Կրեսիլաս Կիդոնացի (հունարեն՝ Κρησίλας Krēsílas, մ. թ. ա. 480, Կիդոնիա, Chania Municipality, Chania Regional Unit, Կրետեի շրջան, Հունաստան - մ. թ. ա. 410), մեր թվարկությունից առաջ V դ. 2-րդ կեսի հին հունական քանդակագործ։ Աշխատել է Աթենքում։ Գործերից են՝ հերոսականացված Պերիկլեսի դիմաքանդակը (մարմարյա պատճենները՝ Բրիտանական թանգարանում, Լոնդոն, Վատիկանի թանգարանում, Հռոմ), Ամազոնուհու (պատճեն, Կապիտոլիումի թանգարան, Հռոմ), Դիոմեդեսի (Ազգային թանգարան, Նեապոլ), Աթենասի (մարմարյա պատճենը՝ Լուվրում, Փարիզ, արձանի գլխի պատճենը՝ էրմիտաժում, Լենինգրադ) արձանները։

Կրեսիլաս Կիդոնացի
Դիմանկար
Ծնվել էմ. թ. ա. 480
ԾննդավայրԿիդոնիա, Chania Municipality, Chania Regional Unit, Կրետեի շրջան, Հունաստան
Մահացել էմ. թ. ա. 410
Ազդվել էՄիրոն
ԵրկերPericles with the Corinthian helmet?
Մասնագիտությունքանդակագործ
 Kresilas Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կրետե կղզու Կիդոնիա քաղաք-պետությունում[1]։ Պելոպոնեսյան Արգոս քաղաքում աշակերտել է քանդակագործ Դորոթեոսին, այնուհետև աշխատակցել է վերջինիս Դելփիքում և Հերմիոնում[2]։ Մ. թ. ա. 450-ից 420 թվականներին հիմնականում գործել է Աթենքում, իրեն դրսևորել որպես քանդակագործ Միրոնի ստեղծած ավանդույթների հետևորդ[2]։

Հինհռոմեացի գրող Պլինիոս Ավագը հիշատակել է Արտեմիսի եփեսոսյան տաճարի համար ամազոնուհու քանդակ ստեղծելու նպատակով չորս քանդակագործների՝ Պոլիկլետոսի, Ֆիդիասի, Կրեսիլասի և Ֆրադմոնի միջև բորբոքված մրցակցության մասին։ Նրանցից յուրաքանչյուրն իրեն է հատկացրել առաջին տեղը, սակայն Ֆիդիասը, Կրեսիլասը և Ֆրադմոնը երեքն էլ երկրորդ տեղը տվել են Պոլիկլետոսին։ Այդպիսով՝ հաղթող է ճանաչվել Պոլիկլետոսը, Ֆիդիասին տրվել է երկրորդ, Կրեսիլասին՝ երրորդ տեղը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hurwit, p. 131; Politt, p. 69; Furtwängler, pp. 115–116.
  2. 2,0 2,1 Giuliano 1987, p. 686
  3. Hurwit, p. 154; Politt, p. 226; Pliny, Natural History 34.53 (pp. 166–167); The Metropolitan Museum of Art Guide 7. "Wounded Amazon" p. 306; Furtwängler, pp. 128–141

Գրականություն խմբագրել

  • Furtwängler, Adolf, Masterpieces of Greek Sculpture: A Series of Essays on the History of Art, Volume 2, Charles Scribner's Sons, 1895.
  • Hurwit, Jeffrey M., Artists and Signatures in Ancient Greece, Cambridge University Press, 2015. 9781316352519.
  • Metropolitan Museum of Art (New York, N.Y.), Philippe De Montebello, The Metropolitan Museum of Art Guide, Metropolitan Museum of Art, 1994. 9780870997105.
  • Pliny. Natural History, Volume IX: Books 33–35. Translated by H. Rackham. Loeb Classical Library 394. Cambridge, MA: Harvard University Press, 1952.
  • Politt, J. J., The Art of Ancient Greece: Sources and Documents, Cambridge University Press, 1990. 9780521273664.
  • Der Neue Pauly Vol. 6 (German). 1999. ISBN 3-476-01476-2.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Pietro Orlandini (1961). «Kresilas». Enciclopedia dell'arte antica classica e orientale (Italian). Vol. 4. Roma: Istituto della enciclopedia italiana.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Le Muse (Italian). Vol. 3. Novara: De Agostini. 1965.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Antonio (1987). Arte greca : Dall'età classica all'età ellenistica (Italian). Milano: Il saggiatore.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրեսիլաս Կիդոնացի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 685