Կորինա Կիրիակ

ռումինացի երաժիշտ և դերասանուհի

Կորինա Կիրիակ (ռումիներեն՝ Corina Chiriac, հոկտեմբերի 26, 1949(1949-10-26), Բուխարեստ, Ռումինիա), ծագումով հայ ռումինացի երգչուհի, կոմպոզիտոր, քնարերգու, հեռուստատեսային ռեժիսոր և դերասանուհի։ Նա 1970-1980-ականների ռումինացի ամենահաջողակ երգչուհիներից մեկը։

Կորինա Կիրիակ
Ծնվել էհոկտեմբերի 26, 1949(1949-10-26) (74 տարեկան)
Բուխարեստ, Ռումինիա
Երկիր Ռումինիա և  Ռումինիայի Ժողովրդական Հանրապետություն
Ժանրերթեթև երաժշտություն
Մասնագիտություներգչուհի, կոմպոզիտոր և ստուդիական երաժիշտ
ԼեյբլElectrecord?
 Corina Chiriac Վիքիպահեստում

Ձայնագրել է ավելի քան 500 երգ, 21 ձայնասկավառակ, հանդես է եկել ռումինական հեռուստատեսային բազմազան շոուներում, մյուզիքլներում, վարիետեներում։ Ռումինացի առաջին կատարողն է, ում թույլ են տվել հանդես գալ արևմտյան երկրներում։ Համերգներով հանդես է եկել Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Պորտուգալիայում, Իսրայելում, Բրազիլիայում, Արգենտինայում, Պուերտո Ռիկոյում։ 70-ականների և 80-ականների սկզբին շրջագայել է Արևելյան Եվրոպայում (նախկին Արևելյան Գերմանիա, Ռուսաստան, Բուլղարիա, Լեհաստան, նախկին Չեխոսլովակիա և այլն)։

1988-1994 թվականներին ապրել է ԱՄՆ-ում։ Ռումինիայում հայտնի լինելու համար առաջարկ է ստացել Walt Disney Pictures-ից, և 1994 և 2005 թվականներին Ջրահարսը մուլտֆիլմի ռումինական տարբերակի համար կատարել Ուրսուլայի ձայնը։

Կենսագրություն խմբագրել

Կորինա Կիրիակը ծնվել է դաշնակահարուհի Արշալույս Քալաջյանի և ռումինացի կոմպոզիտոր Միրչա Կիրիակի (1919-1994) ընտանիքում[1]։ Տատը Փարիզ Քալաջյանը, 1915 թվականին վերապրել է Հայոց ցեղասպանությունը, հաստատվել Բուխարեստում։

Կորինա Կիրիակի դեբյուտը բեմում կայացել է 1970 թվականին՝ «Աստղ առանց անվան» հեռուստատեսային վոկալ մրցույթի ժամանակ։ 1972 թվականին ավարտել է Ազգային թատերական ինստիտուտը։ Հանդես է եկել Կառել Գոտի, Ալլա Պուգաչովայի, Սոֆյա Ռոտարուի, Լիլի Իվանովայի, Բոնի Էմ խմբի հետ։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր Ծանոթագրություն
1972 Cu mâinile curate Երգչուհի
1972 Aventuri la Marea Neagră Բարբարա Գլխավոր դեր
1976 Roșcovanul Սյուզի
1994/2005 Ջրահարսը Ուրսուլա (կրկնօրինակում)[2][3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Corina Chiriac – Free listening, concerts, stats, & pictures at». Last.fm. n.d. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 27-ին.
  2. «despre corina chiriac : ACTOR». Desprecorinachiriac.blogspot.ro. n.d. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 27-ին.
  3. «Poor Unfortunate Souls – Romanian». 2013 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 27-ին – via YouTube.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորինա Կիրիակ» հոդվածին։