Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված տնտեսական ցնցումները


Կորոնավիրուսային համավարակով (COVID-19 pandemic) պայմանավորված տնտեսական ցնցումները ունեցան լայնածավալ և լուրջ ազդեցություն ֆինանսական շուկաների վրա՝ ներառյալ ֆոնդային, պարտատոմսերի և ապրանքային (ներառյալ հում նավթի և ոսկու) շուկաները։ Հիմնական իրադարձությունները ընդգրկեցին Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի միջև նավթի գնով պայմանավորված պատերազմը, ինչը չհաջողելով հասցնել Նավթ արտահանող երկրների կազմակերպության համաձայնագրի կնքմանը, հանգեցրեց հում նավթի գների անկման և ֆոնդային բորսայի անկման 2020 թվականի մարտ ամսին։ Շուկաների վրա ունեցած ազդեցությունը կորոնավիրուսային համավարակի ազդեցության մի մասն է և կրում է բազմաթիվ տնտեսական հետևանքներ։

Ֆինանսական ռիսկ և երկրի ռիսկԽմբագրել

Եվրոպայում և ԱՄՆ-ում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներով պայմանավորված՝ տնտեսագետները, վարկային և երկրի ռիսկի փորձագետները փորձեցին փոխել իրենց գնահատականները ճգնաժամի հետեւանքով առաջացած աննախադեպ աշխարհատնտեսական խնդիրների լույսի ներքո։ Համաշխարհային կենսաթոշակային խորհրդի (World Pensions Council) տնօրեն եւ Համաշխարհային բանկի գլոբալ ենթակառուցվածքային հիմնադրամի խորհրդատվական խորհրդի անդամ Մ.Նիկոլաս Ֆիրցլին դա անվանում է "մեծ ֆինանսական ճգնաժամ" եւ ասում, որ այն բացահայտում է բազմաթիվ զսպող ֆինանսական եւ աշխարհաքաղաքական դիսֆունկցիաներ։

Ըստ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ), տարբեր երկրներում գործող բազմաթիվ ընկերություններ ունեն մեծածավալ պարտքեր, քանի որ փոխառությունների ցածր տոկոսադրույքը և դրամավարկային մեղմ քաղաքականությունը հանգեցրին կազմակերպությունների պարտքի ձևավորման[1]։

Հետևաբար, Մեծ Քսանյակի (G20) անդամ երկրներից շատերում կորպորատիվ պարտքը բավականին մեծ է։ Բացի այդ, առավել ցածր տոկոսադրույքով փոխառություններ թողարկվում էին BBB պարտատոմսերի, ոչ ներդրումային դասի պարտատոմսերի տեսքով, իսկ վարկային միջոցների ծավալն աճեց, մինչդեռ ՏՀԶԿ-ն զգուշացնում է, որ ձեռնարկությունները այլ ընտրություն չեն ունենա, քան ծախսերի և զբաղվածության կրճատումը՝ դիմագրավելու անվճարունակության ճնշմանը[1]։

Միջազգային և ազգային մակարդակներում, ինչպես նշել է ֆինանսական շուկաների ավստրիական վարչության ղեկավար Հելմուտ Էտլը՝ տնտեսության և շրջակա միջավայրի վրա կորոնավիրուսային համավարակի շարունակական ազդեցությունը գնահատելու համար չկան հուսալի տվյալներ, քանի որ ճգնաժամի այս տեսակն աննախադեպ է։ Կազմակերպությունները, որոնք մինչ ճգնաժամը արդեն իսկ ֆինանսապես թույլ էին, այժմ առավել քան անկայուն են։ Ըստ Էտլի՝ այն ամենը, ինչ հայտնի է, այն է, որ ճգնաժամը կլինի ավելի խորը[2]։

Ֆոնդային բորսաԽմբագրել

 
Դոու-Ջոնսի արդյունաբերական ցուցանիշի շարժը 2019թ. դեկ.-2020թ. մարտ ժամանակաշրջանում, ցույց է տալիս փետրվար ամսին գրանցված աճը և Covid-19 համաճարակի հետևանքով թետրվար և մարտ ամիսների ընթացքում գրանցված անկումը:

2020թ. փետրվարի 24-ին՝ երկուշաբթի օրը, Դոու-Ջոնսի արդյունաբերական ցուցանիշը և FTSE 100 ցուցանիշը նվազեցին ավելի քան 3%-ով, քանի որ շաբաթվա վերջին օրերին կորոնավիրուսի բռնկումը տարածվեց նաև Չինաստանի սահմաններից դուրս[3]։ Նշվածին հետևում է Ասիայից հետո նաև Եվրոպական մայրցամաքում հիմնական ցուցանիշների կտրուկ անկումը[4][5]։ DAX, CAC40 և IBEX 35 ցուցանիշներից յուրաքանչյուրի անկումը կազմեց մոտ 4%, իսկ FTSE MIB ցուցանիշը՝ ավելի քան 5%։ Նվազեց նաև նավթի գինը, իսկ ոսկու գինը բավականին աճեց՝ արձանագրելով մինչև 7 տարվա առավելագույն ցուցանիշ։ Փետրվարի 27-ին, կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ աճող անհանգստության պատճառով, ԱՄՆ ֆոնդային բորսայի տարբեր ինդեքսներ՝ ներառյալ NASDAQ-100-ը, S&P 500 Index-ը, Դոու-Ջոնսի արդյունաբերական ցուցանիշը, արտացոլեցին 2008 թվականից ի վեր իրենց ամենասրընթաց անկումը՝ արձանագրելով Դոու-Ջոնսի ցուցանիշի 1.191 կետով անկում՝ 2008թ. ֆինանսական ճգնաժամից հետո մեկօրյա կտրվածքով իր ամենամեծ անկումը[6][7]։ 2020թ. փոտրվարի 28-ին ամբողջ աշխարհում ֆոնդային բորսաները հաղորդեցին 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո տեղի ունեցած իրենց խոշորագույն մեկշաբաթյա անկման մասին[8][9][10]։

Հաջորդ շաբաթվա ընթացքում, մարտի 6-ին, ամբողջ աշխարհում ֆոնդային բորսաները փակվեցին[11][12][13], մինչդեռ տասը և 30 տարի ժամկետայնության ԱՄՆ գանձապետական արժեթղթերի գինը ռեկորդային կերպով անկում է գրանցել՝ նվազելով համապատասխանաբար 0.7% և 1.26%-ով[14]։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հատկացումների եւ համաճարակի դեմ պայքարի միջոցառումների մասին օրենքը, ինչը ներառում է 8.3մլրդ ԱՄՆ դոլլարի պետական ծախս[15]։

Այն բանից հետո, երբ մարտի 5-ին ՕՊԵԿ և ՌԴ միջև նավթի արդյունահանման կրճատման վերաբերյալ համաձայնագիրը ձախողվեց, իսկ մարտի 7-ին Սաուդյան Արաբիայի ու Ռուսաստանի կողմից հայտարարվեց նավթի արդյունահանման ավելացման մասին տեղեկատվությունը, նավթի գինը նվազեց 25%-ով[16][17]։ Ժամանակակից տնտեսության մեջ ապրանքնային անդրսահմանային հոսքերի դերը, որը պայմանավորված է տասնամյակներ շարունակ տրանսպորտային, կոմունիկացիոն ծախսերի, իսկ վերջերս նաև սակագների կրճատմամբ, ևս մեծ դեր է խաղացել ֆոնդային շուկայի վրա ազդեցության գործում[18]։

Ընդհանուր առմամբ, ֆոնդային բորսաների թիվը մարտ ամսին կրճատվեց ավելի քան 30%-ով, բաժնետոմսերի և նավթի ակնկալվող փոփոխությունները հասան ճգնաժամային մակարդակի, իսկ ոչ ներդրումային վարկային սպրեդը կտրուկ ընդլայնվել էր, քանի որ ներդրողների կողմից նվազեցվեցին ռիսկերը։ Համաշխարհային ֆինանսական շուկաներում ցնցումները տեղի են ունենում՝ չնայած G20-ի կողմից հետճգնաժամային բարեփոխումների վերաբերյալ էական և ընդգրկուն համաձայնության[19]։

