Կրասնոյարսկի գավառագիտական թանգարան

Կրասնոյարսկի մարզային գավառագիտական թանգարան (ռուս.՝ Красноя́рский краево́й краеве́дческий музе́й ), Սիբիրի և Հեռավոր Արևելքի ամենահին թանգարաններից մեկը, Ռուսաստանի խոշորագույն թանգարաններից մեկը։ Կրասնոյարսկի երկրամասի և Արևելյան Սիբիրի թանգարանների գիտամեթոդական կենտրոն, տեղեկատվական և կրթական կենտրոն։ 2002 թվականից հանդիսանում է Ռուսական թանգարանների միության անդամ և ներկայացված է Թանգարանների միջազգային խորհրդում։ 2002 թվականին ճանաչվել է Ռուսաստանի լավագույն տարածաշրջանային թանգարան։ 2008 թվականի «Փոփոխվող թանգարանը փոփոխվող աշխարհում» մրցույթի հաղթող է։

Կրասնոյարսկի գավառագիտական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿրասնոյարսկ
ՎայրՌուսաստան
Հիմնադրվել էփետրվար 1889
Կայքkkkm.ru
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանի առաջին կոնսերվատորը (տնօրեն) 1889-1892 թվականներին եղել է գավառագետ Պավել Ստեփանովիչ Պրոսկուրյակովը։ 2021 թվականին թանգարանի տնօրենն է եղել Վալենտինա Միխայլովնա Յարոշևսկայան (Ռուսական թանգարանների միության նախագահության անդամ)[1]։

Թանգարանի ցուցահանդեսային տարածքը կազմում է 3,5 հազար քառակուսի մետր, հաճախումները՝ տարեկան ավելի քան 300 հազար մարդ[2]։

Թանգարանի պատմություն

խմբագրել

Թանգարանի առաջին ցուցանմուշներից մեկը 1889 թվականի փետրվարի 7-ին տեղի է ունեցել Կրասնոյարսկի քաղաքային դումայի նիստը՝ Քաղաքի հանրային թանգարանի և գրադարանի բացման վերաբերյալ։ Թանգարանը բացվել է 1889 թվականի փետրվարի 12 (24), ին։ Կրասնոյարսկի թանգարանի հիմնադիրներն են Ինոկենտի Ալեքսեևիչ Մատվեևը և նրա կինը՝ Յուլիա Պետրովնա Մատվեևան (վաճառական Պյոտր Իվանովիչ Կուզնեցովի դուստրը), ովքեր տեղական մտավորականության ներկայացուցիչներ են եղել։ Սկզբում թանգարանը գտնվել է Կրուտովսկիների կալվածքում (այժմ՝ Կարատանովա փողոց, տուն 11 հասցեում)։ Հետագայում թանգարանը տեղափոխվել է Ստարոբազարնայա հրապարակում գտնվող Գոստինիե Ռյադիի երկրորդ հարկ։

Թանգարանի շենք

խմբագրել

Թանգարանի ներկայիս շենքը կառուցվել է պատմական եգիպտական ոճով, որը նախագծել է Կրասնոյարսկի հայտնի ճարտարապետ Լեոնիդ Ալեքսանդրովիչ Չերնիշևը (1875-1932)։ 1912 թվականին Կրասնոյարսկի քաղաքային դուման ստեղծել է կոմիտե՝ տեղական պատմության թանգարանի շենքի կառուցման համար։ Շինարարության համար ընտրվել է Չերնիշևի նախագիծը։ Լեոնիդ Ալեքսանդրովիչը համաձայնել է շենքը նախագծել անվճար և վերահսկել աշխատանքների ընթացքը։ Շինարարությունը սկսվել էր 1914 թվականի գարնանը՝ Ենիսեյ նահանգի նահանգապետ Իվան Իվանովիչ Կրաֆտինի նշանակվելուց հետո[3]։

Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելու պատճառով շենքը մնացել էր անավարտ։ Այդտեղ երկար ժամանակ տեղակայվել են զորանոցներ, իսկ 1920 թվականին՝ զինվորական հոսպիտալ։ Նույն 1920 թվականին, երբ տարածքները ծխահարվել են ծծումբով, անավարտ շենքը հրդեհվել է։ Վերանորոգումը սկսվել է միայն 1927 թվականին։ Թանգարանի շենքի շինարարությունը վերջնականապես ավարտվել է 1929 թվականին։

1930 թվականից էքսպոզիցիան և թանգարանային ֆոնդերը գտնվում են Չերնիշևսկու ներկայիս շենքում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ցուցահանդեսները փակվել էին, շենքում գտնվում էր Հյուսիսային ծովային ճանապարհի վարչությունը։ 1987-2001 թվականներին իրականացվել է թանգարանի լայնածավալ վերակառուցում։ Հյուսիսային կողմում կառուցվել է ժամանակակից պահեստարան։ 2013 թվականին թանգարանի ճակատային մասերը ռեստավրացիայի են ենթարկվել նախնական նախագծի համաձայն[4]։

