Մեդեա (Եվրիպիդես)

Եվրիպիդեսի ողբերգություն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեդեա (այլ կիրառումներ)

«Մեդեա», հույն ողբերգակ Եվրիպիդեսի ողբերգություն։ Առաջին անգամ բեմադրվել է մ.թ.ա. 431 թ.։ Հաջողություն չի ունեցել՝ արժանանալով միայն վերջին՝ երրորդ մրցանակի։ Ողբերգության մեջ պատմվում է Կողքիսի առասպելական արքայադուստր կախարդուհի Մեդեայի կյանքի դրվագներից մեկի մասին, երբ չուզենալով հանդուրժել իր ամուսնու՝ Յասոնի դավաճանությունը, որը քաղաքական նկատառումներով որոշել էր ամուսնանալ Կորնթոսի արքա Կրեոնի աղջկա հետ, նա նախ թունավորում է Յասոնի հարսնացուին, ապա իր երկու երեխաներին, այնուհետև իր պապի՝ արևի աստված Հելիոսի ընծայած կախարդական կառքով թռչում, հեռանում է Աթենք՝ տանելով սպանված երեխաների դիակները ու սկսելով նոր կյանք։

Աղբյուրներ խմբագրել

  • Հին հունական ողբերգություններ, Երևան, 1990։