2020թ. մարտի 9-ի շաբաթԽմբագրել

Մարտի 9-ի առավոտյան S&P 500 ցուցանիշը նվազեց 7%-ով՝ բորսայի բացումից չորս րոպե անց՝ 2007-08թթ. ֆինանսական ճգնաժամից հետո առաջին անգամ միացնելով անջատիչը և 15 րոպե տևողությամբ կանգնեցնելով առևտուրը[20]։ Առեւտրի վերջում ամբողջ աշխարհում ֆոնդային շուկաներում զանգվածային անկում է գրանցվել (STOXX Europe 600 ցուցանիշը նվազել է ավելի քան 20%-ով՝ հասնելով տարվա իր ամենացածր կետին)[21][22] ,իսկ Դոու-Ջոնսի ցուցանիշը իր նախորդ մեկօրյա ռեկորդային կրճատումը գերազանցել է փետրվարի 27-ին՝ կրճատվելով 2.014 կետով կամ 7.8%-ով[23]։ ԱՄՆ տասը և 30 տարի ժամկետայնության գանձապետական արժեթղթերի եկամտաբերությունը գրանցեց իր նոր ռեկորդային անկումը՝ պատմության մեջ առաջին անգամ 30 տարի ժամկետայնությամբ արժեթղթերի գինը նվազելով մինչև 1%[24]։

Մարտի 12-ին, Ասիական-Խաղաղօվկիանոսյան ֆոնդային բորսաները փակվեցին (Տոկյոյի ֆոնդային բորսայի Nikkei 225 ցուցանիշը նույնպես կրճատվեց ավելի քան 20%-ով)[25], Եվրոպայի ֆոնդային շուկաները կրճատվեցին 11%-ով (պատմության մեջ մեկօրյա ամենաշատ անկումը)[26], իսկ Դոու-Ջոնսի արդյունաբերական ցուցանիշը կրճատվեց ևս 10%-ով (գերազանցելով մարտի 9-ին սահմանած մեկօրյա ռեկորդային անկումը), NASDAQ Composite-ը կրճատվեց 9.4%-ով, իսկ S&P 500-ը՝ 9.5%-ով (NASDAQ and S&P 500 ցուցանիշները կրճատվում են ևս ավելի քանի 20%-ով ավելի իրենց <<գագաթնակետից>>), և այդ նվազումը ակտիվացրել է Նյու Յորքի ֆոնդային բորսայում առևտրային ակտիվությունը շաբաթվա մեջ արդեն երկրորդ անգամ[27][28]։ Նավթի գինն ընկավ 8%-ով[29], իսկ ԱՄՆ տասը և 30 տարի մարման ժամկետայնություն ունեցող գանձապետական արժեթղթերի գինն աճեց 0.86% և 1.45%-ով, և դրանց եկամտաբերության կորը հասավ իր նորմալ դիրքին[30]։ Մարտի 15-ին, նվազեց բազային տոկոսադրույքը ամբողջական տոկոսային կետով՝ նպատակային միջակայք սահմանելով 0%-ից 0.25%-ը։ Սակայն, ի պատասխան դրան, S&P 500-ի և հում նավթի ֆյուչերսների գները նվազել են շուկայում շարունակական մտավախությունների հետևանքով[31]։ Հեջավորման հիմնադրամների մոտ 75%-ը կրել է լուրջ վնասներ այս ընթացքում[32]։

Նավթի գինԽմբագրել

Error: no page names specified (help).Կորոնավիրուսային համավարակը և դրանով պայմանավորված սահմանափակումները պատճառ դարձան տնտեսական ակտիվության աննախադեպ նվազման և նավթի ու նավթամթերքի նկատմամբ պահանջարկի կրճատման։ Արդյունքում տեղի է ունեցել էներգետիկ շուկայում ամենամեծ գնային ցնցումներից մեկը՝ 1973թ. նավթային առաջին շոկի ժամանակներից ի վեր։ Նավթի գինը ընկավ 20 ԱՄՆ դոլլարից ներքև (Brent տեսակի նավթը) մեկ բարելի դիմաց՝ կորցնելով իր արժեքի մոտ 70%-ը, իսկ պահեստային տարողությունները մոտեցել են իրենց լիմիտին[33]։

 
WTI նավթի գնի տեղաշարժը 2019 թվականից։ Movement of WTI price from 2019. Անկումը սկսեց գրանցվել 2020թ. փետրվարի կեսերից։ 2020թ. ապրիլի 20-ին պատմության մեջ առաջին անգամ գները զրոյից ցածր մակարդակի հասան։[34][35]
 
ԱՄՆ-ում ավտոմոբիլային բենզինի պահանջարկի կտրուկ նվազումը:

Ուղևորությունների նկատմամբ պահանջարկի կրճատումը և արդյունաբերական ակտիվության բացակայությունը զգալիորեն ազդել է նավթի պահանջարկի վրա՝ բերելով նավթի գների նվազման[36]։ Փետրվարի կեսերին էներգետիկայի միջազգային գործակալությունը կանխատեսեց, որ նավթի նկատմամբ պահանջարկի աճը 2020 թվականին ամենացածրն է լինելու 2011 թվականից ի վեր[37]։ Չինաստանում պահանջարկի անկումը հանգեցրեց Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՆԱԵԿ կամ ՕՊԵԿ) կողմից արդյունահանման ծավալների կրճատման հարցի քննարկման, որպեսզի պահանջարկի կորուստը բերվի հավասարակշռության[38]։ 2020թ. մարտի 5-ին Վիեննայում կնքվեց նախնական համաձայնագիր օրական 1.5մլն բարելով նավթի արդյունահանման ծավալների կրճատման վերաբերյալ, ինչը կհանգեցնի Իրաքի պատերազմից ի վեր արդյունահանման ծավալների ամենացածր մակարդակին։ Մինչդեռ IHS Markit վերլուծական ընկերությունը կանխատեսել էր նավթի նկատմամբ պահանջարկի համաշխարհային մակարդակով կրճատում օրական 3.8մլն բարելի չափով 2020թ. առաջին եռամսյակում, ինչը մեծապես պայմանավորված էր համաճարակի պատճառով Չինաստանի տնտեսական ակտիվության կրճատմամբ։ Այն նաև կանխատեսել էր նավթի առաջին տարեկան պահանջարկի անկումը 2007-08թթ. ֆինանսական ճգնաժամից հետո[39]։ Սակայն Ռուսաստանը հրաժարվեց ՕՊԵԿ-ի հետ համագործակցել՝ փաստացի դադարեցնելով 2016 թվականից պահպանված ՕՊԵԿ-ի հետ համաձայնագիրը։ Ռուսաստանը հրաժարվեց, քանի որ կարծում էր, որ ԱՄՆ-ում նավթի արդյունահանման աճը, որը ՕՊԵԿ որևէ համաձայնագրի մաս չի կազմում, տեսանելի ապագայում կբերի արդյունահանման ծավալների կրճատման պահանջի։ Գների կրճատումը կվնասեր նաև ԱՄՆ նավթարդյունահանման գործընթացին՝ ստիպելով որոշ արդյունահանողների համար գները սահմանել կատարված ծախսերից ավելի քիչ՝ այսպիսով հատուցում ստանալով Ռուսաստանի և ՕՊԵԿ ֆինանսներին հասցված վնասի համար։ Բանակցությունների տապալումը նաև հանգեցրեց արդյունահանման ծավալների (օրական 2.1մլն բարել) կրճատման ժամկետի երկարաձգման, որը սահմանված էր մինչև մարտ ամսվա վերջ[40]։

2020թ. մարտի 8-ին Սաուդյան Արաբիան անսպասելի կերպով հայտարարեց, որ բականցությունների ձախողումից հետո ավելացնելու է նավթի արդյունահանման ծավալները և վաճառքն իրականացնի զեղչով (6-8 ԱՄՆ դոլլար մեկ բարելի նկատմամբ) Ասիայում, ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Նախքան հայտարարությունը, տարեսկզբից սկսած նավթի գինը կրճատվեց ավելի քան 30%-ով, իսկ Սաուդյան Արաբիայի կողմից արված հայտարարությունից հետո այն ընկավ ևս 30%-ով, թեև ավելի ուշ փոքր-ինչ վերականգնվել է[41][42]։ Brent տեսակի նավթը, որին բաժին է ընկնում նավթի համաշխարհային մատակարարման 2/3-րդ մասը, 1991թ. Պարսից ծոցի պատերազմից ի վեր մարտի 8-ի գիշերը արձանագրել է ամենախոշոր անկումը։ 2016թ. փետրվարից ի վեր իր ամենացածր կետին հասավ նաև West Texas Intermediate կոչվող նավթը[43]։ Ռուսաստան-Սաուդիան Արաբիա նավթի գնի պատերազմի նկատմամբ մտավախությունը պատճառ հանդիսացավ ԱՄՆ պահուստների կրճատման, ինչպես նաև մեծ ազդեցություն ունեցավ ամերիկյան նավթ արդյունահանողների վրա[44]։ Մարտի 13-ին նավթի գները գրանցել են 2008թ.-ից ի վեր արձանագրված ամենամեծ մեկշաբաթյա անկումը[45]։

