Կուլիս Ալեպիս
Կուլիս Ալեպիս (հուն․՝ Κούλης Αλέπης, սեպտեմբեր 1903, Արեոպոլիս, Municipality of East Mani, Laconia Regional Unit, Պելոպոնես - օգոստոսի 13, 1986), հույն բանաստեղծ, թարգմանիչ, նկարիչ։
Կուլիս Ալեպիս հուն․՝ Κούλης Αλέπης | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | հուն․՝ Κυριάκος Αλέπης |
Ծնվել է | սեպտեմբեր 1903 |
Ծննդավայր | Արեոպոլիս, Municipality of East Mani, Laconia Regional Unit, Պելոպոնես |
Վախճանվել է | օգոստոսի 13, 1986 (82 տարեկան) |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Աթենքի համալսարան |
ԿենսագրությունԽմբագրել
Կուլիս Ալեպիսը ծնվել է Արեոպոլիսում, կապալառու և քանդակագործ Թեոդորոսի[1] և Ֆիոնեի ընտանիքում։ Նա եղել է 12 երեխաներից վեցերորդը[2]։ Ավարտել է Աթենքի համալսարանը, որտեղ ուսանել է գրականություն և իրավունք[3]։ Այնուհետև որպես ծառայող ընդունվել է Հունաստանի ֆինանսների նախարարություն, որտեղ աշխատել է 10 տարի։ 1960 թվականին անցել է թոշակի։
1983 թվականին տեղափոխվել է ծերանոց, որտեղ էլ մահացել է երեք տարի անց` 1986 թվականի օգոստոսի 13-ին[4]։
Կուլիս Ալեպիսը եղել է Հունարենի ազգային ընկերության հիմնադիրներից մեկը և տնօրենը[5]։ Տիրապետել է հունարենին, իտալերենին, ֆրանսերենին, գերմաներենին և հայերենին[2]։
ՍտեղծագործություններԽմբագրել
Առաջին անգամ տպագրվել է 1924 թվականին, երբ լույս տեսավ նրա առաջին բանաստեղծությունը[2]։ 1926 թվականի հունիսի 15-ին նրա ստեղծագործությունը բանաստեղծ, գրաքննադատ Կոստիս Պալամասի դրական մեկնաբանություններով ներկայացվեց «Ελεύθερον Βήμα» թերթում։
Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Մենավոր պտույտներ», լույս է տեսել 1931 թվականին։ 1933 թվականին հրատարակել է Եվրիպիդեսի «Մեդեա» ողբերգության թարգմանությունը հին հունարենից։ Բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն («Ի խորոց», 1937) ինքնատիպ է՝ հագեցված մելամաղձիկ տրամադրություններով։
Ալեպիսը կատարել է թարգմանություններ ֆրանսերենից, գերմաներենից և իտալերենից։ Թարգմանել է հայ բանաստեղծների (Պետրոս Դուրյան, Մատթեոս Զարիֆյան, Ռափայել Պատկանյան, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Վահան Տերյան և ուրիշներ) ընտիր գործերը։ 1938 թվականին կազմել և հրատարակել է «Հայկական մուսա» ժողովածուն։
Գնահատականներ, քննադատությունԽմբագրել
Ալեպիսի բանաստեղծական և թարգմանչական գործունեությունը դրական է գնահատվել այնպիսի անձանց կողմից, ինչպիսիք են Կոստիս Պալամասը, Լամպրոս Պորֆիրասը, Սոտերես Սկիպեսը, Միլտիադես Մալակասեսը, Ի. Պանայատոպուլոսը[6], Կոստաս Ասեմակոպուլոսը[4], Պանայոտիս Կանելոպուլոսը[2] և այլք։
1939 թվականին արժանացել է Աթենքի հայկական համայնքի մրցանակին[2]։
ՆկարչությունԽմբագրել
Թոշակի անցնելուց հետո Ալեպիսը սկսել է նկարել։ Նկարչությամբ որոշ ժամանակ նա զբաղվել է դեռևս պատանեկության տարիներին[6]։ Իրենից հետո Ալեպիսը թողել է ավելի քան 40 գեղանկարչական աշխատանք[2]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Νικολάου Γ. Φραγκινέα, Λακωνική γη, Δίφρος, Αθήνα 1971, σ. 257.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Οβαννές Γαζαριάν, Αρμενικά, Οκτώβριος-Δεκέμβριος 2013 τεύχος 79.
- ↑ Βιογραφία στον ιστότοπο mani.org, ανάκτηση 23-5-2015.
- ↑ 4,0 4,1 Κώστας Ασημακόπουλος, "Κούλης Αλέπης", Νέα Εστία, τ. 1421, σελ. 1227.
- ↑ Νικολάου Γ. Φραγκινέα, 1971, σ. 258 - 259.
- ↑ 6,0 6,1 Νικολάου Γ. Φραγκινέα, Λακωνική γη, Δίφρος, Αθήνα 1971, σ. 259.
ԳրականությունԽմբագրել
- "Λακωνικά", Διμηνιαία επιθεώρηση του Συνδέσμου Λακεδαιμονίων Αττικής, Έτος Ε’, Τ.30 Νοέμβριος – Δεκέμβριος 1968.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 152)։ |