Կումուրդոյի տաճար (վրաց.՝ კუმურდოს ტაძარი), վրաց ուղղափառ եկեղեցի, որը գտնվում է Վրաստանի տարածքում՝ Ջավախքի բարձրավանդակում, Ախալքալաք քաղաքից 12 կմ հարավ-արևմուտք[1]։

Կումուրդոյի մայր տաճար
վրաց.՝ კუმურდოს ტაძარი
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԱխալքալաքի շրջան
ԴավանանքՎրաց ուղղափառ եկեղեցի
Հիմնական ամսաթվերը10-րդ դար
Ժառանգության կարգավիճակՎրաստանի ազգային նշանակության մշակութային հուշարձաններ
Ճարտարապետական ոճՎրացական ճարտարապետություն
Հիմնադրված10-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Kumurdo Cathedral Վիքիպահեստում

Համարվում է Ջավախքի հնագույն կրոնական տաճարներից մեկը։ Տաճարի պատերին պահպանված հին վրացական գրով՝ ասոմթավրուլիով գրված արձանագրությունների համաձայն՝ այն կառուցվել է Իոանե եպիսկոպոսիկողմից Աբխազիայի թագավոր Լեոն Գ-ի ժամանակաշրջանում՝ 964 թվականին[1][2]։

Միջնադարում Կումուրդոյի տաճարը եղել է կարևոր մշակութային, կրթական, ինչպես նաև հոգևոր կենտրոն։ Վերակառուցողական աշխատանքներ տաճարում ընթացել են երկու անգամ։ Առաջին անգամ 1930 թվականին և ապա 1970-1980 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։ Այնուամենայնիվ տաճարը մնացել է առանց գմբեթի։ 2015 թվականին ընդունվել է տաճարի ամբողջական վերակառուցման նախագիծը[3]։

Ճարտարապետություն խմբագրել

Կումուրդոյի տաճարը կառուցված է վրացական ճարտարապետական ոճով։ Կառուցումից հետո այն եղել է գմբեթավոր շինություն։ Այն կառուցվել է քարից և ունեցել է գեղեցիկ փորագրություններ՝ հին վրացական ասոմթավրուլի գրով։

Զոհասեղանների շուրջը գտնվող հատվածը զարդարված է զանգերի, արծիվների, առյուծների և հրեշտակների պատկերներ ունեցող փորագրություններով։ Ներքինից այն զարդարված է միջնադարյան որմնանկարներով։

Յուրահատուկ հետաքրքրություն է վայելում տաճարի ներսում գտնվող Գուրանդուխտ թագուհու դիմապատկերը։ Վերջինս եղել է Վրաստանի թագավոր Բագրատ Գ-ի մայրը։

Արձանագրություններ խմբագրել

Մեզ հասել են մի շարք արձանագրությունների տեսքով փորագրություններ քարի վրա, որոնք հաղորդում են ստույգ տեղեկություններ տաճարի հիմնադրման պատմության հետ կապված։ Հայտնի է, որ տաճարը հիմնադրվել է 964 թվականին։ Արձանագրության մեջ նշվում է. «Աստծո օգնությամբ հիմնադրեցի այս եկեղեցին իմ ձեռքերով»։

Նշանավոր է նաև հետևյալ փորագրությունը, որը վկայում է այն մասին, որ այն եղել ժամանակի նշանավոր տաճարներից մեկը։

  Սուրբ եկեղեցին կպաշտպանի և ներում կշնորհի քո ծառաներին, և այն մարդիկ, ովքեր մասնակցել են շինարարական աշխատանքներին կհիշվեն դատաստանի օրվա ժամանակ։ Քրիստոս, գթա եպիսկոպոս Իովանեին
- Փորագրություններ
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Կումուրդոյի տաճար». Վրացական պատրիարքություն, Շեմոքմեդի եպիսկոպոսություն. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 5-ին.
  2. «Կումուրդոյի եկեղեցական համալիր». Վրաստանի խորհրդարան. Վերցված է 2011 թ․ մարտի 5-ին.
  3. «Unique 10th-century Kumurdo Cathedral to be restored». 2016 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.

Գրականություն խմբագրել

  • ვალერი სილოგავა, კუმურდოს ტაძრის ეპიგრაფიკა. თბილისი, 1994.

Արտաքին հղումներ խմբագրել