Թանգարանի անվանում

խմբագրել

1903 թվականի հոկտեմբերին Քաղաքի հանրային թանգարանը փոխանցվել է Կայսերական Ռուսական աշխարհագրական ընկերության Արևելյան Սիբիրյան վարչության Կրասնոյարսկի ստորաբաժանման իրավասության ներքո։ 1920 թվականին թանգարանը փոխանցվել է Կրթության ժողովրդական կոմիսարիատին։ Անվանումը փոխվել է «Մերձենիսեյի մարզի պետական թանգարան»[5]։ 1935 թվականին Կրասնոյարսկի երկրամասի ձևավորումից հետո թանգարանը փոխել է իր անվանումը՝ դառնալով Կրասնոյարսկի երկրագիտական թանգարան։

Ցուցադրություն

խմբագրել
  • 1892 թվականին թանգարանային ֆոնդը բաղկացած էր 10136 միավորից։
  • 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ թանգարանի ֆոնդերը կազմում են ավելի քան 700,000 միավոր[6][7], որը համարվում է ամենամեծ թանգարանային հավաքածուն Ուրալից այն կողմ։

Ցուցադրությունն արտացոլում է հսկայական տարածաշրջանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Դրա հիմքը հնագիտական է (ավելի քան 35 հազար պահուստային միավոր), պալեոնտոլոգիական (մամոնտի ամբողջական կմախք, ստեգոզավրի միակ կմախքը Ռուսաստանում[8][9][10], բրդոտ ռնգեղջյուրի վերականգնումը և այլն), արվեստը (ավելի քան 10 հազար պահուստային միավոր), համաշխարհային նշանակության եկեղեցական արվեստի, ազգագրական, բնագիտական հավաքածուներ. գրավոր աղբյուրներ և ձեռագրեր, գրավոր փաստաթղթեր, արխիվ, գրադարան, դեկաբրիստների էպիստոլարական ժառանգություն, զենքեր, Վասիլի Սուրիկովի, Վիկտոր Աստաֆևի ֆոնդեր և շատ այլ ցուցանմուշներ։ Ի թիվս այլ ցուցանմուշների, թանգարանի արխիվներում պահվում են Նապոլեոնի և Գրիգորի Ռասպուտինի ինքնագրերը։

Թանգարանի հավաքածուները հիմք են ծառայել մշակութային նոր օբյեկտների՝ Կրասնոյարսկի երկրամասի պետական ունիվերսալ գիտական գրադարանի (1935), Վասիլի Սուրիկովի թանգարան-կալվածքի (1948), Կրասնոյարսկի Վ. Ի. Սուրիկովի անվան արվեստի պետական թանգարանի (1957) ստեղծման համար։ Թանգարանը հավաքածուների մի մասը փոխանցել է Պուշկինի տանը (1928), ԽՍՀՄ ԳԱ կենդանաբանական թանգարանին (Լենինգրադ, 1934), Տուվայի թանգարանին (1941)։ Երկրամասային թանգարանի աշխատակիցների մասնակցությամբ ստեղծվեցին այնպիսի խոշոր թանգարաններ, ինչպիսիք են «Շուշենսկոե» պետական պատմաազգագրական թանգարան-արգելոցը, Կրասնոյարսկի մշակութային և պատմական թանգարանային համալիրը։ Էքսկուրսիաները թանգարանում անցկացվում են չորս լեզուներով (ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն

