Կոնրադ Շմիդտ (գերմ.՝ Conrad Schmidt, նոյեմբերի 25, 1863(1863-11-25)[1], Քյոնիգսբերգ, Պրուսիայի թագավորություն[1] և Կալինինգրադ, Պրուսիա նահանգ, Պրուսիայի թագավորություն[2] - հոկտեմբերի 14, 1932(1932-10-14)[1], Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն[1]) , գերմանացի տնտեսագետ, փիլիսոփա, լրագրող։

Կոնրադ Շմիդտ
գերմ.՝ Conrad Schmidt
Ծնվել էնոյեմբերի 25, 1863(1863-11-25)[1]
Քյոնիգսբերգ, Պրուսիայի թագավորություն[1] կամ Կալինինգրադ, Պրուսիա նահանգ, Պրուսիայի թագավորություն[2]
Մահացել էհոկտեմբերի 14, 1932(1932-10-14)[1] (68 տարեկան)
Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն[1]
ԳերեզմանՖրիդրիխսֆելդի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունլրագրող, տնտեսագետ, փիլիսոփա և քաղաքագետ
Գործունեության ոլորտտնտեսագիտություն[2], փիլիսոփայություն[2], ժուռնալիստիկա[2] և քաղաքագիտություն[2]
Ալմա մատերHU Berlin
Գիտական աստիճանդոկտորի աստիճան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[3][2]
ԿուսակցությունԳերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն

Կենսագրություն

խմբագրել

Կոնրադ Շմիդտը քանդակագործ Կետե Կոլվիցի ավագ եղբայրն է։ 1880-ականների կեսերին նա սովորել է Բեռլինում և 1887 թվականին Լայպցիգում պաշտպանել է «Բնական աշխատավարձ» թեմայով դոկտորական ատենախոսություն, որում նա համեմատել է Յոհան Կառլ Ռոդբերտուսի և Կարլ Մարքսի աշխատավարձի և շահագործման տեսությունները։ Շմիդտը մերժում էր Մարքսի տեսությունը, որպես չապացուցված վարկած՝ հօգուտ Ռոդբերտուսի տեսության, որը հիմնված էր բնական իրավունքների ճանաչման վրա։ Այնուամենայնիվ, Մարքսի գրվածքները ավելի ուշադիր ուսումնասիրելուց հետո, Շմիդտը վերանայեց իր աշխատությունը և դարձավ մարքսիզմի հետևորդ։

Շմիդտը զբաղվում էր այն խնդրով, որը Ֆրիդրիխ Էնգելսը նկարագրել էր 1885 թվականին «Կապիտալ»-ի երկրորդ հատորի առաջաբանում։ Նա առաջարկել է իր լուծումը Էնգելսին, որից հետո Էնգելսի ու Կարլ Կաուցկիի աջակցությամբ 1889 թվականին հրատարակել իր «Միջին շահույթը՝ հիմնվելով Մարքսի արժեքի օրենքի վրա» աշխատությունը։

Շմիդտը մտերիմ էր Ֆրիդրիխ Էնգելսի հետ և հաճախ երեկոներն անցկացրել է նրա տանը։ Նրանք աշխույժ նամակագրություն էին վարում։ Էնգելսի նամակը Շմիդտին, որը թվագրվում է 1890 թվականի հոկտեմբերի 27-ին, մարքսիզմի պատմության մեջ համարվում է կարևոր փաստաթուղթ։

1890 թվականին Էնգելսի խորհրդով Շմիդտն ընդունել է շվեցարական Züricher Post թերթի խմբագրի պաշտոնը։ Շմիդտը մերժեց Ֆրիդրիխ Էնգելսի տնտեսական վճռականությանը և տեղափոխվեց նեոկանտականության դիրքեր։ Նա ընդգծեց աշխատավորական շարժման էթիկական ասպեկտները՝ զոհաբերվելու կարողություն, գիտակցականություն և կուսակցական հավատարմություն։ Ըստ Շմիդտի՝ այդ որակները բխում են կենդանիների առաջնային գերէգոիստական բնազդներից, որոնք ձևավորվում են էվոլյուցիայի ընթացքում յուրաքանչյուր կենդանի արարածի մեջ ՝ տեսակի պահպանության համար, և դրանք մարդու մեջ դառնում են առավել գիտակցված և ռացիոնալ, որպեսզի ռեալիզացվեն բանվոր դասակարգի մեջ:Շմիդտի փիլիսոփայական աշխատությունները, որոնցում նա առաջարկում էր համատեղել մարքսիզմը Կանտի փիլիսոփայության հետ, ծառայեցին որպես ռեժիզիոնիզմի գաղափարական աղբյուր[4]։

Շմիդտը հնարավորություն չէր տեսնում Շվեյցարիայում իր ակադեմիական կարիերան զարգացնելու համար, և 1895 թվականին նա վերադառնում է Բեռլին, որտեղ անցնում է Forverts սոցիալ-դեմոկրատական շաբաթաթերթի աշխատակցի աշխատանքին և անդամագրվում «Ազատ ժողովրդական տեսարան» խորհրդին։

1919 թվականին Շմիդտը նշանակվել է Բեռլինի պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր։

