Արեոպոլիս
Արեոպոլիս[1][2] (հուն․՝ Αρεόπολις[3]ή Αρεόπολη), փոքր քաղաք Հունաստանում: Գտնվում է ծովի մակերևույթից 249 մ բարձրության վրա[4], Մանիի թերակղզում, Լիմենիոն (Λιμένιον[3]) ծովափնյա գյուղից 1.5 կմ հեռավորության վրա, Մեսինիայի արևմտյան ափին: Քաղաքը գտնվում է Պելոպոնես թերակղզու հարավային մասում, Յիթիոնից 21 կմ հարավ-արևմուտք, Աթենքից՝ 189 կմ դեպի հարավ-արևմուտք, Կալամատայից 48 կմ դեպի հարավ-արևելք և 52 կմ դեպի հարավ-արևելք «Կապիտան-Վասիլիս-Կոնստանտակոպուլոս» օդանավակայանից: Քաղաքը համարվում է Պելոպոնեսի ծայրամասում գտնվող Անատոլիկի Մանի համայնքի պատմական կենտրոնը[3]: 2011 թվականի մարդահամարի համաձայն քաղաքն ունի 888 բնակիչ[3]:
Բնակավայր | ||
---|---|---|
Արեոպոլիս | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
ԲԾՄ | 242±1 մետր | |
Բնակչություն | ▼888 մարդ (2011) | |
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 27330 | |
Փոստային ինդեքսներ | 230 62 | |
Պաշտոնական կայք | web.archive.org/web/20100314070328/http://www.dimosoitilou.gr/gr/dd/areopoli/ar.htm | |
| ||
Քաղաքի անունը ծագել է պատերազմի աստված Արեսի անունից: 1821 թվականի մարտի 17-ին Արեոպոլիսում սկսվեց հունական հեղափոխությունը՝ Պետրոս Մավրոմիխալիսի ղեկավարությամբ: Այժմ Արեոպոլիսը բարգավաճող քաղաք է:
Ամեն շաբաթ գլխավոր հրապարակում գործում է աշխույժ, բացօդյա շուկա, որտեղ մեծ քանակությամբ տեղական ապրանքներ են վաճառվում: Այնտեղ գտնվում է «Պիկուլակիս աշտարակ» թանգարանը[5]:
Հունաստանի նախկին վարչապետ Ստիլիանոս Մավրոմիխալիսը (1899-1981), ծնվել է Արեոպոլիսում:
Արեոպոլիսի համայնքներԽմբագրել
Արեոպոլիսի տեղական համայնքը ներառում է վեց բնակավայրեր: 2011 թվականի մարդահամարի տվյալների, բնակչությունը կազմել է 1014 մարդ[3]: Տարածքը կազմում է 15,169 քառակուսի կիլոմետր[4]:
Բնակավայր | Բնակչություն (2011)[3], մարդ |
---|---|
Արեոպոլիս | 888 |
Դրաիլիա | 18 |
Լոգակիլիոն | 48 |
Լիմենիոն | 11 |
Օմալե | 21 |
Սոտիրաս | 28 |
НаселениеԽմբագրել
Տարի | Բնակչություն, մարդ |
---|---|
1991 | 611[6] |
2001 | 727[6] |
2011 | 888[3] |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Словарь географических названий зарубежных стран|7—31|Арео́полис
- ↑ Карты государств|Греция|2001
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011 (греч.). Ελληνική Στατιστική Αρχή (20 Μαρτίου 2014). Проверено 22 октября 2017.
- ↑ 4,0 4,1 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός) (греч.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Τ. I. — Σ. 365.
- ↑ «Μουσείο Πύργου Πικουλάκη. Πληροφορίες»։ Οδυσσέας (հունարեն)։ Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού։ 2012։ Վերցված է 2018-02-22
- ↑ 6,0 6,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն)։ Ελληνική Στατιστική Αρχή։ Արխիվացված է օրիգինալից 2006-07-16-ին։ Վերցված է 2017-06-22