2020թ. մարտի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված պլանները, որ հանձնարարում է ԱՄՆ էներգետիկայի նախարարությանը գնել նավթ ԱՄՆ ռազմավարական նավթային պաշարների համար, կասեցվել է դրանից գրեթե երկու շաբաթ անց, երբ Կոնգրեսի կողմից գնման ֆինանսավորում չի իրականացվել[46]։ Նշվածը թույլ կտար ձեռք բերել մինչև 92մլն բարել նավթ։ Այդ ժամանակ պահուստում առկա էր 635 մլն բարել նավթ՝ 727 մլն հզորությամբ։ Washington Post-ը այն բնութագրել է որպես հայրենական նավթային ընկերությունների երաշխիք, թեև սպասվում էր, որ գների վրա ազդեցությունը աննշան կլինի՝ 100 մլն բարել մեկ շուկայական օրում[47]։

Ի տարբերություն ԱՄՆ անգործության, Ավստրալիան ապրիլի 22-ին հայտարարեց, որ կօգտվի 21 տարվա ընթացքում նավթի ամենացածր գներից՝ կուտակելու վառելիքի պաշար՝ գնելով 60մլն ԱՄՆ դոլար արժողությամբ հում նավթ և պահելով ԱՄՆ նավթի ռազմավարական պաշարներում (US SPR):

Մարտի 14-ին Goldman Sachs-ը կանխատեսել է, որ ԱՄՆ նավթային և նավթահանքերի ընկերությունների մեկ երրորդը կգնվեն մրցակիցների կողմից կամ դուրս կբերվեն շուկայից հում նավթի ցածր գների պատճառով[48]։ Նավթային ընկերությունները, որոնք սնանկության ճանաչման դիմում են ներկայացրել համաճարակի ընթացքում, ընդգրկում են Whiting Petroleum -ը(ապրիլի 1-ին) և Diamond Offshore -ը (ապրիլի 27-ին)[49]։

Ապրիլի 9-ին ՕՊԵԿ-ը, Ռուսաստանը և այլ արդյունահանողներ նախապես պայմանավորվել են պատմության մեջ նավթի արդյունահանման ամենախոշոր կրճատման վերաբերյալ։ Որոշվեց մայիս և հունիս ամիսներին շուկայից դուրս բերել օրական 10մլն բարել կամ համաշխարհային արդյունահանման 10%-ը, ինչը G20-ի էներգետիկայի նախարարների կողմից աջակցվող ևս մեկ քայլ էր[50]։

2021թ. մարտին նավթի գներն աճեցին՝ հասնելով 71.38 ԱՄՆ դոլար մեկ բարելի նկատմամբ։ Սա 2020թ. հունվարի 8-ից հետո առաջին դեպքն էր, երբ սկսվել էր Covid-19 համաճարակը[51]։ Նավթի գներն աճեցին այն բանից հետո, երբ Եմենի հուսիթ ապստամբները հարձակվեցին Սաուդյան Արաբիայի Aramco նավթային օբյեկտի վրա՝ հրթիռների և ԱԹՍ-ների միջոցով[52]։

WTI նավթային բացասական ֆյուչերսներ (20 ապրիլ, 2020)Խմբագրել

 
Նավթի գներն ըստ հյուսիսամերիկյան չափանիշների 2020թ. գարնանը

2020թ. ապրիլի 20-ին, West Texas Intermediate նավթի ֆյուչերսային գինը մայիս ամսվա մատակարարումներով դարձել է բացասական, ինչը աննախադեպ իրադարձություն է համարվում։ Սա անընդհատ կերպով ձևավորվող առաջարկի և բավականին անկում ապրած պահանջարկի արդյունք է, քանի որ նավթամթերքը հասնում էր իր առավելագույն հզորությանը։

Այս երևույթը բնութագրվեց որպես մայիս ամսվա ֆյուչերսային շուկայի փակման անոմալիա՝ զուգորդվելով տվյալ ժամանակահատվածում հասանելի պահուստների բացակայությամբ։ Նավթի ավելի վաղ արձանագրված ցածր կետերը եղել են 1931թ. Մեծ ճգնաժամի և Տեխասի <<նավթային բումի>> ընթացքում` 6 ԱՄՆ դոլար, և 1862թ. հունվար-փետրվար ամիսներին 2.50 ԱՄՆ դոլար՝ ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի և Փենսլիվանիայի <<նավթային տենդի>> ընթացքում[35][34]։ WTI նավթի ֆյուչերսները, մայիս ամսվա մատակարարմամբ, վերականգնվել են առևտրի վերջին օրը՝ ապրիլի 21-ին, մեկ բարելի դիմաց հասնելով 10.01 ԱՄՆ դոլարի։ Չնայած այս հանգամանքին՝ նույն օրը Brent հում նավթի ֆյուչերսները հունիսի մատակարարմամբ նվազել են 24%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 19.33 ԱՄՆ դոլարի[53], ինչը 2002թ. ի վեր գրանցված ամենացածր արժեքն է[54], մինչդեռ WTI հունիս ամսվա մատակարարմամբ ֆյուչերսները նվազեցին 43%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 11.57 ԱՄՆ դոլարի։ Նոր ռեկորդ էր այն փաստը, որ ապրիլի 21-ին իրականացվել է ավելի քան 2 մլն ֆյուչերսային պայմանագրի առևտուր։ Նավթի արդյունահանման վերաբերյալ վերլուծաբանները շուկայում մոտալուտ կայունությանը թերահավատորեն էին մոտենում, իսկ OANDA-ի կողմից նշվել է հետևյալը. <<Ոչինչ չի կարող էներգետիկ արդյունաբերությամբ զբաղվողներին ստիպել հավատալ պահեստների սահմանափակ լինելուն, ներդրումների ավելացմանը և պահանջարկի խնդիրների վերացմանը>>[53]:

Նավթ արդյունահանող բազմաթիվ երկրների ֆինանսական համակարգերը լուրջ սթրեսի են ենթարկվել։ Իրաքը, որի բյուջեի 90%-ը ձևավորվում է նավթից ստացվող եկամտից և կարող էր շահութաբեր կերպով իրականացնել նավթի արտահանում քանի դեռ դրա գինը մեկ բարելի դիմաց կազմում էր 60 ԱՄՆ դոլարից ավելի, հայտարարեց, որ մայիս ամսվանից սկսած կարձանագրի 4.5մլրդ ԱՄՆ դոլարի ամսական դեֆիցիտ։ Ակնկալվում է, որ նավթ արտահանող այլ երկրներ` Մեքսիկան, Վենեսուելան, Էկվադորը և Նիգերիան, կկնքեն որոշ պայմանագրեր կամ կպայքարեն ֆինանսական հետևանքների դեմ։ Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը, ունեն տարիներ շարունակ կուտակած դրամական պահուսներ, սակայն ղեկավարությունը ևս մտահոգված է ստեղծված իրադրությունով[55]։

Պարտքային շուկաներԽմբագրել

Մինչ կորոնավիրուսային համավարակը, կազմակերպությունների կողմից ներգրավվող փոխառությունները զուգորդվում էին նաև հետզհետե աճող վարկերով, ինչը ընկերություններին բերեց պարտավորությունների մեծ ծավալի և ստեղծեց ֆինանսական համակարգի անկայունություն։ Կորպորատիվ պարտքի փլուզումը պոտենցիալ վնաս է ընկերությունների վճարունակության համար, ինչը կխորացնի հաջորդ անկումը։ Հունվար ամսին ԱՄՆ կորպորատիվ վարկերի ծավալը կրճատվեց 10%-ով նախորդ տարվա համեմատ, ինչը ցույց է տալիս ներդրողների կողմից առավել զգուշավոր մոտեցումը[56]։ Քանի որ կորոնավիրուսի ազդեցությունը տնտեսության վրա սկսեց իր ազդեցությունն ունենալ, ֆինանսական նորությունների բազմաթիվ աղբյուրներ ահազանգում էին գոյություն ունեցող տասը տրիլիոն կորպորատիվ պարտավորության վրա հնարավոր ազդեցության մասին[57][58]։ Փետրվարի կեսերից մինչև մարտ ամսվա սկիզբը ներդրողները ավելացրել են իրենց րացուցիչ եկամտաբերությունը՝ չապահովված պարտատոմսերը պահելու համար չորս անգամ ավելի բարձր պահանջարկ ունեցող վարկատուներից, ինչը ցույց է տալիս աճող մտահոգությունը[56]։

