«Կրակեն» (անգլ.՝ The Kraken[1], դան․՝ krake, կամ kraxe, krabbe), հսկա չափերի դիցաբանական ծովային հրեշ, ցեֆալոպոդ, որը հայտնի Է իսլանդացի նավաստիների նկարագրություններով, որոնց լեզվից էլ գալիս է նրա անունը։  Ներկայացված է գրքերում, ֆիլմերում, խաղերում և արվեստի այլ գործերում։

Կրակեն
Տեսակծովային հրեշ
 Kraken Վիքիպահեստում

Ստուգաբանություն խմբագրել

Անգլերեն «kraken» տերմինը փոխառված է ժամանակակից սկանդինավյան լեզուներից[2][3] և գալիս է հին սկանդինավյան «kraki» բառից[4]։ Ե՛վ նորվեգերենում, և՛ շվեդերենում «kraken»- ը «krake» բառի որոշյալ ձևն է, որը նշանակում է անառողջ կենդանի կամ ինչ-որ աննորմալ բան՝ կապված անգլերեն «crook»-ի (սրիկա)[5] և «crank»-ի (էքսցենտրիկ) հետ։ Ժամանակակից գերմաներենում «Krake» (հոգնակի և անուղղակի եզակի դեպքերում՝ «Kraken») նշանակում է ինչպես ութոտնուկ[4], այնպես էլ առասպելական Kraken: Նաև «kraken»-ը հին նորվեգական բառ է՝ ութոտնուկ, իսկ շվեդերենում՝ էվֆեմիզմ, որն օգտագործվում էր այն ժամանակ, երբ սկզբնական տերմինը տաբու էր, քանի որ կարծում էին, որ դրա օգտագործումը կարող է առաջացնել նավերի համար պոտենցիալ վտանգավոր արարածներ[3][6]։

Առաջին բնութագրություններ խմբագրել

Կրակենի առաջին ոչ ճշգրիտ նկարագրությունը հանդիպում է շվեդ պատմաբան և աշխարհագրագետ Օլաֆ Մագնուսի «Հյուսիսային ժողովուրդների պատմություն» (լատին․՝ Historia de Gentibus septenrionalibus, 1555) աշխատության մեջ, որը սխալմամբ նրան համարում էր Նորվեգական ծովում հայտնաբերված հսկա ձուկ, որի գլուխին առկա էին հսկայական աչքերով (5-6 մ շրջագծով), մեծ (60 սմ) վառ կարմիր բիբերով, և ուներ«եղջյուրներից» պատրաստված պսակ, որոնք հիշեցնում են իրենց «գետնից պոկված ծառի արմատները», որի օգնությամբ այդպիսի ծովային հրեշը կարող է հսկայական բեռնված նավ քաշել դեպի հատակ, անկախ նրանից, թե որքան փորձառու և ուժեղ են նրա նավաստիները[7]։

Կրակենի մասին ծովային բանահյուսության մանրամասն ամփոփումն առաջին անգամ կազմել է դանիացի բնագետ Էրիկ Պոնտոպիդանը՝ Բերգենի եպիսկոպոսը (1698-1764)՝ սխալմամբ այս արարածին վերագրելով սկատերին կամ ծովաստղերին։ Իր «Նորվեգիայի բնության պատմությունը» (1752-1753) աշխատության մեջ նա գրել է, որ կրակենը «լողացող կղզու չափ» կենդանի է։ Պոնտոպիդանի հաղորդմամբ՝ կրակենն ի վիճակի է շոշափուկներով բռնել և ներքև քաշել նույնիսկ ամենամեծ մարտական նավը։ Նավերի համար նույնիսկ ավելի վտանգավոր է հորձանուտը, որն առաջանում է, երբ կրակենը արագորեն ընկղմվում է ծովի հատակ[8]։

Դանիացի հեղինակի կարծիքով՝ կրակենը շփոթություն է առաջացնում նավաստիների և քարտեզագրողների մտքում, քանի որ նավաստիները հաճախ նրան որպես կղզի են նկատում և երկրորդ անգամ չեն կարողանում գտնել։ Նորվեգացի նավաստիների վկայությամբ՝ 1680 թվականին Նորվեգիայի հյուսիսում ՝ Ուլվանգեն ծոցում, ափ է նետվել կրակենի նման հսկայական կաղամարը[8]։ Ըստ Պոնտոպիդանի՝ այս հրեշը, որն իր փտած դիակով փակել էր ամբողջ Ֆյորդը, երիտասարդ անհատ էր[9]։

Ապա Պոնտոպիդանը փոխանցում է նավաստիների խոսքերն այն մասին, որ կրակենից երեք ամիս է պահանջվում կուլ տված սնունդը մարսելու համար։ Այս ընթացքում այն արտազատում է այնքան սննդարար արտաթորանք, որ դրան միշտ հաջորդում են ձկների խմբերը։ Եթե ձկնորսը բացառիկ որս ունի, ապա նրա մասին ասում են, որ նա «ձուկ է բռնել կրակենի վրա»[8]։

Ականատեսների վկաություններ խմբագրել

1770-ականների վերջին St. James Chronicle-ի անգլերեն հրատարակությունը ցույց է տվել կապիտան Ռոբերտ  Ջեյմսոնի և նրա նավի նավաստիների վկայությունը 1774 թվականին տեսած հսկայական մարմնի մասին մինչև մոտ 2,4 կմ երկարությամբ և մինչև մոտ 9,1 մ բարձրությամբ, որը կամ դուրս է եկել ջրից, կամ ընկղմվել և վերջապես անհետացել «ջրերի մեծ ալիքներում»։ Դրանից հետո նրանք այդ վայրում այնպիսի քանակությամբ ձուկ են գտել, որ լցրել են գրեթե ամբողջ նավը։ Այս ցուցմունքը տրվել է դատարանում երդման ներքո[10]։

