Միրոն, մ.թ.ա. 5-րդ դարի հույն քանդակագործ։

Միրոն
հուն․՝ Μύρων
Ծնվել էմ.թ.ա. 5-րդ դար
ԾննդավայրFortress of Eleutherai, Mandra-Eidyllia Municipality, Արևմտյան Ատտիկե, Ատիկա, Հունաստան
Մահացել էմ.թ.ա. 5-րդ դար
ՔաղաքացիությունՀին Աթենք
Ստեղծագործություն(ներ)Սկավառականետորդ, Athena and Marsyas?, Lykinos of Sparta statue at Olympia?[1], Timanthes statue at Olympia?[2], Philippos statue at Olympia?[3] և Chionis ? statue at Olympia?[4]
Ոճancient Greek art?
Մասնագիտությունքանդակագործ, արվեստագետ և brazier
ԵրեխաներLycius?
 Myron Վիքիպահեստում

Գործունեություն խմբագրել

Ծնվել է Ելևթերում (Բեովտիայի և Ատտիկայի սահմանագլխին), աշխատել Աթենքում։ Միրոնի ստեղծագործությունները (հիմնականում բրոնզյա) չեն պահպանվել և հայտնի են միայն անտիկ հեղինակների և հռոմեական մարմարյա կրկնօրինակների շնորհիվ։ Վաղ կլասիկայի խոշորագույն ներկայացուցիչ Միրոնը հաղթահարել է արխաիկայի արվեստի քարացած կանոնները և ձգտել է արտահայտել շարժման կուլմինացիոն պահերը, շեշտել ներդաշնակ մարդու մարմնի դինամիկ լարվածությունը («Սկավառականետորդ», մ․թ․ա․ V դ․ կես, հռոմ․ կրկնօրինակ, Ազգային թանգարան, Հռոմ) կամ անսանձ պոռթկումը զսպող բանական կամքը («Աթենասը և Մարսիասը» խմբաքանդակը)։ Ըստ անտիկ էպիգրամների հանրաճանաչ է եղել Միրոնի ստեղծած կովի արձանը, որը ժամանակակիցներին զարմացրել է իր բնականությամբ։ Միրոնը եղել է նաև դրվագող վարպետ (ստեղծել է ռելիեֆ պատկերներով սկահակներ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Παυσανίας 6.2.2 // Description of Greece (հին հունարեն.)
  2. Παυσανίας 6.8.4 // Description of Greece (հին հունարեն.)
  3. Παυσανίας 6.8.5 // Description of Greece (հին հունարեն.)
  4. Παυσανίας 6.13.2 // Description of Greece (հին հունարեն.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 621