2020թ. ֆոնդային բորսայի անկման ընթացքում, որը սկսվեց մարտի 9-ի շաբաթվա ընթացքում, պարտատոմսերի գները անսպասելիորեն շարժվեցին բաժնետոմսերի գների հետ նույն ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ պարտատոմսերը համարվում են առավել անվտանգ, քան բաժնետոմսերը, ուստի բարձր ռիսկ նախընտրող ներդրողները կնախընտրեն վաճառել պարտատոմսերը, որպեսզի ձեռք բերեն բաժնետոմս, իսկ զգուշավոր (ցածր ռիսկ նախընտրող) ներդրողները կվաճառեն բաժնետոմս՝ պարտատոմս ձեռք բերելու նպատակով։ Բաժնետոմսերի հետ զուգընթաց պարտատոմսերի անսպասելի տեղաշարժերի հետ մեկտեղ արձանագրվեց, որ դժվարացել են պարտատոմսերի տարբեր տեսակների առևտուրը՝ ներառյալ կորպորատիվ, նույնիսկ ԱՄՆ գանձապետական պարտատոմսերը։ Ըստ New York Times-ի, նշվածը պայմանավորված է ոսկու ֆյուչերսների գների անկմամբ և արտահայտում է ներդրողների շրջանում առկա է իրացվելիության խնդիրը, ուստի վերջիններս ձգտում են վաճառել իրենց ակտիվները[59]։ Քանի դեռ խոշոր ներդրողները փորձում էին վաճառք իրականացնել, վաճառողների և գնորդների կողմից ակնկալվող գների տարբերությունը հետզհետե ընդլայնվում էին։ Քանի որ բանկերը ի վիճակի չէին վաճառել իրենց պարտատոմսերը, ուստի դադարեցրին պարտատոմսերի գնման գործընթացը։ Առևտրի մասնակիցների թվի կրճատման հետևանքով բորսայում մնացած շատ քիչ թվով մասնակիցները սկսեցին կտրուկ կերպով փոխել պարտատոմսերի գները։ Գանձապետական արժեթղթերի շուկայի խորությունը հասավ 2008 թվականից ի վեր իր ամենացածր կետին[60]։ Մարտի 9-ի շաբաթվա ընթացքում ներդրողները պարտատոմսերի ներդրումային ֆոնդից 15.9 միլիարդ ԱՄՆ դոլարի ռեկորդի էին հասնում, իսկ բարձր եկամտաբերությամբ պարտատոմսերի ֆոնդից՝ 11.2 միլիարդ ԱՄՆ դոլար՝ երկրորդ ամենաբարձր ռեկորդը[61]։ Բացի այդ, բորսայում վաճառվող պարտատոմսերի ֆոնդերի գները սկսեցին նվազել՝ արձանագրելով իրենց զուտ ակտիվների արժեքից ցածր արժեք[62]։

Մարտի 12-ին ձեռնարկվեցին անսպասելի գործողություններ՝ լուծելու գանձապետարանի ֆինանսավորման շուկաների ձախողումները՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակով[63]։ Նյու Յորքի դաշնային պահուստային բանկը հայտարարել է, որ կարող է առաջարկել 1.5 տրիլիոն ԱՄՆ դոլարի ԱՄՆ գանձապետական արժեթղթերի հետգնման պայմանագրեր՝ կարճաժամկետ շուկայի գործառույթները հարթեցնելու նպատակով, որը բանկերն օգտագործում են միմյանց վարկավորելու համար, որից հետո հայտարարվեց, որ հաջորդ ամսվա ընթացքում կգնի 60 մլրդ ԱՄՆ դոլարի գանձապետական պարտատոմս, որպեսզի պահպանի պարտատոմսերի շուկայի գործունեությունը։ Շուկաների գրավումը վճռական քայլ էր հիփոթեքային շուկայի ճգնաժամի համար, ինչը հանգեցրեց 2007-07թթ. ֆինանսական ճգնաժամի, և Դաշնային պահուստային բանկը կարծես սկսում էր արագորեն գործել[64]։ Մարտի 15-ին տոկոսադրույքի նվազեցման հետ մեկտեղ տրվեց հաջորդ մի քանի ամսվա ընթացքում առնվազն 500 մլրդ ԱՄՆ դոլարի գանձապետական արժեթղթի և առնվազն 200 մլրդ ԱՄՆ դոլարի՝ պետության կողմից երաշխավորված հիփոթեքային արժեթղթերի գնման մասին հայտարարություն[31]։ Մարտի 16-ին, ֆոնդային բորսայի անկմամբ պայմանավորված, պարտատոմսերի գները կտրուկ աճեցին[65]։

Մարտի 17-ին Դաշնային պահուստային բանկը հայտարարեց, որ կօգնագործեն առևտրային արժեթղթերի ֆինանսավորման գործիքը (CPFF): Այն առաջին անգամ օգտագործվել է 2007-08թթ. ֆինանսական ճգնաժամի ժամանակ՝ մոտ 250 մլրդ ԱՄՆ դոլարի առևտրային արժեթուղթ (CP) գնելու նպատակով՝ դրանով իսկ ավելացնելով կանխիկ փողի քանակը CP շուկայում, որն օգտագործվում էր ընկերությունների կողմից վճարումների իրականացման և կարճաժամկետ պահանջմունքների բավարարման նպատակով։ Այն մեծ հաշվով ազդում է հիփոթեքի և ավտովարկավորման շուկաների, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսին տրամադրվող վարկերի վրա։ ԱՄՆ գանձապետարանի կողմից լիազորվել է Դաշնային պահուստային բանկի կողմից գանձապետարանի բորսայի կայունացման ֆոնդի կիրառմամբ պայմանավորված ցանկացած կորստի կանխման նպատակով 10 մլրդ ԱՄՆ դոլարի օգտագործումը[66][67]։

Մարտի 19-ին Եվրոպական կենտրոնական բանկը հայտարարեց 750մլրդ եվրոյի (820 մլրդ ԱՄՆ դոլար) պարտատոմսերի գնման ծրագրի մասին, որը կոչվում է «Գնման ծրագիր համավարակային արտակարգ իրավիճակում», որի նպատակը շուկայի ցնցումների մեղմումն է։ Ի տարբերություն Եվրոպական կենտրոնական բանկի (ECB) կողմից ակտիվների նախորդ գնման, Հունաստանի պետական պարտատոմսերն այստեղ ևս ներառված էին։ Այս գործընթացին շուկաները դրական կերպով արձագանքեցին՝ Իտալիայի պետական պարտատոմսերի եկամտաբերությունը նախորդ օրվա 2.5%-ից հասցնելով 1.542%-ի[68][69]։

Մարտի 23-ի շաբաթվա դրությամբ ներդրողները, որոնք ներգրավվել էին դաշնային պահուստային համակարգի կողմից շուկայի իրացվելիության երաշխիքներով և պարտատոմսերի համեմատաբար ավելի բարձր եկամտաբերությամբ, ներթափանցեցին ԱՄՆ կորպորատիվ պարտքի շուկա[70][71]։ Ներդրումային ընկերությունների կողմից թողարկվել է 73մլրդ ԱՄՆ դոլարի պարտավորություն՝ նախորդ շաբաթ արձանագրված ռեկորդային ցուցանիշից մոտ 21% ավելի։ ԱՄՆ բազմաթիվ ընկերություններ իրականացրեցին պարտավորությունների վաճառք՝ փորձելով կանխիկ փողի պահուստներ ստեղծել՝ կանխատեսելով ապագայում ֆինանսական լարվածությունը[72]։

Միևնույն ժամանակ Չինաստանի կորպորատիվ պարտատոմսերի դեֆոլտը տարեցտարի ընկավ 30%-ով, քանի որ Չինաստանի կառավարությունը բանկերին ուղղորդում էր ձևավորել ձեռնարկությունների համար վարկային առաջարկ՝ ձախողումներից և աշխատանքային կորուստներից խուսափելու համար[73]։ Կառավարության ջանքերի շնորհիվ Չինաստանում տոկոսադրույքի մակարդակը ընկավ՝ հասնելով 14 տարվա կտրվածքով իր ամենացածր մակարդակին[74]։

Մարտի 30-ին պարտատոմսերի վարկանիշի հետազոտությամբ զբաղվող Moody's ընկերությունը ԱՄՆ կորպորատիվ պարտքի կանխատեսման արդյունքները կայունից իջեցրեց բացասականի՝ կենտրոնանալով մասնավորապես համաշխարհային օդային ճանապարհորդության, կացարանների և ծովային նավերի, ավտոմեքենաների, նավթի և գազի, ինչպես նաև բանկային համակարգի վրա[75]։ Fitch վարկային գնահատման կազմակերպությունը կանխատեսել է ԱՄՆ ֆինանսական լծակի գործակցի կրկնապատկում 2019թ. 3%-ի համեմատ 2020թ. 5-6%, իսկ մանրածախ և էներգետիկ ընկերությունների կորուստները՝ մինչև 20%[76]։

