Կորդիլլերա, լեռների կամ լեռնաշղթաների լայնածավալ համակարգ: Տերմինը վերցված է իսպաներենից՝ նույն նշանակությամբ: Այն ծագել է կորդիլա բառից`cuerda (պարան) կամ rope (պարան) կրճատ ձևերից: Ամենաշատը օգտագործվում է ֆիզիկական աշխարհագրությունում[1]:

North America satellite orthographic.jpg
South America satellite orthographic.jpg

Տերմինը հատկապես վերաբերում է Հարավային Ամերիկայի Անդերի լեռնաշղթային և հազվադեպ այլ լեռնաշղթաներին, որոնք ձգվում են Խաղաղ օվկիանոսի եզերքով: Կոլոմբիայում և Վենեսուելայում կորդիլլերաները անվանված են ըստ իրենց աշխարհագրական դիրքի՝ Կենտրոնական և Արևելյան: Տարբեր տեղական կորդիլլերայի անուններ կան Էկվադորում, Պերուում, Չիլիում և Արգենտինայում:

Սովորաբար այս տեսակի լեռնաշղթաները ունեն բարդ կառուցվածք՝ ծալքավոր և խզումային խախտումների արդյունքում, որոնք ուղեկցվում են հրաբխային ակտիվությամբ: Հարավային Ամերիկայում շղթանները ներառում են բազմաթիվ հրաբխային գագաթներ: Անդերի կորդիլլերայում է գտնվում Օջոս Դել Սալադոն, որը համարվում է աշխարհում ամենաբարձր ակտիվ հրաբուխը և երկրորդ ամենաբարձր կետը Արևմտյան կիսագնդում (չնայած Արգենտինայի Ակոնկագուան (հրաբուխ չէ) 6,960 մետր (22,834 ոտնաչափ) բարձրությամբ Արևմտյան կիսագնդի[2] ամենաբարձր կետն է):

Պատմական շրջանում մի շարք հրաբուխներ ակտիվ են եղել: Բացի հրաբխային գագաթներից, կատարները ներառում են շատ նեղ եզրեր, որոնցից որոշները հասնում են մշտական ձյան գոտի: Լեռնաշղթաների միջև կան բազմաթիվ բնակեցված հովիտներ, ծովածոցեր, բարձրավանդակներ` բարձրությունների լայն լեռնաշղթայով:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. The Encyclopedia Americana: a library of universal knowledge, page 687 (Encyclopedia Americana Corp., 1918): "It is used particularly in physical geography, although in geology also it is sometimes applied...."
  2. «Informe científico que estudia el Aconcagua, el Coloso de América mide 6960,8 metros» [Scientific Report on Aconcagua, the Colossus of America measures 6960,8m] (Spanish)։ Universidad Nacional de Cuyo։ 2012։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 8, 2012-ին։ Վերցված է սեպտեմբերի 3, 2012