Կորնել Մակուշինսկի
Կորնել Մակուշինսկի (լեհ.՝ Kornel Makuszyński, հունվարի 8, 1884[1][2][3], Ստրի, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - հուլիսի 31, 1953[1][2][3], Զակոպանե, Լեհաստան), լեհ գրող, բանաստեղծ, սյունակագիր, թատերագետ, լրագրող։ Լեհաստանի գրականության ակադեմիայի անդամ։
Կորնել Մակուշինսկի լեհ.՝ Kornel Makuszyński | |
---|---|
Ծնվել է | հունվարի 8, 1884[1][2][3] |
Ծննդավայր | Ստրի, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Վախճանվել է | հուլիսի 31, 1953[1][2][3] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Զակոպանե, Լեհաստան |
Գերեզման | Pęksowy Brzyzek National Cemetery in Zakopane |
Մասնագիտություն | մանկագիր, գրող և բանաստեղծ |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | Faculty of Philology of the University of Lviv? |
Ուշագրավ աշխատանքներ | Q11830020? |
Անդամակցություն | Լեհաստանի գրականության ակադեմիա |
Պարգևներ | |
Կորնել Մակուշինսկի Վիքիքաղվածքում | |
Kornel Makuszyński Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԿորնել Մակուշինսկին ծնվել է 1884 թվականին Ստրի քաղաքում։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Լվով, որտեղ նա հաճախել է Յան Դլուգոշի անվան անվան դպրոց, սակայն շուտով արտաքսվել է դպրոցից՝ քահանային դատապարտող բանաստեղծություն գրելու համար։ Սովորել է Պշեմիսլի գիմնազիայում, որն ավարտելուց հետո ընդունվել է Լվովի պետական համալսարանի լեհ գրականության և ռոմանական լեզուների ֆակուլտետ։ Կրթությունը շարունակել է Սորբոնի համալսարանում, որտեղ ուսանել է ֆրանսիական գրականություն։
Ապագա լեհ հայտնի գրողներ Լեոպոլդ Ստաֆի, Յան կասպրովիչի և Վլադիսլավ Օրկանի հետ ճանապարհորդել է Իտալիայում։ Ուսումն ավարտելուց հետո ղեկավարել է Լվովի քաղաքային թատրոնը։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նրան ուղարկել են Ռուսաստանի խորքերը, բայց կարողացել է մնալ Կիևում, որտեղ աշխատել է լեհական թատրոնում, համագործակցել է լեհ գրողների և ժուռնալիստների ընկերության հետ, մի որոշ ժամանակ նույնիսկ եղել է ընկերության նախագահը։ 1918 թվականին վերադարձել է Լեհաստան, մի քանի ամիս ապրել է Լվովում, ապա տեղափոխվել Վարշավա։
1930-ական թվականներին սկսել է գրել ստեղծագործություններ երեխաների և երիտասարդների համար, ինչը նան ժողովրդականություն է բերել։ Աշխատել է նաև որպես լրագրող։ Հրապարակել է ակնարկներ։ Ժամանակի ընթացքում դարձել է Վարշավայի սոցիալ-մշակութային կյանքի նշանավոր ներկայացուցիչներից մեկը։ Դարձել է Լեհաստանի գրականության ակադեմիայի անդամ[4]։
Պարգևներ, մրցանակներ
խմբագրել1926 թվականին ստացել է գրական մրցանակ, ապա Գրականության ակադեմիայի Ոսկե փետուր մրցանակ, եղել է Զակոպանե քաղաքի պատվավոր քաղաքացի (այնտեղ բնակվել է 1945 թվականից)։ 1938 թվականին պարգևատրվել է Լեհաստանի վերածննդի շքանշանի խաչով։
Ստեղծագործություններ
խմբագրելԳրել է բազմաթիվ վիպակներ պատանիների համար։ Նրա ստեղծագործությունների հիմնական թեման կազմում է սնոբիզմի ամեն տեսակի արտահայտությունների դեմ մղվող պայքարը։ Մակուշինսկին իր ստեղծագործություններում գրեթե աննկատելի, բայց միաժամանակ համառորեն նշում է այն ուղին, որ կարող է օգնել մարդուն՝ հաղթահարելու իր հոգու խորքում թաքնված ամեն մի ծիծաղաշարժ երևույթ։ Նրա հումորիստական նովելներում արժեքավոր է այն, որ նա իր ընթերցողին ցույց է տալիս, որ լավ կյանքի համար անհրաժեշտ է պայքարել։ Նրա վիպակները պատանի ընթերցողի մեջ դաստիարակում են բարոյական կայունություն, ուժեղ կամք՝ հաղթահարելու ամեն տեսակի զրկանքներ ու դժվարություններ հանուն լավ ապագայի[5]։
- Połów Gwiazd
- W kalejdoskopie (1910)
- Romantyczne historie (1910)
- Rzeczy wesołe (1910)
- Zabawa w szczęście (1911)
- Szewc Kopytko i kaczor Kwak (1912)
- Awantury arabskie (1913)
- Straszliwe przygody (1914)
- Perły i wieprze (1915)
- Bardzo dziwne bajki (Bajka o królewnie Marysi, o czarnym łabędziu i o lodowej górze, Szewc Kopytko i kaczor Kwak, O tym jak krawiec Niteczka został królem, Dzielny Janek i jego pies) (1916)
- Po mlecznej drodze (1917)
- Piosenki żołnierskie (1919)
- Słońce w herbie (1919)
- Bezgrzeszne lata (1925)
- O dwóch takich, co ukradli księżyc (էկրանավորվել է «Լուսինը գողացողների մասին») (1928)
- Listy zebrane (1929)
- Przyjaciel wesołego diabła (էկրանավորվել է) (1930)
- Panna z mokrą głową (էկրանավորվել է) (1932)
- Skrzydlaty chłopiec (1933)
- Mały chłopiec (1933)
- Uśmiech Lwowa (1934)
- Wyprawa pod psem (1935)
- Wielka brama (1935)
- Złamany miecz (1936)
- Awantura o Basię (էկրանավորվել է) (1937)
- Nowe bajki tego roku (1937)
- Szatan z siódmej klasy (էկրանավորվել է) (1937)
- Za króla Piasta Polska wyrasta (1939)
- Kartki z kalendarza (1939)
- List z tamtego świata (1946)
- Szaleństwa panny Ewy (powieść napisana w 1940); na jej podstawie nakręcono film kinowy i serial telewizyjny (1957) и другие
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Olomouc City Library regional database (չեխերեն)
- ↑ Dorota Piasecka. Proza Kornela Makuszyńskiego dla młodego odbiorcy: zarys problematyki. PWN. 1984. pp. 11, 34.
- ↑ Լեհական նովելներ, Հայպետհրատ, Երևան, 1955
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորնել Մակուշինսկի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորնել Մակուշինսկի» հոդվածին։ |