2020թ. ապրիլԽմբագրել

Հարավային Կորեայումպարտավորության առաջին հաջող առաջարկը եղավ ապրիլի 9-ին։ Համաճարակի ընթացքում տնտեսական հեռանկարների վերաբերյալ ընդհանուր վատատեսության ֆոնին պարտքի եկամտաբերությունը այնուամենայնիվ մնաց բարձր[77]։

ԱՄՆ կորոնավիրուսային պայմաններում օգնության, տնտեսական անվտանգության մասին օրենքների ընդունումից հետո Դաշնային պահուստային բանկը ապրիլի 9-ին հայտարարեց, որ ձեռք կբերի 2.3 տրիլիոն ԱՄՆ դոլարի պարտավորություն ԱՄՆ շուկայից՝ ներառյալ այսպես կոչված <<ընկած հրեշտակներից>> ("fallen angels")՝ այն ընկերություններից, որոնց վարկանիշը ընկել է մարտ ամսվա քաոսային իրավիճակի ընթացքում[78]։ Հայտարարությունը առաջացրեց ցածր վարկանիշ ունեցող բորսաների, ինչպես նաև անհատական պարտատոմսերի հավաքագրում[79]։ Ըստ New York Times-ի ապրիլի 19-ի հաղորդման՝ ԱՄՆ կազմակերպությունները Covid-19 համավարակով պայմանավորված ճգնաժամի ընթացքում գոյություն ունեցող վարկային գծերից ավելի քան 200 մլրդ ԱՄՆ դոլար են հավաքագրել, ինչը շատ ավելին է, քան 2008թ. ճգնաժամի ընթացքում էր[80]։

Ապրիլի 9-ին Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը պայմանավորվեցին նավթի արդյունահանման կրճատման վերաբերյալ[81][82]։ Reuters-ի հաղորդման մեջ նշվում է. <<Եթե Սաուդյան Արաբիան ձախողի արդյունահանման ծավալների կրճատման պայմանավորվածությունը, ԱՄՆ սենատորները Սպիտակ տանը կոչ կանեն պատժամիջոցներ կիրառել Ռիադի նկատմամբ, դուրս բերել ամերիկյան զորքերը թագավորությունից և սաուդյան նավթի ներմուծման համար սակագներ սահմանել>>[83]:

West Texas Intermediate հում նավթի մայիսյան ֆյուչերսային պայմանագրերի, որոնց տեղաշարժը ուներ բացասական միտում, ընդծում են ԱՄՆ նավթի արդյունահանմամբ զբաղվող ընկերությունների ֆինանսական ծանրաբեռնվածության աստիճանը։ Քանի որ նավթի գները նվազել էին, անգամ ԱՄՆ թերթաքարային նավթը մեկ բարելի դիմաց 40 ԱՄՆ դոլար էր, ընկերությունները անկարող էին կարգավորել իրենց ֆինանսները՝ արդյունահանելով ավելի շատ նավթ։ MarketWatch-ը նշել է. «Այժմ ներդրողները առավելի քիչ են կենտրոնացած արդյունահանման աշխատանքների և այն փաստի վրա, թե ինչքան էժան կերպով կարող են իրականացնել արդյունահանումը։ Փոխարենը կառավարիչները կփորձեն գնահատել, թե արդյո՞ք ընկերության ֆինանսները այնքան դիմացկուն են, որ ներկայիս տնտեսական անկման ընթացքում պահեն իրենց կայունությունը»[84]։

Ավստրալիայի երկու խոշոր ավիաընկերություններից մեկը, չկարողանալով կառավարել 4.59 մլրդ ԱՄՆ դոլարի պարտքը, ընկերության կառավարումը վսհատեց ժամանակավոր ադմինիստրացիային[85]։

ԱՄՆ ավտոմեքենաների վարձակալության շուկայում գործող ընկերությունների ակտիվները, որոնք ընդգրկված չէին CARES օրենքում, հայտնվել էի խիստ շոկային իրավիճակում։ S&P Global Ratings վարկային գնահատման գործակալությունը Avis և Hertz ընկերությունների գնահատականն իջեցրեց <<խիստ սպեկուլյատիվի>>, մինչդեռ Hertz-ի պարտատոմսերի վարկային դեֆոլտի սվոփերը (CDS) ցույց էին տալիս դեֆոլտի 78% հավանականություն 12 ամսվա ընթացքում և 100%` 5 տարվա ընթացքում[86]։

Ճապոնական բանկը 2020թ. ապրիլին 27.8%-ով ավելացրեց իր առևտրային արժեթղթերի քանակը, ինչը տեղի ունեցավ մարտ ամսին 16.9%-ով աճից հետո։ Ֆինանսական ծանրաբեռնվածությունը կորպորատիվ հատվածում մեղմելուն ուղղված ջանքերը ներառում էին նաև ապրիլին Ճապոնական բանկի (BoJ) կորպորատիվ պարտատոմսերի 5.27%-ով աճը[87]։

2020թ. մայիսԽմբագրել

Հունվարի 1-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում թողարկվել է ռեկորդային 807.1մլրդ ԱՄՆ դոլարի ներդրումային կորպորատիվ պարտատոմս[88]։ ԱՄՆ ընկերությունների կողմից 2020թ. ապրիլին վաճառվել է ավելի քան 300մլրդ ԱՄՆ դոլարի պարտավորություն, ինչը ևս մեկ ռեկորդ էր։ Այն ընդգրկել է Boeing ընկերությունը, որը վաճառել է 25մլրդ ԱՄՆ դոլարի պարտատոմս՝ նշելով, որ այլևս ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսական աջակցության կարիք չունի[89]։ Apple-ը, որը ստանձնել է 8.5մլրդ ԱՄՆ դոլարի փոխառություն, ինչը պետք է մարվեր 2020թ. վերջերին, Starbucks-ը, որը հավաքագրեց 3մլրդ ԱՄՆ դոլար[88], Ford-ը, որը վաճառեց 8մլրդ ԱՄՆ դոլարի պարտատոմս՝ չնայած իր ներդրումային վարկանիշը կորցնելուն, Carnival Cruise Line-ը, որը մեծացրեց առաջարկը՝ հասցնելով 4մլրդ ԱՄՆ դոլարի, որպեսզի բավարարի պահանջարկը[90]։ Ակտիվ շուկայի հիմնական նախապայմաններից են ցածր տոկոսադրույքը և Դաշնային պահուստային համակարգի կողմից շուկայի իրացվելիությանն ուղղված գործողությունները։ iShares iBoxx ներդրումային դասի կորպորատիվ պարտատոմսերը, բորսայական առևտրով զբաղվող ֆոնդը, որի ակտիվները մարտի 11-ից ապրիլի վերջն ընկած ժամանակահատվածում աճեցին մեկ երրորդով, շահում են Դաշնային պահուստային համակարգի գործողություններից[91]։ Այնուամենայնիվ, ընկերությունների ֆինանսական լծակի ցուցանիշն աճում էր, քանի որ պարտավորություններն աճում էին եկամուտների կրճատմանը զուգընթաց։ 2020թ. ապրիլի վերջի դրությամբ ներդրումային դասի կորպորատիվ պարտատոմսերը ձեռք են բերել 1.4%` գանձապետական պարտատոմսերի 8.9% դիմաց՝ ցույց տալով պոտենցիալ ներդրողների մտավախությունները՝ կապված կարպորատիվ պարտատոմսերի ռիսկայնության հետ։ Ըստ Մորգան Սթենլիի գնահատման, 2020թ. ԱՄՆ ներդրումային դասի պարտատոմսերի թողարկումը կազմում է 1.4տրիլիոն ԱՄՆ դոլար, որը գրեթե մոտ է 2017թ. ռեկորդային ցուցանիշին, մինչդեռ, ըստ Բարքլեյզի գնահատման, ոչ ֆինանսական ընկերությունները 125-175մլրդ ԱՄՆ դոլարի լրացուցիչ պարտքի կարիք կունենան՝ համաճարակային անկումից եկամուտների կրճատումը ծածկելու համար[89]։

