Մեթյու Ռիզ Էվանս (անգլ.՝ Matthew Rhys Evans, նոյեմբերի 8, 1974(1974-11-08)[1], Քարդիֆ, Ուելս, Միացյալ Թագավորություն[2]), ուելսացի դերասան, որն առավել հայտնի է որպես Քևին Ուոլկեր`«Եղբայրներ և քույրեր» հեռուստասերիալում ունեցած դերակատարմամբ, ինչպես նաև Ֆիլիպ Ջենինգսի դերակատարմամբ` «Ամերիկացիները» հեռուստասերիալներում (2013-2018)։

Մեթյու Էվանս
անգլ.՝ Matthew Rhys
Ծնվել էնոյեմբերի 8, 1974(1974-11-08)[1] (49 տարեկան)
ԾննդավայրՔարդիֆ, Ուելս, Միացյալ Թագավորություն[2]
ԿրթությունԴրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1996)[3] և Ysgol Gyfun Gymraeg Glantaf?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և դերասան
Ամուսին(ներ)Քերի Ռասել
Համատեղ ապրող(ներ)Քերի Ռասել
Պարգևներ և մրցանակներ

Վաղ կյանք խմբագրել

Մեթյու Ռիզ Էվանսը ծնվել է Քարդիֆ քաղաքում, որտեղ մեծացել է ավագ քրոջ ՝ Ռեյչել Էվանսի հետ, ով ներկայումս BBC-ի լրագրող է։ Տասնյոթ տարեկանում մասնակցել է դպրոցալան երաժշտական ներկայացման, մարմնավորելով Էլվիս Փրեսլիին, Ռիզը ընդունվել է Լոնդոնի հեղինակավոր դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա[4][5]։ Շատ չանցած ՝ 1993 թվականին, նրան շնորհել են Պատրիսիա Ռոտերմիրի կրթաթոշակ[6]։

Կարիերիա խմբագրել

1998 թվականի հունվարին նա կարիերայի առաջին գլխավոր դերը խաղացել է «Գրինշտոն» ֆիլմում, որը նկարահանվել է Նոր Զելանդիայում։ Այնուհետև նա հայտնվել է «Տիտուս», «Ի՞նչ է պատահել Հարոլդ Սմիթի հետ», «Իրական Աննա Մարին» ֆիլմերում, որտեղ գլխավոր դերը խաղացել է Ռեյչել Գրիֆիտսը, ում հետ նրանք հետագայում խաղացել են նաև «Եղբայրներ և քույրեր» հեռուստասերիալում։

2000 թվականին Ռիզը նկարահանվել է բրիտանական «Մետրոպոլիս» սերիալում։ Նա քննադատների գովասանքին է արժանացել «Շրջանավարտը» պիեսում խաղալու համար Քեթլին Թըրների հետ։ Նա նկարահանվել է նաև այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են` «Մահվան պահապանները» և «Խաբեբաները»։ 2006 թվականին նա նկարահանվել է Բրիթանի Մերֆիի հետ`«Սեր և այլ աղետներ» անկախ ֆիլմում, իսկ 2008 թվականին՝ Քիրա Նայթլիի հետ` «Արգելված սեր» ֆիլմում։

2006-2011-ական թվականներին Ռիզը խաղացել է Քևին Ուոլքերի դերը ամերիկյան «Եղբայրներ և քույրեր» հեռուստասերիալում։ Սերիալը նրան բերեց իր կարիերայի ամենամեծ համբավը։

2013 թվականից Ռիզը նկարահանվել է «Ամերիկացիները» հեռուստասերիալում` դերասանուհի Քերի Ռասելի հետ[7]։

Անձնական կյանք խմբագրել

2013 թվականից Ռիզը հարաբերությունների մեջ է դերասանուհի Քերի Ռասելի հետ։ Նրանց որդին` Սեմը ծնվել է 2016 թվականի մայիսին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #140681930 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Student & graduate profilesRoyal Academy of Dramatic Art.
  4. «Intro Page». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
  5. «Matthew Rhys: Biography». TV Guide. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 12-ին.
  6. ‪Matthew Rhys — ABC News Interview December 5, 2006‬‏ — YouTube
  7. Nellie Andreeva (2012 թ․ մարտի 16). «Matthew Rhys To Star Opposite Keri Russell In FX Pilot 'The Americans'». Deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 12-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեթյու Էվանս» հոդվածին։