրոնացած են խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Մոնրեալը, Տորոնտոն և Վանկուվերը, և շատ ավելի փոքր չափով՝ միջին քաղաքներում, ինչպիսիք են Օտտավան, Քվեբեկը, Կալգարին, Էդմոնտոնը, Վինիպեգը և Հալիֆաքսը։ Միակ բացառությունը հուդայականությունն է, որը երկար ժամանակ նկատելի փոքրամասնություն էր կազմում նույնիսկ ավելի փոքր բնակավայրերում։ Ոչ քրիստոնեական կրոնների աճի մեծ մասը գալիս է ներգաղթի միտումներից, որոնք փոխվել են վերջին 50 տարիների ընթացքում։ Ասիայից, Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից ներգաղթի ավելացումը հանգեցրել է մշտապես աճող մուսուլմանական, բուդդայական, սիկհական և հինդուական համայնքների։

Առանց կրոնական պատկանելության կանադացիներ խմբագրել

Կրոնի բացակայությունը առավել տարածված է արևմտյան ափին, հատկապես Մեծ Վանկուվերի տարածքում։ Ոչ կրոնական կանադացիները ներառում են աթեիստներ, ագնոստիկներ, հումանիստներ և այլ անհավատներ։ 2001 թվականի մարդահամարի տվյալներով նրանք կազմում են բնակչության 16,2%-ը։ Որոշ անհավատ կանադացիներ ստեղծել են հասարակություններ, ինչպիսին է Կանադայի հումանիստական ընկերությունը։ 1991 թվականին որոշ անհավատ կանադացիների մի խումբ խնդրանքով դիմել է խորհրդարան, որ Կանադայի Սահմանադրության նախաբանից հանեն «Աստված» բառը։ Ըստ religioustolerance.org կայքի՝ իրենց ոչ հավատացյալ համարողներից 18 605-ը նշել է, որ իրենք «աթեիստ» են, 17 815-ը ՝ «ագնոստիկ», իսկ 1 245-ը ՝ «հումանիստ»։

Քրիստոնեությունը Կանադայում խմբագրել

Կանադացիներից շատերը, որոնք իրենց քրիստոնյա են համարում, հաճախ են այցելում եկեղեցի։ Ընդհանրապես, կանադացի քրիստոնյաները ավելի քիչ մոլեռանդ են, քան Միացյալ Նահանգների քրիստոնյաները, բայց ավելի բացահայտ հավատացյալ են, քան եվրոպացի քրիստոնյաները։ Այս առիթով Իրինեոս եպիսկոպոսը 2012 թվականին ասել է. «Ավելի քան կես դար Կանադայում կրոնական կյանքը անկում է ապրում. շատ եկեղեցիներ՝ կաթոլիկ, բողոքական, դատարկ են, որոշները փակ են, վաճառվում և վերածվում են տների։ Արդյոք մարդը հավատում է, որ եկեղեցի է գնում, ոչ ոքի չի հետաքրքրում։ Շատերն ապրում են առանց Աստծո»[1]։

Նկատվում է քաղաքային և գյուղական տեղանքների մեծ բաժանմունք. Օնտարիոյի և Ալբերտայի գյուղական համայնքներն ունեն եկեղեցական հաճախումների ամենաբարձր ցուցանիշը։

Բացի մեծ քրիստոնեական եկեղեցիներից, Կանադան ունի նաև բազմաթիվ քրիստոնեական փոքր խմբեր, ինչպիսիք են ուղղափառությունը և մորմոնիզմը։ Ափամերձ նահանգներում բնակվում են շատ մեծ թվով լյութերականներ, որոնք նույնպես ապրում են տափաստանային շրջաններում։ Բազմաթիվ գերմանացի ներգաղթյալներ ապրում են Օնտարիոյի հարավ-արևմուտքում, այդ թվում՝ մեծ թվով մենոնիտներ և հյութերիտներ։ Ալբերտան զգալի թվով ներգաղթյալներ է ընդունում Միացյալ Նահանգներից, ինչը հանգեցնում է այս նահանգում մորմոնների մեծ համայնքի ստեղծմանը։ Վերջին տարիներին նույնպես ղպտիների հոսք է նկատվում դեպի Կանադա։ Մանիտոբայի և Սասկաչևանի ուկրաինական մեծ համայնքը է ներառում է իր մեջ Յունիաթ և Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցիների բազմաթիվ դավանողներ։ Այս փոքր խմբերի կենտրոնացումը մեծապես տարբերվում է երկրի մարզերից։

Կառավարություն և կրոն խմբագրել

Ներկայումս Կանադան չունի պաշտոնական կրոն, և կառավարությունը պաշտոնապես պաշտպանում է կրոնական բազմակարծությունը։ Բայց քրիստոնեության ազդեցությունը տեսանելի է որոշ ոլորտներում։

Տոնական օրերը պետական մակարդակով հաստատվում են Սուրբ ծննդյան և Զատկի տոնակատարությունների ժամանակ, և, չնայած մուսուլմանները, հրեաները և այլ խմբավորումներ իրավունք ունեն արձակուրդներ վերցնել իրենց կրոնական տոների ժամանակ, վերջիններս չեն վայելում նման պաշտոնական ճանաչում։ «O Canada» օրհներգը պարունակում է «կրել խաչը» բառերը, որոնք ակնհայտորեն կապված են քրիստոնեության հետ, բացահայտ խոսում են աստվածային գերազանցության մասին։ Երկրի որոշ շրջաններում կիրակի օրը խանութների գործունեությունը մնում է արգելված, չնայած այս երևույթը դառնում է ավելի քիչ տարածված։ 20-րդ դարի վերջին երկարատև պայքար է մղվել՝ համոզելու կանադական հասարակությանը ընդունել կրոնական զգեստներ, հատկապես սիկհական չալմա։ Միևնույն ժամանակ, Կանադական Թագավորական ժանդարմերիան, Կանադական Թագավորական լեգեոնը և այլ խմբավորումներ թույլ են տվել, որ իրենց անդամները կրեն չալմա։

Կանադան Ազգերի համագործակցության թագավորություն է, որի ղեկավարը նույնն է ինչպես մյուս 15 երկրների համար, ներառյալ Միացյալ Թագավորությունը։ Գահաժառանգման մասին օրենքը արգելում է կաթոլիկներին և նրանց ամուսիններին թագավորել, իսկ միապետը նաև անգլիկան եկեղեցու ex officio (պաշտոնական) գերագույն կառավարիչ է։ Կանադայում թագուհու տիտղոսը պարունակում է «Աստծո շնորհով» և «Հավատքի պաշտպան» բառերը։

Չնայած այն հանգամանքին, որ Կանադայի կառավարության պաշտոնական հիշատակությունները քրիստոնեության մասին դառնում են ավելի քիչ տարածված, այն բացահայտորեն ընդունում է Աստծո գոյությունը։ Իրոք, Աստված հիշատակվում է Կանադայի Սահմանադրության նախաբանում և ազգային օրհներգում երկու լեզուներով։

Կանադայի վարչապետ Ստիվեն Հարբերը նույնպես անընդհատ հիշատակել է Աստծուն՝ ասելով. «Աստված օրհնի Կանադան» կամ մի փոքր այլ կերպ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրոնը Կանադայում» հոդվածին։