Մայիսի 4-ին ԱՄՆ J.Crew ընկերությունը սնանկության պաշտպանության հայց ներկայացրեց՝ 1.6մլրդ ԱՄՆ դոլարի պարտքը սեփական կապիտալի վերածելու համար։ Այդ պարտավորությունը մեծապես առաջացել է 2011թ. ընկերության սեփականատերերի կողմից «լծակային գնման»(LBO) արդյունքում։ J.Crew-ն դարձավ ԱՄՆ առաջին մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը, որը սնանկացավ Covid-19 անկմամբ պայմանավորված[92]։ Բացի այդ, մայիսի 4-ի շաբաթվա ընթացքում Բրազիլիայի ազգային կոնգրեսի պատգամավորների պալատը փորձում էր փոփոխություն կատարել Սահմանադրության մեջ, ինչը Բրազիլիային կթույլատրեր ձեռք բերել արժեթղթեր մասնավոր հատվածից։ Այնուամենայնիվ, Կենտրոնական բանկը մտահոգված էր այն փաստով, որ բանկի պաշտոնյաները կարող են բախվել կոռուպցիոն մեղադրանքների` անհատական ընկերությունների ակտիվների ձեռքբերման համար և փնտրում էին անձնական պատասխանատվության պաշտպանվածություն ԿԲ գնումներից համար[93]։

Մայիսի 12-ին Դաշնային պահուստային համակարգը իր պատմության մեջ առաջին անգամ սկսեց կորպորատիվ պարտատոմսերի ձեռքբերման գործընթաց։ Նշվել է նաև առաջիկայում պարտատոմսերի գնման մտադրության մասին։ Քանի որ ընկերությունները պետք է ապացուցեն, որ նրանք այլ կերպ չեն կարող դիմել առաջնային շուկայում վարկ ստանալու համար, վերլուծաբանները կարծիք են հայտնել, որ ընկերությունները նշված գործընթացին գուցե և չդիմեն։ Այնուամենայնիվ, Դաշնային պահուստային համակարգի աջակցության երաշխիքը, ըստ երևույթին, ապահովել է շուկայի իրացվելիությունը[94]։

Կանադական բանկը մայիսի 14-ի իր տարեկան հաշվետվության ընթացքում ներկայացրել է այն եզրակացությունը, որ մարտ ամսին տոկոսադրույքի 3% կրճատումը և պարտատոմսերի գնման առաջին ծրագիրը հաջողեց կանադական շուկաների կայունացման գործընթացը։ Այնուամենայնիվ, Կանադայի բանկը մտահոգություն հայտնեց էներգետիկայի ոլորտի վերաֆինանսավորման հնարավորության վերաբերյալ՝ հաշվի առնելով նավթի պատմական ցածր գները։ 2020թ. ապրիլին իրականացվել է շուրջ 17մլրդ կանադական դոլարի կանադական կորպորատիվ պարտատոմսերի վաճառք, ինչը 2010 թվականից ի վեր ամենախոշոր ծավալն է[95]։

