Ֆրանց Մերինգ (գերմ.՝ Franz Erdmann Mehring, փետրվարի 27, 1846(1846-02-27)[1][2][3][…], Sławno, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան[4] - հունվարի 29, 1919(1919-01-29)[5][1] կամ հունվարի 28, 1919(1919-01-28)[6][7], Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[5]), գերմանացի հրապարակախոս, մարքսիստ, քաղաքական գործիչ, պատմաբան։

Ֆրանց Մերինգ
գերմ.՝ Franz Mehring
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 27, 1846(1846-02-27)[1][2][3][…]
ԾննդավայրSławno, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան[4]
Մահացել էհունվարի 29, 1919(1919-01-29)[5][1] (72 տարեկան) կամ հունվարի 28, 1919(1919-01-28)[6][7] (72 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Վայմարյան Հանրապետություն[5]
ԳերեզմանՖրիդրիխսֆելդի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունHU Berlin և Լայպցիգի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Մասնագիտությունպատմաբան, լրագրող, քաղաքական գործիչ, հրապարակախոս, բանասեր և դրամատուրգ
Զբաղեցրած պաշտոններՊրուսիայի Ներկայացուցիչների պալատի անդամ
ԿուսակցությունԳերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն և Գերմանական անկախ սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
ԱնդամությունQ1815506?
 Franz Mehring Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1866-1870 թվականներին սովորել է Լայպցիգի և Բեռլինի համալսարաններում։ 1882 թվականից փիլիսոփայության դոկտոր։ 1891 թվականից եղել է Գերմանիայի ս-դ․ կուսակցության անդամ և պրոպագանդել է մարքսիստական աշխարհայացքը, հանդես եկել ընդդեմ ռևիզիոնիզի և օպորտունիզմի։ Սատարել է 1905-1907 թվականների ռուսական հեղափոխությունը։ Մասնակցել է «Ինտերնացիոնալ» խմբի ստեղծմանը, որը 1916 թվականին վերակազմավորվել է «Սպարտակյան միության»։ Կարլ Լիբկնեխտի և Ռոզա Լյուքսեմբուրգի հետ հանդիսացել է միավորման առաջնորդերից։ Քննադատել է 1914-1918 թվականների Առաջին համաշխարհային պատերազմի բնույթը, դատապարտել ս-դ․ կուսակցության պարագլուխների «Պրոսպեր Մերիմե» քաղաքականությունը։ Առաջիններից էր Արևմուտքում, որ պաշտպանել և պրոպագանդել է Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության գաղափարները։

Գերմանիայի կոմունիստական կուսակցության հիմնադիրներից է։ Ուսումնասիրել է հին հունական և գերմանական դասական փիլիսոփայությունը, քննադատել է Հարտմանի, Նիցշե Ֆրիդրիխի, Արթուր Շոպենհաուերի և այլ իդեալիստ փիլիսոփաների հայացքները։ Հրատարակության է պատրաստել Մարքսի և Էնգելսի երկերն ու նամակները, գրել է Մարքսի կենսագրությունը։ Մերինգը պատմության մատերիալիստական ըմբռնումը կիրառել է գրականագիտության և արվեստագիտության մեջ։ Պատմական աշխատություններում՝«Լեգենդ Լեսսինգի մասին» (1893), «Գերմանիայի պատմությունը միջին դարերի վերջից» (1910) Գերմանիայի պատմությունը շարադրված է մարքսիստական սկզբունքներով։ «Գերմանական սոցիալդեմոկրատիայի պատմությունը» քառահատոր աշխատությունում և այլ երկերում Մերինգը գերմանական բանվորական շարժումը ուսումնասիրել է համաեվրոպական պատմության առնչությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118579975 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Меринг Франц // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  7. 7,0 7,1 7,2 Lebendiges Museum Online (գերմ.) — 1997.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 492  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանց Մերինգ» հոդվածին։