Բրազիլիայի Ազգային կոնգրես
Բրազիլիայի Ազգային կոնգրես (պորտ.՝ Congresso Nacional do Brasil), Բրազիլիայի օրենսդիր մարմինը (պարլամենտ)։ Կազմված է 2 պալատից` վերին` Դաշնային սենատ (81 տեղ), և ներքին` Պատգամավորների պալատ (513 տեղ)։ Պալատների լիազորությունները բաշխվում են ըստ իրենց իրավասությունների[1][2]։
Ընտրություններ
խմբագրելԴաշնային սենատը կազմված է նահանգների և դաշնային շրջանների ներկայացուցիչներից, որոնք ընտրվում են բնակչության կողմից մաժորիտար ընտրակարգով։ Յուրաքանչյուր 4 տարին մեկ ներկայացուցիչների կազմի երկու երրորդը փոխվում է։ Ֆեդերացիայի յուրաքանչյուր սուբյեկտ ներկայացված է 3 սենատորների կողմից, որոնք ընտրվում են 8 տարով, ընդ որում` սենատորները ընտրվում են երկու փոխարինողների հետ միաժամանակ։
Բրազիլիայի պատգամավորների պալատը ընտրվում է յուրաքանչյուր 4 տարին մեկ` մեծամասնական՝ մաժորիտար քվեարկության հիման վրա։ Պատգամավորների պալատում տեղերը բաշխվում են` հաշվի առնելով սուբյեկտների բնակչության թվաքանակը։ Ըստ այդմ` կարող են լինել 8-ից(քիչ բնակչությամբ նահանգների համար) մինչև 70(ավելի մեծ բնակչությամբ նահանգների համար) պատգամավորներ։
Սենատորները պետք է լինեն 35 տարեկանից ոչ ցածր, իսկ պատգամավորները` 21տարեկանից ոչ ցածր։
Լիազորություններ
խմբագրելԲրազիլիայի գործող սահմանադրության համաձայն` Ազգային կոնգրեսի իրավասության ներքո են հետևյալ հարցերն ու իրավասությունները.
- հարկային համակարգը, եկամուտների մուտքն ու բաշխումը։
- երկարաժամկետ ծրագրերը, բյուջետային հրահանգները, տարեկան բյուջեն, վարկային գործառույթները, պետական պարտքերը և արժեթղթերի թողարկումը երկարաժամկետ կուրսով։
- Զինված ուժերի անձնակազմի հաստատումը և փոփոխոխումը
- ազգային, տարածաշրջանային և ոլորտային ծրագրերը և դրանց զարգացումը
- ազգային տարածքի սահմանները, օդային և ծովային սահմանները և պետությանը պատկանող սեփականությունը։
- Ֆեդերացիայի սուբյեկտների միավորումը և բաժանումը` համապատասխան օրենսդրական ժողովներում խորհրդակցելուց հետո
- երկրի կառավարության ժամանակավոր տեղափոխումը
- համաներման հայտարարությունը
- վարչական, դատական կազմակերպությունները, դատախազական կազմակերպությունը և Բրազիլիայում ու դաշնային սուբյեկտներում հանրային պաշտշանությունը
- իշխանության մարմինների պարտականությունների և ֆունկցիաների ներմուծումը, վերափոխումը, լուծարումը
- նախարարությունների և հանրային վարչական հաստատությունների կազմումը և լիազորությունների սահմանումը
- հեռահաղորդակցությունը և ռադիոհաղորդակցությունը
- ֆինանսական և դրամավարկային հարցերը, ֆինանսական հաստատությունները և դրանց գործողությունները
- դրամաշրջանառությունը, դրամների թողարկումը և դաշնային պարտքերի պարտավորությունների չափը
Դաշնային սենատ
խմբագրելԴաշնային սենատի բացառիկ իրավասություններն են .
- նախագահին, փոխնախագահին և պետնախարարներին պաշտոնը չարաշահելու դեպում հանցանք կատարելու համար դատական գործի վարումը և դատապարտումը
- Դաշնության գերագույն դատարանին, գլխավոր դատախազին և գլխավոր փաստաբանին լիազորությունները չարաշահելու դեպքում դատական գործի վարումը և դատապարտումը
- ընտրության հանրային քննարկում անցկացնելուց հետո քաղաքապետի, Հաշվետվությունների տրիբունաների դատարանի, ֆեդերացիայի սուբյեկտների նահանգապետների, Կենտրոնական բանկի կառավարչի, Գերագույն դատախազի և այլ կարևոր դեմքերի գաղտնի քվեարկության նախնական հաստատումը
- ընտրության հանրային քննարկում անցկացնելուց հետո մշտական դիվանագիտական ներկայացուցիչների ղեկավարների գաղտնի քվեարկության նախնական հաստատումը
Պատգամավորների պալատ
խմբագրելՊատգամավորների պալատի բացառիկ իրավասություններն են .
- նախագահի, փոխնախագահի և պետնախարարների դեմ գործընթացի նախաձեռնումը
- նախագահի հաշվետվության տվյալները ստուգումը, եթե դրանք օրենսդրական նստաշրջանի բացումից հետո 60 օրվա ընթացքում չեն ներկայացվել Կոնգրեսում
- սեփական ներքին կանոնակարգերի ընդունումը
- իրենց կազմակերպման և գործունեության կանոնադրությունը, իրենց ծառայությունների գործառույթների և պարտականությունների ներմուծումը,վերափոխում կամ լուծարումը և համապատասխան վարձատրության հաստատումը` սահմանված բյուջետային հրահանգների օրենքի բնութագրիչներին համապատասխան։
Պատկերասրահ
խմբագրել-
Ազգային կոնգրեսի շենքը
-
Կոմիտեի սենյակ
-
Ազգային կոնգրեսի շենքը
-
Արհեստական լիճ Ազգային կոնգրեսի շենքի առջև
-
Դաշնային սենատ
-
Պատգամավորների պալատ