2020թ. հունիս, հուլիսԽմբագրել

Էներգետիկայի, նավթի, մանրածախ առևտրի, ճանապարհորդական, բանկային ոլորտների վարկանիշի վրա մեծ ազդեցություն է ունեցել համաճարակը։ Մինչև 2020թ. հուլիս ամիսը S&P Global և Fitch Ratings ընկերությունները կանխատեսում էին վարկային գործընթացի կրճատում ճիշտ այնքան, որքան 2007-08թթ. ֆինանսական ճգնաժամի ժամանակ էր։ Կանադան առաջին երկիրն էր, որ կորցրեց իր "AAA" կարգի վարկանիշը 2020թ. հուլիսին[96]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «Global financial markets policy responses to COVID-19»։ OECD (անգլերեն)։ Վերցված է 14 May 2020 
  2. Austrian Chief Financial Market Officer Ettl: "Stop the economic crash" (German) In Der Standard, 3 April 2020.
  3. «Global stock markets plunge on coronavirus fears»։ BBC News։ 24 February 2020։ Արխիվացված է օրիգինալից 25 February 2020-ին։ Վերցված է 25 February 2020 
  4. «The Dow Is Down 700 Points as the Coronavirus Strikes in Italy»։ Barrons։ Barrons։ Արխիվացված է օրիգինալից 24 February 2020-ին։ Վերցված է 24 February 2020 
  5. «Dow Industrials Drop 1,000 Points as Coronavirus Cases Mount Outside Asia»։ The Wall Street Journal։ Արխիվացված է օրիգինալից 24 February 2020-ին։ Վերցված է 24 February 2020 
  6. Tappe Anneken (27 February 2020)։ «Dow falls 1,191 points – the most in history»։ CNN Business։ CNN։ Արխիվացված է օրիգինալից 28 February 2020-ին։ Վերցված է 28 February 2020 
  7. Zhang Dayong, Hu Min, Ji Qiang (16 April 2020)։ «Financial markets under the global pandemic of COVID-19»։ Finance Research Letters (անգլերեն) 36: 101528։ ISSN 1544-6123։ PMC 7160643 ։ PMID 32837360 ։ doi:10.1016/j.frl.2020.101528 
  8. Smith Elliot (28 February 2020)։ «Global stocks head for worst week since the financial crisis amid fears of a possible pandemic»։ CNBC։ Արխիվացված է օրիգինալից 28 February 2020-ին։ Վերցված է 28 February 2020 
  9. Imbert Fred, Huang Eustance (27 February 2020)։ «Dow falls 350 points Friday to cap the worst week for Wall Street since the financial crisis»։ CNBC։ Արխիվացված է օրիգինալից 28 February 2020-ին։ Վերցված է 28 February 2020 
  10. Smith Elliot (28 February 2020)։ «European stocks fall 12% on the week as coronavirus grips markets»։ CNBC։ Արխիվացված է օրիգինալից 28 February 2020-ին։ Վերցված է 28 February 2020 
  11. Huang Eustance (6 March 2020)։ «Major Asian markets fall more than 2% to cap week of market gyrations»։ CNBC։ Արխիվացված է օրիգինալից 6 March 2020-ին։ Վերցված է 6 March 2020 
  12. Smith Elliot, Amaro Silvia (6 March 2020)։ «European stocks close 3.6% lower amid coronavirus volatility; oil sector down 5.5%»։ CNBC։ Արխիվացված է օրիգինալից 6 March 2020-ին։ Վերցված է 6 March 2020 
  13. Li Yun (6 March 2020)։ «Dow falls 250 points, ekes out a small weekly gain after a wild run»։ CNBC։ Արխիվացված է օրիգինալից 6 March 2020-ին։ Վերցված է 6 March 2020 
  14. Franck Thomas (6 March 2020)։ «10-year Treasury yield falls to new all-time low under 0.7% as flight to bonds continues»։ CNBC։ Արխիվացված է օրիգինալից 6 March 2020-ին։ Վերցված է 6 March 2020 
  15. Borter Gabriella, Gorman Steve (6 March 2020)։ «Coronavirus found on cruise ship as more U.S. states report cases»։ Reuters։ Արխիվացված է օրիգինալից 10 March 2020-ին։ Վերցված է 13 March 2020 
  16. Stevens Pippa, Meredith Sam (6 March 2020)։ «Oil plunges 10% for worst day in more than 5 years after OPEC+ fails to agree on a massive production cut»։ CNBC։ Արխիվացված է օրիգինալից 8 March 2020-ին։ Վերցված է 9 March 2020 
  17. Kelly Stephanie (8 March 2020)։ «Oil plunges 25%, hit by erupting Saudi-Russia oil price war»։ Reuters։ Արխիվացված է օրիգինալից 9 March 2020-ին։ Վերցված է 9 March 2020 
  18. Baker Scott, Bloom Nicholas, Davis Steven, Kost Kyle, Sammon Marco, Viratyosin Tasaneeya (April 2020)։ «The Unprecedented Stock Market Impact of COVID-19»։ NBER Working Paper Series (անգլերեն) (Cambridge, MA): w26945։ doi:10.3386/w26945 
  19. «Global financial markets policy responses to COVID-19»։ OECD (անգլերեն)։ Վերցված է 14 May 2020 
  20. Ponczek Sarah, Hajric Vildana (9 March 2020)։ «S&P 500 Plunges 7%, Triggering Market-Wide Stock Trading Halt»։ Bloomberg։ Արխիվացված է օրիգինալից 9 March 2020-ին։ Վերցված է 9 March 2020 
  21. Huang Eustance (8 March 2020)։ «Japan stocks drop 5%, China and Hong Kong shares plunge beyond 3% amid oil price war»։ CNBC։ Արխիվացված է օրիգինալից 9 March 2020-ին։ Վերցված է 10 March 2020 
  22. Smith Elliot, Ellyat Holly (9 March 2020)։ «European stocks close 7% lower and enter bear market territory as oil prices crash»։ CNBC։ Արխիվացված է օրիգինալից 9 March 2020-ին։ Վերցված է 10 March 2020 
  23. Li Yun (9 March 2020)։ «Dow sinks 2,000 points in worst day since 2008, S&P 500 drops more than 7%»։ CNBC։ Արխիվացված է օրիգինալից 9 March 2020-ին։ Վերցված է 10 March 2020 
  24. Franck Thomas, Li Yun (8 March 2020)։ «10-year Treasury yield hits new all-time low of 0.318% amid historic flight to bonds»։ CNBC։ Արխիվացված է օրիգինալից 9 March 2020-ին։ Վերցված է 10 March 2020 
  25. Huang Eustance (11 March 2020)։ «Japan stocks follow Dow into a bear market as Trump suspends travel from Europe; WHO declares coronavirus outbreak a pandemic»։ CNBC։ Արխիվացված է օրիգինալից 12 March 2020-ին։ Վերցված է 12 March 2020 
  26. Smith Elliot, Ellyatt Holly (12 March 2020)։ «European stocks close 11% lower in worst one-day drop ever on coronavirus fears»։ CNBC։ Արխիվացված է օրիգինալից 12 March 2020-ին։ Վերցված է 12 March 2020 
  27. Imbert Fred, Franck Thomas (12 March 2020)։ «Dow plunges 10% amid coronavirus fears for its worst day since the 1987 market crash»։ CNBC։ Արխիվացված է օրիգինալից 12 March 2020-ին։ Վերցված է 12 March 2020 
  28. Culp Stephen (12 March 2020)։ «Wall Street plunges, bringing record bull run to an end»։ Reuters։ Վերցված է 12 March 2020 
  29. Stevens Pippa (12 March 2020)։ «Oil drops as much as 8%, on pace for worst week in more than a decade»։ CNBC։ Արխիվացված է օրիգինալից 12 March 2020-ին։ Վերցված է 12 March 2020 
  30. Smith Elliot, Li Yun (12 March 2020)։ «10-year Treasury yield rises even as stocks tumble into bear market»։ CNBC։ Արխիվացված է օրիգինալից 12 March 2020-ին։ Վերցված է 12 March 2020 
  31. 31,0 31,1 «Fed Cuts Interest Rates in Bid to Protect Economy: Live Updates»։ The New York Times։ 16 March 2020։ Արխիվացված է օրիգինալից 16 March 2020-ին։ Վերցված է 16 March 2020 
  32. Bei Hu, Nishant Kumar (16 April 2020)։ «Hedge Fund Hotshots Suffer Humbling Losses in Coronavirus Chaos»։ Bloomberg News (անգլերեն)։ Վերցված է 30 May 2020 
  33. «COVID-19 crisis response in MENA countries»։ OECD (անգլերեն)։ Վերցված է 14 May 2020 
  34. 34,0 34,1 Sheppard David, McCormick Myles, Brower Derek, Lockett Hudson (20 April 2020)։ «US oil price below zero for first time in history»։ Financial Times։ Վերցված է 20 April 2020 
  35. 35,0 35,1 Englund Will (20 April 2020)։ «Oil drops below $0, signaling extreme collapse in demand. But you're still going to have to pay for gas.»։ The Washington Post (անգլերեն)։ Վերցված է 20 April 2020 
  36. «Oil prices fall as coronavirus spreads outside China»։ Associated Press։ 29 February 2020։ Արխիվացված է օրիգինալից 8 March 2020-ին։ Վերցված է 9 March 2020 
  37. «Coronavirus set to knock oil demand growth to slowest since 2011»։ Financial Times։ 13 February 2020։ Արխիվացված է օրիգինալից 14 February 2020-ին։ Վերցված է 9 March 2020 
  38. Kollewe Julia (4 February 2020)։ «Opec discusses coronavirus as Chinese oil demand slumps – as it happened»։ The Guardian։ Արխիվացված է օրիգինալից 6 February 2020-ին։ Վերցված է 9 March 2020 
  39. Johnson Keith (5 March 2020)։ «OPEC Tries to Forestall a Coronavirus Oil Collapse»։ Foreign Policy։ Արխիվացված է օրիգինալից 7 March 2020-ին։ Վերցված է 9 March 2020 
  40. Reed Stanley (9 March 2020)։ «How a Saudi-Russian Standoff Sent Oil Markets Into a Frenzy»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից 10 March 2020-ին։ Վերցված է 10 March 2020 
  41. Stevens Pippa (8 March 2020)։ «Oil prices plunge as much as 30% after OPEC deal failure sparks price war» (անգլերեն)։ CNBC։ Արխիվացված է օրիգինալից 9 March 2020-ին։ Վերցված է 9 March 2020 
  42. «Oil Prices, Stocks Plunge After Saudi Arabia Stuns World With Massive Discounts»։ NPR։ 8 March 2020։ Արխիվացված է օրիգինալից 10 March 2020-ին։ Վերցված է 9 March 2020 
  43. Telford Taylor, Englund Will, Heath Thomas։ «U.S. markets crater with stocks down more than 5 percent as coronavirus spreads»։ The Washington Post (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 8 March 2020-ին։ Վերցված է 9 March 2020 
  44. Egan Matt (9 March 2020)։ «Oil crashes by most since 1991 as Saudi Arabia launches price war»։ CNN։ Արխիվացված է օրիգինալից 9 March 2020-ին։ Վերցված է 9 March 2020 
  45. «Oil posts biggest weekly loss since 2008»։ CNBC։ 13 March 2020։ Արխիվացված է օրիգինալից 13 March 2020-ին։ Վերցված է 13 March 2020 
  46. Franck Thomas (13 March 2020)։ «Trump to buy oil for strategic reserve to aid energy industry: 'We're going to fill it'»։ CNBC։ Արխիվացված է օրիգինալից 13 March 2020-ին։ Վերցված է 13 March 2020 
  47. Mufson Steven (13 March 2020)։ «Fill 'er up: Trump to buy oil to fill the Strategic Petroleum Reserve — and help companies»։ The Washington Post (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 14 March 2020-ին։ Վերցված է 13 March 2020 
  48. Lynch David J., Long Heather (14 March 2020)։ «With unprecedented force and speed, a global recession is likely taking hold»։ The Washington Post (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 15 March 2020-ին։ Վերցված է 15 March 2020 
  49. Isidore Chris (27 April 2020)։ «Oil company Diamond Offshore files for bankruptcy»։ CNN։ Վերցված է 27 April 2020 
  50. «COVID-19 crisis response in MENA countries»։ OECD (անգլերեն)։ Վերցված է 14 May 2020 
  51. «Brent hits $70 for first time since pandemic began after Saudi attack»։ Reuters։ Վերցված է 7 March 2021 
  52. «Houthis strike Saudi oil giant's facilities in the kingdom's east»։ The Washington Post։ Վերցված է 7 March 2021 
  53. 53,0 53,1 DiSavino Scott (21 April 2020)։ «Brent oil futures plunge as growing glut feeds market panic» (անգլերեն)։ Reuters։ Վերցված է 21 April 2020 
  54. Sundria Saket, Longley Alex (21 April 2020)։ «Oil Market Trading in Negative Territory After Record Crash»։ Bloomberg News։ Վերցված է 21 April 2020 
  55. Gladstone Rick (22 April 2020)։ «Oil Collapse and Covid-19 Create Toxic Geopolitical Stew»։ The New York Times։ Վերցված է 22 April 2020 
  56. 56,0 56,1 Lynch David J. (10 March 2020)։ «Fears of corporate debt bomb grow as coronavirus outbreak worsens»։ The Washington Post (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 11 March 2020-ին։ Վերցված է 11 March 2020 
  57. Wiseman Paul, Condon Bernard, Bussewitz Cathy (11 March 2020)։ «Corporate debt loads a rising risk as virus hits economy»։ AP News։ Արխիվացված է օրիգինալից 12 March 2020-ին։ Վերցված է 12 March 2020 
  58. Oliver Matt (10 March 2020)։ «The £15trillion corporate debt time bomb: Global economy at risk from the bond market as virus spreads»։ MSN։ Վերցված է 11 March 2020 
  59. Irwin Neil (12 March 2020)։ «Something Weird Is Happening on Wall Street, and Not Just the Stock Sell-Off»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից 12 March 2020-ին։ Վերցված է 13 March 2020 
  60. Smialek Jeanna, Phillips Matt (12 March 2020)։ «Troubles Percolate in the Plumbing of Wall Street»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից 14 March 2020-ին։ Վերցված է 15 March 2020 
  61. Oh Sunny (14 March 2020)։ «Wall Street fears 'flashbacks to 2008' with forced selling in $9 trillion U.S. corporate bond market»։ MarketWatch։ Վերցված է 15 March 2020 
  62. Benz Christine (2 April 2020)։ «Are Bond Funds 'Broken' as Diversifiers?»։ Morningstar.com։ Վերցված է 19 May 2020 
  63. «Statement Regarding Treasury Reserve Management Purchases and Repurchase Operations»։ Federal Reserve Bank of New York։ 12 March 2020։ Արխիվացված է օրիգինալից 13 March 2020-ին։ Վերցված է 13 March 2020 
  64. Lynch David J., Heath Thomas, Telford Taylor, Long Heather (12 March 2020)։ «U.S. stock market suffers worst crash since 1987, as Americans wake up to a new normal of life»։ The Washington Post (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 13 March 2020-ին։ Վերցված է 13 March 2020 
  65. «Stocks Drop as Grim Economic Outlook Grips Markets: Live Updates»։ The New York Times։ 16 March 2020։ Վերցված է 16 March 2020 
  66. Long Heather (17 March 2020)։ «Federal Reserve launches special fund to keep credit flowing in U.S. economy during coronavirus scare»։ The Washington Post (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 17 March 2020-ին։ Վերցված է 17 March 2020 
  67. «Federal Reserve Board announces establishment of a Commercial Paper Funding Facility (CPFF) to support the flow of credit to households and businesses»։ Federal Reserve Board of Governors (անգլերեն)։ 17 March 2020։ Արխիվացված է օրիգինալից 17 March 2020-ին։ Վերցված է 17 March 2020։ «By eliminating much of the risk that eligible issuers will not be able to repay investors by rolling over their maturing commercial paper obligations, this facility should encourage investors to once again engage in term lending in the commercial paper market. An improved commercial paper market will enhance the ability of businesses to maintain employment and investment as the nation deals with the coronavirus outbreak.» 
  68. Amaro Silvia (19 March 2020)։ «Italian borrowing costs fall sharply as ECB launches $820 billion coronavirus package» (անգլերեն)։ CNBC։ Արխիվացված է օրիգինալից 19 March 2020-ին։ Վերցված է 19 March 2020 
  69. Bank European Central (18 March 2020)։ «ECB announces €750 billion Pandemic Emergency Purchase Programme (PEPP)»։ European Central Bank (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 19 March 2020-ին։ Վերցված է 19 March 2020 
  70. Gurdus Lizzy (4 April 2020)։ «Investors searching for yield should opt for this part of the bond market, market analyst says» (անգլերեն)։ CNBC։ Վերցված է 7 April 2020 
  71. Scaggs Alexandra (3 April 2020)։ «Panic in Corporate Debt Markets Seems to Be Over— For Now»։ Barron's։ Վերցված է 7 April 2020 
  72. Wirz Matt (30 March 2020)։ «Stock Investors Buy Into Corporate Bond Surge»։ The Wall Street Journal։ Վերցված է 2 April 2020 
  73. Cho Yusho (7 April 2020)։ «Chinese corporate bond defaults drop 30% on bank aid»։ Nikkei Asian Review։ Վերցված է 20 April 2020 
  74. «China Corporate Deleveraging Push May Be on Hold for Years»։ Bloomberg։ 29 March 2020։ Վերցված է 16 April 2020 
  75. Cox Jeff (30 March 2020)։ «Moody's cuts outlook on $6.6 trillion US corporate debt pile to 'negative'» (անգլերեն)։ CNBC։ Վերցված է 2 April 2020 
  76. Frank Jefferson (3 April 2020)։ «Corporate debt is in serious trouble – here's what it means if the market collapses»։ The Conversation (անգլերեն)։ Վերցված է 7 April 2020 
  77. Cho Kyungji (9 April 2020)։ «Korea Inc. Returns to Debt Market as Virus Fears Stay High»։ Bloomberg։ Վերցված է 16 April 2020 
  78. Crutsinger Martin (9 April 2020)։ «Federal Reserve announces $2.3 trillion in additional lending»։ Associated Press։ Վերցված է 10 April 2020 
  79. Duguid Kate, Davies Megan (9 April 2020)։ «Junk Bond Prices Rally After Fed Offers Lifeline to Riskier Credits»։ U.S. News and World Report։ Վերցված է 10 April 2020 
  80. Lynch David J.։ «Record government and corporate debt risks 'tipping point' after pandemic passes» (18 April 2020)։ The Washington Post (անգլերեն)։ Վերցված է 19 April 2020 
  81. «Saudi Arabia and Russia Reach Deal to Cut Oil Production»։ Foreign Policy։ 10 April 2020 
  82. «Saudi, Russia agree oil cuts extension, raise pressure for compliance»։ Reuters։ 3 June 2020 
  83. «Saudi Arabia, Russia Agree to Record Oil Cut Under US Pressure as Demand Crashes»։ VOA News։ Reuters։ 9 April 2020 
  84. Oh Sunny (21 April 2020)։ «Crude oil plunge challenges renewed faith in 'junk' bonds»։ MarketWatch։ Վերցված է 21 April 2020 
  85. Whitley Angus, Wee Denise, Brumpton Harry (30 April 2020)։ «Virgin Australia Draws 20 Suitors in Race for Sale by June»։ Bloomberg News։ Վերցված է 30 April 2020 
  86. Chappatta Brian (24 April 2020)։ «No Government Bailout Dooms Rental-Car Bonds»։ Bloomberg News։ Վերցված է 24 April 2020 
  87. Kihara Leika (7 May 2020)։ «BOJ's commercial paper holdings jump nearly 30% as pandemic pain deepens» (անգլերեն)։ Reuters։ Վերցված է 14 May 2020 
  88. 88,0 88,1 Wiltermuth Joy (4 May 2020)։ «Apple borrows $8.5 billion, joins record corporate debt borrowing spree»։ MarketWatch։ Վերցված է 9 May 2020 
  89. 89,0 89,1 Pitcher Jack, Mutua Caleb (1 May 2020)։ «Deluge of Debt Is Making Corporate America Riskier for Investors»։ Bloomberg։ Վերցված է 3 May 2020 
  90. D'Souza Deborah (5 May 2020)։ «Fed Spurs Corporate Bond Bonanza»։ Investopedia (անգլերեն)։ Վերցված է 9 May 2020 
  91. Cox Jeff (1 May 2020)։ «The corporate bond market has been on fire during the coronavirus crisis» (անգլերեն)։ CNBC։ Վերցված է 3 May 2020 
  92. Bhattarai Abha (4 May 2020)։ «J. Crew files for bankruptcy, the first national retail casualty of the coronavirus pandemic»։ The Washington Post (անգլերեն)։ Վերցված է 4 May 2020 
  93. Ayres Marcela (5 May 2020)։ «Brazil central bank seeks legal cover for QE on corporate debt -sources» (անգլերեն)։ NASDAQ։ Վերցված է 9 May 2020 
  94. Smialek Jeanna (12 May 2020)։ «Fed Makes Initial Purchases in Its First Corporate Debt Buying Program»։ The New York Times։ Վերցված է 14 May 2020 
  95. Johnson Kelsey, Ljunggren David (14 May 2020)։ «Bank of Canada says its coronavirus measures appear to be working, frets over energy» (անգլերեն)։ Reuters։ Վերցված է 14 May 2020 
  96. «How the coronavirus is crushing credit ratings»։ Reuters 

