Կորին Տելյադո (իսկական անունը՝ Մարիա դել Սոկորո Տելյադո Լոպես (իսպ.՝ Corín Tellado, María del Socorro Tellado López, ապրիլի 25, 1927(1927-04-25)[1], Viavélez, Valdepares, El Franco, Աստուրիա, Աստուրիա, Իսպանիա - ապրիլի 11, 2009(2009-04-11)[2], Խիխոն, Աստուրիա, Աստուրիա, Իսպանիա), իսպանացի կին գրող, ամենաբեղմնավոր գրողը և ամենաշատ ընթերցված իսպանացի հեղինակը Սերվանտեսից հետո։

Կորին Տելյադո
իսպ.՝ Corín Tellado
Corin Tellado cropped2.jpg
Ծննդյան անունիսպ.՝ María del Socorro Tellado López
Ծնվել էապրիլի 25, 1927(1927-04-25)[1]
ԾննդավայրViavélez, Valdepares, El Franco, Աստուրիա, Աստուրիա, Իսպանիա
Վախճանվել էապրիլի 11, 2009(2009-04-11)[2] (81 տարեկան)
Վախճանի վայրԽիխոն, Աստուրիա, Աստուրիա, Իսպանիա
Գրական անունCorín Tellado, Ada Miller և Ada Miller Leswy
Մասնագիտությունգրող և վիպասան
ՔաղաքացիությունFlag of Spain.svg Իսպանիա
Ժանրերսիրավեպ, էրոտիկ վեպ, մանկական վեպ, վեպ և պատմվածք
ՊարգևներGold Medal of Work Merit? Medal of Asturias? և Q48074041?
Կայքcorintellado.com
Corín Tellado Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Մեծացել է բազմազավակ ընտանիքում, ունեցել է հինգ եղբայր, հայրը եղել է նավի մեխանիկ, մայրը՝ տնային տնտեսուհի։ Մարիան մանկությունից անհագ կարդացել է Դյումայի և Բալզակի ստեղծագործությունները։ 1945 թվականին մահացել է հայրը, և ընտանիքի համար սկսվել են տնտեսական դժվարությունները։ 1946 թվականին «Bruguera » հրատարակչությունը գնել է նրանից առաջին վեպը՝ «Համարձակ գրազ» (այդ ժամանակից ի վեր ունեցել է 36 հրատարակություն), և պայմանագիր է կնքել, որի համաձայն գրողը պարտավորվել է հրատարակչությանը ամեն շաբաթ ներկայացնել մոտ 100 էջանոց մեկ փոքր վեպ։ 1964 թվականին Տելյադոն խզել է պայմանագիրը հրատարակչության հետ։ 1966 թվականի վերջից սկսել են լույս ընծայվել և լուսանկարչական վեպի ժանրի նրա ստեղծագործությունները։

Նա հրատարակել է մոտ 4 հազար վեպ, որոնք վաճառվել են ընդհանուր 400 միլիոն օրինակով։ Թարգմանվել է աշխարհի տարբեր լեզուներով, նրա մի շարք գրքեր էկրանավորվել են, դարձել հեռուստատեսային ֆիլմեր։ 1994 թվականին նրա անունն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում։

Մահացել է 2009 թվականի ապրիլի 11-ին Իսպանիայի հյուսիսում գտնվող Խիխոն քաղաքում։

ՍտեղծագործությունԽմբագրել

Նրա հիմնական ժանրը սիրավեպն է՝ սիրային-քնարական պատմություններ։ Բացի դրանից՝ կեղծանուններով (Ադա Միլեր և այլն) հրատարակել է մի քանի տասնյակ էրոտիկ վեպեր։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

1950-ական թվականներին Կորին Տելյադոյի գրքերի սրբագրիչը որոշ ժամանակ եղել է Գիլերմո Կաբրերա Ինֆանտեն։ Ավելի ուշ նա Տելյադոյին անվանել է անմեղ պորնոգրաֆ և խոստովանել, որ նրա վեպերի ընթերցումը մեծապես ազդել է գրող դառնալու իր որոշման վրա. Տելյադոյի գրքերի մասին էսսեն ընդգրկվել է Կաբրերա Ինֆանտեի ժողովածուում (1975 թվական)։ Իսպանացի նշանավոր գրաքննադատ և սոցիոլոգ Անդրես Ամորասի գիրքը՝ «Վարդագույն վեպի սոցիոլոգիան» (1968 թվական), ստեղծվել է Տելյադոյի 10 ամենահայտնի ստեղծագործությունների վերլուծության հիման վրա։ Նրա գրքերը՝ որպես ընդհանուր ռոմանտիզմի խորհրդանիշ և դարաշրջանի յուրօրինակ նշան, հիշատակվում են Մարկեսի, Վարգաս Լյոսայի, Մ. Պուիգի գործերում։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Amorós A. Sociología de una novela rosa. Madrid: Taurus, 1968
  • González García M.T. Corín Tellado: medio siglo de novela de amor, 1946—1996. Oviedo: Pentalfa Ediciones, 1998
  • Carmona González A. Corín Tellado: el erotismo rosa. Madrid: Espasa Calpe, 2002

Արտաքին հղումներԽմբագրել