«Սանկտ Պետերբուրգի հայտարարություներ» թերթի 1786 թվականի սեպտեմբերի 15-ի համարում, ըստ անգլիական հայտարարության, հրապարակվել է Նորվեգիայից Շոտլանդիա ուղևորվող «Մարգարետա» նավի նավապետի և կերակրողի ևս մեկ վկայություն. "...նրանք, ինչպես նավի մյուս բոլոր սպասավորները, տեսան ոչ ավելի, քան մեկ անգլիական մղոն դեպի հարավ հեռավորության վրա, ծովային գազանի չափազանց մեծ չափերը, որի մոխրագույն մակերեսը նրանց թվացել է երեք ցածր կղզի կամ ծանծաղուտ։  Այն ընկած էր հարավ-արևմուտքից հյուսիս-արևելք և ձգվում էր առնվազն մեկ անգլիական մղոն երկարությամբ, մինչդեռ լայնությունը զբաղեցնում էր մինչև երեսուն մղոն։ Նրանք նայեցին Կրակենին 50 րոպե, որից հետո այս հրեշը իջել է ծովի խորքերը։ Ամբողջ ժամանակ, երբ այդ գազանը պառկած էր ջրի մակերեսին, եղանակն ամենահանգիստն էր, և երբ քամին բարձրացավ, նա անմիջապես անհետացավ»[11]։

Գիտնականները Կրակենի մասի խմբագրել

Ժամանակակից գիտնականները տարբերում են հսկա Կաղամարի երկու տեսակ՝ բուն հսկա կաղամար արխիտևտիս (լատին․՝ Արխիտևտիս դուքս) և անտարկտիկական հսկա կաղամար (լատին․ ՝ Mesonychoteuthis hamiltoni)։ Հսկա կաղամարները կարող են շատ լավ հարձակվել և նույնիսկ շրջել փոքր նավը, բայց արարածները, որոնք հարձակվում և խորտակում են խոշոր նավերը, ամենայն հավանականությամբ առասպել են։ Ամերիկացի կենսաբան Դաննա Ստոֆի տվյալներով՝ հսկա կաղամարները կարող են հասնել 12 մ երկարության, բայց ավելի հաճախ չեն գերազանցում յոթը, և նրանց մարմնի մեծ մասը կազմում են շոշափուկները[12]։

Այլ տարբերակներ խմբագրել

Կրիպտոկենդանաբան Միխայիլ Գոլդենկովի խոսքերով, Կրակենի «կղզու չափի» և «հազարավոր շոշափուկների» լինելու ապացույցները ցույց են տալիս, որ դա մեկ արարած չէ, որը՝ հաշվի առնելով իր չափսերը, ալիքներից կտոր-կտոր արվի նույնիսկ մեղմ փոթորկի ժամանակ, այլ հսկա գլխոտանիների պարս է, (հավանաբար անտարկտիկական հսկա կաղամար)։ Կաղամարների փոքր տեսակները հաճախ հոտորից են, ինչը կարող է ցույց տալ, որ ավելի մեծ տեսակները նույնպես հոտերից են։ Նման տեսակետ է կիսել նաև բելգիացի հայտնի կրիպտոզաբան Բեռնարդ Էուվելմանսը[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Oxford English Dictionary. — Second. — Oxford, England: Oxford University Press, 1989.
  2. «kraken». The Free Online Dictionary. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 13-ին.
  3. 3,0 3,1 «krake». Svenska Akademiens ordbok (շվեդերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 13-ին.
  4. 4,0 4,1 «kraken». Bokmålsordboka | Nynorskordboka. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 13-ին.
  5. «krake». Bokmålsordboka (նորվեգերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 13-ին.
  6. Terrell, Peter; et al. (Eds.) (1999). German Unabridged Dictionary (4th ed.). Harper Collins. 0-06-270235-1
  7. Эйвельманс Б. Чудовища морских глубин. — М., 1997. — С. 139.
  8. 8,0 8,1 8,2 Кракен( Արխիվացված 2013-09-22 Wayback Machine) // Санкт-Петербургский вестник. — Ч. 3. Янв. — СПб., 1779. — С. 137—140.
  9. Эйвельманс Б. Указ. соч. — С. 133.
  10. Кракен( Արխիվացված 2013-09-22 Wayback Machine) // Санкт-Петербургский вестник. — 1779. — Ч. 3. Янв. — С. 140—141.
  11. Санкт-Петербургские ведомости. 1786.09.15.
  12. Стоф, 2023, էջ 15
  13. Эйвельманс Б. Указ. соч. — С. 140.

Գրականություն խմբագրել

  • Эйвельманс Бернар. Чудовища морских глубин / Пер. А. Шубенцова. Под ред. Н. Н. Непомнящего. — М.: ИД «Прибой», 1997. — 496 c. — (Неведомое, необъяснимое, невероятное). — ISBN 5-7735-0061-2.
  • Данна Стоф Осьминоги, каракатицы, адские вампиры. 500 миллионов лет истории головоногих моллюсков = Danna Staaf. Monarchs of the Sea: The Extraordinary 500-Million-Year History of Cephalopods.. — М.: Альпина нон-фикшн, 2023. — 278 с. — ISBN 978-5-00139-867-7