Արտաքին հղումներԽմբագրել

  Մինչ այժմ, միակ եվրոպական երկրները, որ ստիպված են կարճաժամկետ վաճառքի արգելք սահմանել, Իտալիան է, Իսպանիան և Ֆրանիսան՝ ԵՄ չորս ամենախոշոր տնտեսություններից երեքը։ Ըստ նրա, Մադրիդի, Միլանի և Փարիզի ֆինանսական խոցելիությունը պայմանավորված է աշխարհատնտեսական իրադրության անտեսված լինելու հանգամանքով, ինչը առաջիկա օրերին առաջին պլան դուրս կգա։ Ըստ ՏՀԶԿ ստանդարտների, Իսպանիան, Իտալիան և Ֆրանսիան ունեն շատ թույլ կենսաթոշակային ակտիվների պահուստ։ Նրանց ընդհանուր կենսաթոշակային ունեցվածքը ավելի քան 15 անգամ ավելի քիչ է, քան Մեծ Բրիտանիայինը և Ավստրալիայինն է։ Ինչպես այսօր, այնպես էլ ճգնաժամի ընթացքում ֆինանսական շուկաներում չկային կանխիկ փողով հարուստ պարտատոմսերի և բաժնետոմսերի վերջնական գնորդներ։ Արդյունքում կտուժի նրանց ազգային տնտեսությունը, իսկ քաղաքական ինքնիշխանությունը կարող է լրջորեն խաթարվել։