Կոնստանտին Բատըգին (անգլ.՝ Konstantin Batygin, մարտի 23, 1986(1986-03-23), Մոսկվա, ԽՍՀՄ)՝ ռուսական ծագումով ամերիկացի աստղագետ, մոլորակագիտության դասախոս Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում։ Արեգակնային համակարգում իններորդ մոլորակի առկայության մասին հիպոթեզի հեղինակն է (Մայքլ Բրաունի հետ)։ Ընդգրկված է Forbes ամսագրի 2015 թվականի 30 տարեկանից փոքր 30 գիտնականների ցուցակում։

Կոնստանտին Բատըգին
Konstantin Batygin
Ծնվել էմարտի 23, 1986(1986-03-23) (38 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Բնակության վայր(եր)Մոսկվա, Վակո և ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ, մոլորակագետ, համալսարանի դասախոս, գիտության մասսայականացնող և աստղաֆիզիկոս
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ[1]
Գործունեության ոլորտՄոլորակագիտություն
Ալմա մատերԿալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ (2010), Կալիֆոռնիական համալսարան Սանտա Կրուսում (2008) և Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ[2]
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր (2012)
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարՄայքլ Բրաուն[2] և David J. Stevenson?[2]
Եղել է գիտական ղեկավարElizabeth Bailey?[3] և Christopher Spalding?[3]
Պարգևներ
Կայքweb.gps.caltech.edu/~kbatygin
 Konstantin Batygin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կոնստանտին Բատըգինը ծնվել է 1986 թվականին Մոսկվայում։ Նրա հայրը՝ Յուրի Բատըգինը ֆիզիկոս է, աշխատել է ՄԻՖԻ-ում, 1994 թվականի մայիսից՝ RIKEN-ում, Վակո (Ճապոնիա), ընտանիքը նրա հետ տեղափոխվել է Ճապոնիա։ Մայրը՝ Գալինա Բատըգինա։ Սովորել է ճապոնական տարրական դպրոցում, այնուհետև Ռուսաստանի դեսպանատանը կից դպրոցում։ 2000-ականների սկզբին նրա հայրն աշխատում էր SLAC ազգային արագացուցիչ լաբորատորիայում, այդ իսկ պատճառով ընտանիքը տեղափոխվում է ԱՄՆ։

2005 թվականի հուլիսից 2006 թվականի հունվարը ՆԱՍԱ-ի Էյմս հետազոտությունների կենտրոնում աշխատել է օգնական-հետազոտող[5]։ 2006 թվականի մարտից 2008 թվականի սեպտեմբերը Լիկի աստղադիտարանում օգնական-հետազոտող էր[6][7]։

2008 թվականին աստղոֆիզիկայի բակալավրի կոչում է ստանում Կալիֆոռնիայի համալսարանում[8]։

2010 թվականին ավարտել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական համալսարանը և սկսել է աշխատել Դեվիդ Սթիվենսոնի և Մայքլ Բրաունի հետ։ 2011 թվականի փետրվար-մարտ ամիսներին վեց շաբաթ անցեկացրել է Նիսի (Ֆրանսիա) Լազուր ափի աստղադիտարանում, աշխատելով Ալեքսանդրո Մորբիդելի հետ։

2012 թվականին դիսերտացիա է պաշտպանել Կալիֆոռնիայի տեխնոլոգիական համալսարանում։ 2012 թվականի հուլիս - նոյեմբեր ամիսներին աշխատել է Լազուրի ափի աստղադիտարանում, իսկ 2012 թվականի նոյեմբերից 2014 թվականի նոյեմբերն աշխատել է Հարվարդ-Սմիտսոնովյան աստղոֆիզիկայի կենտրոնում։ 2014 թվականի հունիսին՝ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական համալսարանում՝ Assistant Professor։

2016 թվականի հունվարին Կոնստանտին Բատըգինը և Մայքլ Բրաունը ենթադրեցին Արեգակնային համակարգում 9-րդ մոլորակի գոյության մասին և 2016 թվականի հունվարի 20-ին ներկայացրեցին The Astronomical Journa-ի հոդվածում[9][10]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.konstantinbatygin.com/
  2. 2,0 2,1 2,2 Mathematics Genealogy Project — 1997.
  3. 3,0 3,1 Astronomy Genealogy Project
  4. https://www.packard.org/what-we-fund/science/packard-fellowships-for-science-and-engineering/fellowship-directory/batygin-konstantin/
  5. «Home». caltech.edu. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  6. Sarah Hedgecock. «30 Under 30: Young Scientists Who Are Changing The World». Forbes. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  7. Ярослав Коробатов (2016 թ․ հունվարի 22). «Астрофизик Константин Батыгин: «Открытие девятой планеты мы обмывали водкой, виски и сакэ!»». «Կոմսոմոլսկայա պրավդա». Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
  8. Undergraduate awards ceremony caps annual Student Achievement Week
  9. Konstantin Batygin, Michael E. Brown Evidence for a Distant Giant Planet in the Solar System(անգլ.) // The Astronomical Journal. — 2016. — В. 2. — Т. 151. — С. 22. — ISSN 1538-3881. — doi:10.3847/0004-6256/151/2/22
  10. Eric Hand (2016 թ․ հունվարի 20). «Astronomers say a Neptune-sized planet lurks beyond Pluto». sciencemag.org. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել