Քաշունիք (համայնք, Քաշաթաղի շրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քաշունիք (այլ կիրառումներ)

Քաշունիք, համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2][3]։ Ներկայում համայնքի ամբողջ տարածքը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[4][5][6][7] և Արցախի Հանրապետության կողմից համարվում է օկուպացված[1]։

Քաշունիք համայնք
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ԿարգավիճակՀամայնք
Մտնում էՔաշաթաղի շրջան
Ներառում էՔաշունիք գյուղ,
Մորաջուր գյուղ,
Վերին Քաշունիք գյուղ,
ՎարչկենտրոնՔաշունիք գյուղ
Հիմնական լեզուՀայերեն
Բնակչություն (2015)89
Տարածք2593,9 հա
Ժամային գոտի+4
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Աշխարհագրություն խմբագրել

Համայնքը տեղաբաշխված է Արցախի Հանրապետության հարավարևմտյան մասում։ Ունի հարթավայրային տեղանք։ Համայնքի տարածքն 2593,9 հա է, որից 1184,9 հա-ն անտառային հողեր են։ Համայնքի սահմաններով է հոսում Հագարի գետը[2]։

Բերձոր շրջկենտրոնից հեռու է 62 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 112 կմ[2]։

Վարչատարածքային բաժանում և համայնքային կյանք խմբագրել

Համաձայն Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ Քաշունիք համայնքն իր մեջ ներառում է Քաշունիք, Մորաջուր և Վերին Քաշունիք գյուղերը[2]։

Համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց[2]։

Համայնքն ապահովված էր էլեկտրաէներգիայով, հասանելի էին բջջային, ինտերնետ կապի միջոցներն ու ռադիոհեռուստատեսությամբ[2]։

Գործում էր ջրամատակարարման համակարգ։ Առկա են նաև խմելու ջրի համար պիտանի 18 անհատական ջրհորներ։ Խմելու ջրի համար օգտագործվում էր նաև ոռոգման նպատակով մատակարարվող ջրանցքի ջրերը մշակում անցնելուց հետո։ Համայնքի տարածքով էր անցնում «Քաշունիք-1» և «Քաշունիք-2» ոռոգման ջրատարները[2]։

2015 թվականի դրությամբ համայնքային ճանապարհները բնահողային էին, խճից և չմշակված այլ նյութերից[2]։

Համայնքը միացված էր հանրապետության տրանսպորտային կապին, մասնավորապես՝ Կովսական-Ստեփանակերտ-Կովսական և Կովսական-Բերձոր-Կովսական երթուղիներին[2]։

Բնակչություն խմբագրել

Քաշունիք համայնքի բնակչությունը 2015 թվականի դրությամբ կազմել է 89 մարդ, որոնք կազմել են 24 տուն։ Նույն թվականի դրությամբ Քաշունիք գյուղում բնակվել է 60 մարդ, որոնք կազմել են 16 տուն։ Մորաջուր գյուղում բնակվել է 6 մարդ, որոնք կազմել են 1 տնտեսություն։ Վերին Քաշունիք գյուղում բնակվել է 23 մարդ, որոնք կազմել են 7 տուն[2]։

Կրթություն խմբագրել

Քաշունիք համայնքում գործում էր միջնակարգ դպրոց, որտեղ 2015 թվականի դրությամբ սովորում էր 15 աշակերտ[2]։

Տնտեսություն խմբագրել

Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվել է գյուղատնտեսությամբ՝ հողագործությամբ և անասնապահությամբ։ Համայնքի տարածքի 1277,2 հա-ը գյուղատնտեսական նշանակության են[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  3. «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  4. Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․
  5. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  6. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  7. «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։