Հրանտ Գյուլասարյան

հայ արձակագիր, բանաստեղծ

Հրանտ Գյուլասարյան (Ռադիկ Հակոբի Գրիգորյան, օգոստոսի 1, 1937(1937-08-01), Կուրիս, Նաիրիի շրջան - օգոստոսի 26, 2022(2022-08-26), Օբերհաուզեն, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա), հայ բանաստեղծ, արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ (1982

Հրանտ Գյուլասարյան
Ծնվել էօգոստոսի 1, 1937(1937-08-01)
ԾննդավայրԿուրիս, Նաիրիի շրջան
Վախճանվել էօգոստոսի 26, 2022(2022-08-26) (85 տարեկան)
Վախճանի վայրՕբերհաուզեն, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա
Մասնագիտությունբանաստեղծ և արձակագիր
ԱնդամակցությունՀԳՄ
Հրանտ Գյուլասարյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Հրանտ Գյուլասարյանը ծնվել է 1937 թվականի օգոստոսի 1-ին Մեղրու շրջանի Կուրիս գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզ)։ 1956 թվականին ավարտել է Մեղրու շրջկենտրոնի միջնակարգ դպրոցը։ 1956-1959 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1959-1965 թվականներին աշխատել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում, 1965-1967 թվականներին՝ Մեղրու «Արաքս» շրջանային թերթի խմբագրությունում։ 1968 թվականին հեռակա ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1967-1972 թվականներին աշխատել է Մեղրու շրջանի Ագարակ ավանում որպես կուլտուրայի պալատի տնօրեն։ 1972 թվականին տեղափոխվել է Երևան։ 1972-1979 թվականներին աշխատել է «Հայաստան» հրատարակչությունում[1]։ Աշխատել է նաև հեռուստա-ռադիոպետկոմում։ Գյուլասարյանի արձակ և չափածո ստեղծագործությունները պարբերաբար տպագրվել են հանրապետական գրական մամուլում, թարգմանվել են ռուսերեն։ Եղել է ՀԳՄ «Նոր-Դար» ընկերության հրատարակչության տնօրենը[2][3]։

Հրանտ Գյուլասարյանը վախճանվել է 2022 թվականի օգոստոսի 26-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, Օբերհաուզեն քաղաքում։

Երկեր խմբագրել

  • Լեռների երգը (բանաստեղծություններ), Ե., «Հայաստան», 1969 թ., 55 էջ։
  • Քեզ համար, սիրելիս (բանաստեղծություններ), Ե., «Հայաստան», 1973 թ., 104 էջ։
  • Երազների պարս (բանաստեղծությունների և պոեմների ժողովածու), Ե., «Հայաստան», 1975 թ., 244 էջ։
  • Ապրող ղողանջներ (երկու պոեմ), Ե., «Սովետական գրող», 1977 թ., 28 էջ։
  • Կապույտ, կապույտ առավոտ, 1978 թ.
  • Ակնթարթ (բանաստեղծություններ), Ե., «Սովետական գրող», 1979 թ., 151 էջ։
  • Կանչ (բանաստեղծություններ), Ե., «Սովետական գրող», 1982 թ., 140 էջ։
  • Կրկին դեպի կյանք, (բանաստեղծություններ), Ե., «Սովետական գրող», 1985 թ., 132 էջ։
  • Ձայն խորին, 1987 թ.
  • Սիրո պսակ, 1989 թ.
  • Երեք արծիվ, 1992 թ.
  • Ճանապարհ կրակի միջով, 1995 թ.
  • «Վերապրումներ», 2004 թ.

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Տաջիկական քնար.- Երևան։ Հայաստան, 1973.- 379 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Ե., «Սովետական գրող», էջ 118-119։
  2. «Հրանտ Գյուլասարյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  3. Հրանտ Գյուլասարյանի կենսագրությունը Հայաստանի գրողների միության կայքում

Արտաքին հղումներ խմբագրել