Ջավախքի բարձրավանդակ
Ջավախքի բարձրավանդակ, Ջավախքի սարահարթ, Ջավախքի լեռնադաշտ, Ախալքալաքի սարահարթ, Հայկական լեռնաշխարհում, զբաղեցնում է Հայկական հրաբխային բարձրավանդակի հյուսիսային մասը,, գտնվում է Վրաստանում։
Ջավախքի բարձրավանդակ | |
---|---|
Տեսակ | volcanic plateau? |
Երկիր | Վրաստան |
Երկարություն | 65 կմ |
ԲԾՄ | 1800 մետր |
Տարածքը մոտ 4500 կմ² է, միջին բարձր.' 1800 մ առավելագույնը' 3301 մ (Մեծ Աբուլ լեռ),, մոտ 65 կմ երկարությամբ։ Ջավախքի բարձրավանդակը ծալքավոր ու հրաբխային լեռների (Սամսարի, Ջավախքի, էրուշեթի), լեռնազանգվածների (Մեծ Աբուլ, Փոքր Աբուլ, Շավնաբադ ևն), սարավանդների (Ախալքալաքի և այլն) ու գոգավորությունների (Ծալկայի ևն) համալիր է։ Տարածվում Է արևմուտքից մինչև Կուրի հովիտը, հյուսիսից՝ Թրիալեթի, արևելքից՝ Սամսարի և Զավախեթի լեռները, հարավում Ախալքալաքի սարավանդի շարունակությունը Աշոցքի սարահարթն Է։
Կազմված է ալեոգենի հրաբխային ապարներից՝ ծածկված լճագետային նստվածքներով։ Ակտիվ երկրաշարժամետ շրջան է։ Կան գորշ ածխի, դիատոմիտի, շինանյութերի, հանքային ջրերի պաշարներ։ Ջավախքի բարձրավանդակը ծածկված է լավային հզոր շերտերով (700 մ)։ Մակերևույթը հարթ է, երբեմն՝ խախտված լավային ծածկույթի ալիքաձև ծալքերով, հրաբխային կոներով ու լեռնագագաթներով (Աբուլ), թույլ թեքված է դեպի արևմուտք և Կուրի հովտի մոտ վերջանում է մինչև 300 մ բարձրության ժայռային ցցվածքներով։
Կլիման չափավոր ցամաքային Է. ամառը՝ կարճատև ու զով, ձմեռը՝ երկարատև ու ցուրտ։ Տարեկան միջին ջերմաստիճանը՝ 3, 5 °C–ից 6 °C (36 °C (Ախալցխա)), հունվարին՝ մինչև -8 °C (նվազագույնը՝ -30 °C, -35 °C)։ Ձնածածկույթը մնում է 6-7 ամիս։ Տարեկան տեղումները հարթավայրերում՝ 550-650 մմ, լեռներում՝ 800- 1000 մմ։
Գլխավոր գետը Փարվանան Է։ Հարուստ Է լճերով՝ Փարվանա, Դուման, Տաբածղուրի, Սաղամո, Խոզափին, Խանչալի և այլն։ Կուրը (բարձրավանդակի սահմաններում առաջացնում է մինչև 500 մ/խոր. կիրճ)
Բազմաթիվ լեռն, լճերից առավել խոշոր են Փարվանան, Մադաթափան, Խանչալին, Խոզափինը ևն։ Բնորոշ է վերընթաց լանդշաֆտային գոտիականությունը. հյուսիս-արևմուտքի և հյուսիսարևելյան մասերում՝ անտառային, սարավանդներում՝ լեռնատափաստանային, եզրային լեռնաշղթաներում՝ լեռնամարգագետնային։
Ախալքալաքի սարավանդը ծածկված Է լեռնային սևահողերով և լեռնամարգագետնային հողերով։ Ունի ցամաքային կլիմա, կարճատև ու զով ամառ, երկարատև ու ցուրտ ձմեռ։ Անտառազուրկ, լեռնային-սևահողային հարթավայր է՝ տափաստանային, մերձալպյան և ալպյան բուսականությամբ[1][2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 102 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 111 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 198)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |