Ֆիդիաս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ֆիդիաս (մոտ. մ. թ. ա. 500, Աթենք, Հին Աթենք - մոտ. մ. թ. ա. 430, Հին Աթենք և Օլիմպիա բնակավայր, Archaia Olympia Municipality, Արևմտյան Հունաստան, Հունաստան), հույն քանդակագործ, բարձր դասական արվեստի խոշորագույն վարպետ։
Ֆիդիաս հին հուն․՝ Φειδίας | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մոտ. մ. թ. ա. 500 |
Ծննդավայր | Աթենք, Հին Աթենք |
Մահացել է | մոտ. մ. թ. ա. 430 |
Վախճանի վայրը | Հին Աթենք կամ Օլիմպիա բնակավայր, Archaia Olympia Municipality, Արևմտյան Հունաստան, Հունաստան |
Քաղաքացիություն | Հին Աթենք |
Ուսուցիչ | Hegias of Athens? և Ageladas? |
Ստեղծագործություն(ներ) | Զևսի արձանը Օլիմպիայում, Աթենաս Պրոմաքոսի արձան և Lemnian Athena? |
Մասնագիտություն | քանդակագործ, ճարտարապետ և նկարիչ |
Ծնողներ | հայր՝ Charmides? |
Երեխաներ | Fidias the Younger? |
Phidias Վիքիպահեստում |
ՄանկությունԽմբագրել
Ֆիդիասի մանկությունն ու պատանեկությունը համընկել են հույն-պարսկական պատերազմների տարիներին։ Ըստ Պլուտարքոսի՝ Աթենքում Ակրոպոլիսի վերականգնման ժամանակ Ֆիդիասը եղել է Աթենական պետության ղեկավարի՝ Պերիկլեսի խորհրդականն ու օգնականը։
ՍտեղծագործություններԽմբագրել
Ֆիդիասի ստեղծագործությունները հայտնի են անտիկ հեղինակների նկարագրություններից ու պատճենահանված օրինակներից։ Հանրահայտ են նրա կերտած Աթենաս Պրոմաքոսի բրոնզե հսկա արձանը (մ. թ. ա. մոտ 460 թվական)՝ տեղադրված Աթենքի Ակրոպոլիսում՝ ի հիշատակ պարսիկների դեմ հաղթանակի, քրիզոէլեֆանտային քանդակագործության եղանակով (ոսկու և փղոսկրի համադրություն) ստեղծած Զևսի (կանգնեցվել է Օլիմպիայում՝ Զևսի տաճարում. աշխարհի 7 հրաշալիքներից է) և Պարթենոնի տաճարի Աթենաս Պարթենոսի (մ. թ. ա. 438 թվական) մեծածավալ մարմարե արձանները։ Լավագույն գործերից են նաև «Վիրավոր ամազոնուհին» (Կապիտոլիումի թանգարան, Հռոմ), «Լեմնոսյան Աթենասը» (պատճենը Դրեզդենում է), որը կերտել է մ. թ. ա. 450–440 թվականներին՝ Լեմնոս կղզում բնակվող աթենացիների համար։ Ճարտարապետության և քանդակագործության համադրության կատարյալ օրինակներից է Պարթենոնի տաճարը (մ. թ. ա. 438–432 թվականներ, մարմարակերտ նմուշները՝ Բրիտանական թանգարանում (Լոնդոն), Լուվրում (Փարիզ), Ակրոպոլիսի թանգարանում (Աթենք)), որն ավերվել է 1687 թվականին (վերականգնվել է մասնակիորեն)։ Ֆիդիասի ստեղծագործությունը համաշխարհային արվեստի բարձրագույն նվաճումներից է, նրա ստեղծած կերպարներում համադրված են կենսականությունը, դասական ներդաշնակությունն ու գեղեցկությունը։
ՊատկերասրահԽմբագրել
«Զևսի արձանը Օլիմպոսում»։ Տաճարի ներքին տեսք (վերականգնում)։