Կոնրադ Շմիդտը թաղված է կնոջ՝ Աննայի հետ, Ֆրիդրիխսֆելդեի կենտրոնական գերեզմանատանը՝ քրոջ և նրա ամուսնու՝ Կարլ Կոլվիցի կողքին։

Ստեղծագործություններ

խմբագրել
  • Der natürliche Arbeitslohn. Gustav Fischer, Jena 1886. (Dissertation Phil. Universität Königsberg) Universitäts- und Stadtbibliothek bibliothek Köln – Königsberger Dissertationen
  • Die Durchschnittsprofitrate auf Grundlage des Marx'schen Werthgesetzes. J. H. W. Dietz, Stuttgart 1889. Digitalisat
  • Soziale Frage und Bodenverstaatlichung. Verlag der Berliner Volkstribüne, Berlin 1890. Digitalisat
  • Социальный вопрос и национализация земли / Пер. с нем. М. Гельрота. С предисл. П. П. Маслова. — Одесса, 1906. — 32 с. — (Экономическая библиотека).
  • Spinoza, ein Vorkämpfer der neuen Weltanschauung. Vortrag gehalten von Conrad Schmidt. Rubenow in Kommission, Berlin 1890.
  • Nachträgliche Bemerkungen zur Bernstein-Diskussion. In: Sozialistische Monatshefte. 3 = 5(1899), Heft 10, S. 493–499. Digitalisat
  • Genosse Mehring und die Freie Volksbühne. In: Die neue Zeit. Revue des geistigen und öffentlichen Lebens. 18.1899-1900, 2. Band (1900), Heft 48, S. 659–662. Digitalisat
  • Eine Philosophie des Geldes. In: Socialistische Monatshefte. 5 = 7(1901), Heft 3, S. 180–185, Digitalisat
  • Die psychologische Richtung in der National-Oekonomie. In: Die neue Zeit. Revue des geistigen und öffentlichen Lebens. 10.1891-92, 2. Band (1892), Heft 41, S. 459–464. Digitalisat
  • Sombarts Buch über den modernen Capitalismus. In: Socialistische Monatshefte. 6 = 8(1902), Heft 9, S. 678–685. Online
  • Zur Theorie der industriellen Reservearmee. In: Socialistische Monatshefte. 8 = 10(1904), H. 2, S. 120–128. Digitalisat
  • Zur Erinnerung an Karl Marx. In: Sozialistische Monatshefte. 12 = 14(1908), H. 5, S. 265–272. Digitalisat
  • Zur Methode der theoretischen Nationalökonomie. In: Sozialistische Monatshefte. 21(1915), Heft 10, S. 492–502.
  • Briefe von Friedrich Engels an Conrad Schmidt.
    • Vorbemerkung des Empfängers. In: Sozialistische Monatshefte. 26(1920), Heft 11, S. 662–667. Digitalisat
    • London 12. 1889. In: Sozialistische Monatshefte. 26(1920), Heft 12, S. 740–744. Digitalisat
    • London 12. April 1890. In: Sozialistische Monatshefte. 26(1920), Heft 13, S. 794–797. Digitalisat
    • London 27. Oktober 1890. In: Sozialistische Monatshefte. 26(1920), H. 14, S. 871–876. Digitalisat
    • Ryde Insel Wight 1. Juli 1891. In: Sozialistische Monatshefte. 26(1920), Heft 15, S. 948–951. Digitalisat
    • London 4. Februar 1892. In: Sozialistische Monatshefte. 26(1920), Heft 16, S. 1000–1007. Digitalisat
    • London 12. März 1895 Digitalisat
  • Zu Friedrich Engels 100. Geburtstag. In: Sozialistische Monatshefte. 26(1920), H. 16, S. 995–999. Digitalisat
  • Geld und "Schwundgeld"-Zauberei, Silvio Gesells Erlösungsbotschaft. J. W. W. Dietz Nachf., Berlin 1924.
  • Nach der Lassallejahrhundertfeier. In: Sozialistische Monatshefte. 31(1925), H. 5, S. 259–263. Digitalisat
  • Friedrich Engels: Herrn Eugen Dührings Umwälzung der Wissenschaft. Mit einem Rückblick von Prof. Conrad Schmidt. 11. unveränd. Aufl. J. W. W. Dietz Nachf., Berlin 1928.
  • Психологическое направление в новейшей политической экономии = Die psychologische Richtung in der National-Oekonomie // Основные проблемы политической экономии. / Дволайцкий Ш., Рубин И. И. (ред.) — М. : Гос. изд-во, 1922. — VIII, 444 с. : ил.

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Stanley Pierson: Marxist Intellectuals and the working-class mentality in Germany, 1887—1912, Harvard University Press, 1993, ISBN 978-0-674-55123-7, S.46-52
  • Dimitrij Owetschkin: Conrad Schmidt, der Revisionismus und die sozialdemokratische Theorie. Zur theoretischen Entwicklung der Sozialdemokratie vor 1914, Klartext, Essen 2003, ISBN 3-89861-170-1
  • Плеханов Г. В. Конрад Шмидт против Карла Маркса и Фридриха Энгельса. // Избранные философские произведения в пяти томах. Том 2. Москва: Госполитиздат, 1956. — Академия наук СССР. Институт философии.

Արտաքին հղումներ

խմբագրել