Մասնաճյուղեր

խմբագրել
 
Յուդինի գրադարանի շենքը մինչև վերականգնման ավարտը
  • Գրական թանգարան (Լենինի փողոց, 66)։ Բացվել է 1997 թվականի հունիսի 6-ին։ Ունի ցուցասրահ, գրադարան, բանավեճերի սենյակ, գրախանութ, սրճարան։ Հավաքածուն ներառում է եզակի գրաֆիկական և գրավոր աղբյուրներ, փաստաթղթեր, լուսանկարներ, պաստառներ, 19-20-րդ դարերի գրողների և բանաստեղծների ինքնագրեր, 19-20-րդ դարերի հազվագյուտ գրքեր և ամսագրեր։
  • Գենադի Յուդինի թանգարան-կալվածք (Մելկոմբինատսկայա փողոց, 2/1). 2014 թվականի դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել Գենադի Յուդինի թանգարան-կալվածքի հանդիսավոր բացումը (նախկինում՝ Վլադիմիր Լենինի հուշահամալիր) նոր ցուցադրությամբ՝ «Գենադի Յուդինի գրադարան. Պատմություն. Ճակատագիր. ավանդույթներ». Թանգարանի հիմքում ընկած է գրքասեր Գենադի Վասիլևիչ Յուդինի (1840-1912) գրքերի հավաքածուն։ Հավաքածուի մեծ մասը (81 հազար գիրք) վաճառվել է 1906 թվականին ԱՄՆ-ում։ 1907 թվականին այն կազմել է Վաշինգտոնի Կոնգրեսի գրադարանի սլավոնական հատվածի առանցքը։ Թանգարան-կալվածքի կազմում ընդգրկված է «Ռուսական թանգարանների գրադարանը», որը ստեղծվել է Կրասնոյարսկի երկրամասային գավառագիտական թանգարանի նախաձեռնությամբ և հովանավորվում է ամենաազդեցիկ հասարակական թանգարանային կազմակերպությունների՝ Ռուսական թանգարանների միության և Ռուսաստանի Թանգարանների միջազգային խորհրդի կողմից։ Ռուսական թանգարանների գրադարանը շարունակում է ռուսական մատենագիտության ավանդույթները, որոնց արժանի ներկայացուցիչն է եղել Գենադի Յուդինը։
  • «Սուրբ Նիկոլայ» շոգենավը (Խաղաղության հրապարակ, 1ա) պատմության և տեխնիկայի եզակի հուշարձան է, որը կառուցվել է 1886 թվականին, պատկանել է սիբիրցի խոշոր արդյունաբերող Ի. Մ. Սիբիրյակովին և այն ժամանակ ամենաարագընթաց նավն է եղել Ենիսեյում։ Այդ շոգենավով 1891 թվականին, վերադառնալով Արևելք կատարած ուղևորությունից, Ռուսաստանի ապագա կայսր Նիկոլայ II-ը կարճ ճանապարհորդություն է կատարել։ 1897 թվականին Վ. Ի. Ուլյանովը (Լենին) և նրա համախոհներ Գլեբ Կրժիժանովսկին և Վ. Վ. Ստարկովն այս շոգենավով տեղափոխվել են Մինուսինսկի աքսորավայր։
  • Վիկտոր Աստաֆևի տուն-թանգարան հուշահամալիր Օվսյանկա գյուղում։ Հուշահամալիրը կառուցվել է «Ա. Խլոպոնին» բարեգործական հիմնադրամ ոչ առևտրային կազմակերպության միջոցներով։ Այն ներառում է Վիկտոր Աստաֆևի տուն-թանգարանը (2002) և «Վերջին խոնարհում» վիպակի թանգարանը (2004)։
  • Բնագիտական բաժին (Կալինինայի փողոց 56), թանգարանի կենդանաբանական, հնէաբանական, երկրաբանական և այլ հավաքածուների շտեմարան[11]։

Նշանավոր աշխատակիցներ

խմբագրել

Կինեմատոգրաֆիայում

խմբագրել
  • Կրասնոյարսկի երկրագիտական թանգարանը նկարահանվել է «Կարմիր քարը» գեղարվեստական ֆիլմում (Գորկու անվան կինոստուդիա, 1986)։ Ֆիլմը պարունակում է կադրեր թանգարանի ճակատային մասից, որոշ սրահների ինտերիերից և ցուցանմուշներից։ Ըստ սցենարի՝ ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը՝ Ստեփան Եգորիշևը, պատահաբար մտնելով թանգարան, այնտեղ տեղեկատվություն է գտնում իր փնտրած մարդու՝ երկրաբան Մատվեյ Ստրոգանովի մասին։
  • 1983 թվականին «Սուրբ Նիկոլայ» շոգենավի մասին Կրասնոյարսկի կինոստուդիան նկարահանել է «Հավերժական կայանատեղում» վավերագրական ֆիլմը։

Պատկերասրահ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • «Краткий обзор Красноярского городского музея». Известия Красноярского подотдела Восточно-Сибирского отдела Русского географического общества. Т.II. Красноярск, 1908.
  • «Двадцатипятилетие Красноярского городского музея». Красноярск, 1915
  • «Кратое описание коллекций, экспонируемых Красноярским музеем на первой Западно-Сибирской выставке в г. Омске». Красноярск, 1911
  • «Век подвижничества». Красноярское книжное издательство. 1989. ISBN 5-7479-0249-0

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Состав Президиума» (ռուսերեն). www.souzmuseum.ru. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  2. «Документы - Красноярский краевой краеведческий музей» (ռուսերեն). www.kkkm.ru. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  3. «Египетский храм - Красноярский краевой краеведческий музей» (ռուսերեն). www.kkkm.ru. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  4. «Здание красноярского краеведческого музея отреставрировали по оригинальному проекту». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  5. Название «Приенисейский край» нельзя признать удачным. Ибо до революции существовала Енисейская губерния, а не «Приенисейская».
  6. «Красноярский краевой краеведческий музей» (ռուսերեն). www.kkkm.ru. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  7. Анжела Ивойлова (2014 թ․ հունվարի 23). «В краеведческом музее собирают... стегозавра». KP.RU - сайт «Комсомольской правды» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  8. ntv.ru. «В Сибири нашли черный беззубый скелет стегозавра» (անգլերեն). НТВ. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  9. «Красноярцам предложили придумать имя для скелета динозавра». РИА Новости (ռուսերեն). 2014 թ․ հունվարի 31. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  10. Анжела Ивойлова (2014 թ․ հունվարի 29). «Шарыповский палеонтолог собрал по косточкам стегозавра, жившего 165 миллионов лет назад!». KP.RU - сайт «Комсомольской правды» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  11. «Красноярский краевой краеведческий музей». www.museum.ru. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել