Բացել գլխավոր ցանկը

Դելփիք (հունարեն՝ Δελφοί), հին հունական քաղաք Փոկիսի հարավ-արհմուտքում, Պառնաս լեռան ստորոտում։ Հիմնադրվել է մեր թվարկությունից առաջ 3-րդ հազարամյակում։ Եղել է կրոնական, մշակութայևն, առևտրի և արհեստների կենտրոն։ Մեր թվարկությունից առաջ 7-րդ դարից մինչև մեր թվարկուրյունից 390 թվականը համահունական սրբավայր էր։ Այստեղ էր Ապոլլոն աստծո տաճարը, որի պատգամախոսն էր Պյութիա քրմուհին (տես Դեչփյան պատգամախոս)։ Դելփիում չորս տարին մեկ տեղի էին ունենում Պյութիական խաղեր (վերջինը եղել է մեր թվարկություն 394 թվականին)՝ նվիրված հրեշ-օձ Պիթոնի դեմ Ապոլլոն աստծո հաղթանակին։ Այդ խաղերի ժամանակ սկզբում մրցում էին բանաստեղծներն ու երաժիշտները։ Մեր թվարկությունից առաջ 586 թվականից խաղերի ծրագրի մեջ մտան մարզական բոլոր ձևերը։ Պյութիական խաղերի օրերին ամբողջ Հունաստանում հայտարարվում էր «սրբազան հաշտություն» (կամ «սրբազան ամիս»), դադարեցվում էին կռիվները։ Դելփիքի պեղումներն սկսվել են 1892 թվականին։ Դելփիքն այժմ հնագիտական թանգարանով փոքրիկ բնակավայր է։ Սրբավայրի կառույցների մեջ գերիշխող է Ապոլլոնի ասպարը, որի շուրջը կազմավորվել է Դելփիքի ճարտարապետական անսամբլը։

Դելփիք
Զինանշան
DEU Rastdorf COA.gif

GR Ort Delphi gesamt1.jpg
Կոորդինատներ: 38°33′0″ հս․ լ. 22°23′0″ ավ. ե. / 38.55000° հս․. լ. 22.38333° ավ. ե. / 38.55000; 22.38333
ԵրկիրՀունաստան Հունաստան
ԲԾՄ570 մետր
Բնակչություն854 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+2 և UTC+03:00
Փոստային ինդեքսներ33054
Պաշտոնական կայքdelphi.gr
##Դելփիք (Հունաստան)
Red pog.png

Տես նաևԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 328