Իններորդ մոլորակ[1] կամ Մոլորակ 9[2] (անգլ.՝ Planet Nine), ենթադրական տրանսնեպտունյան մոլորակ Արեգակնային համակարգում Պլուտոնի ուղեծրի սահմաններից դուրս, որը Երկրից մեծ է։ Այս մոլորակի հնարավոր գոյության մասին Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի աստղագետներ՝ Մայքլ Բրաունը (շատ տրանսնեպտունային օբյեկտների և գաճաճ մոլորակների հայտնաբերող) հայտարարել է «Աստղագիտական ամսագրում» 2016 թվականի հունվարի 20-ին[3]։ Ինչպես նախորդ՝ մոլորակ X-ի վարկածում այս մոլորակի գոյության մասին առաջարկվել է Կոյպերի գոտու առավել հեռու օբյեկտների շարժման առանձնահատկությունների մաթեմատիկական վերլուծության հիման վրա։ Մոլորակի ուղղակիորեն հայտնաբերել դեռ չի հաջողվել։


Իններորդ մոլորակ
(Մոլորակ 9)
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել էհունվարի 20, 2016 թ. (Կոնստանտին Բատիգին, Մայքլ Բրաունի կողմից)
Ուղեծրային տվյալներ
Պերիհելին~ 200 ա. մ.[Ն 1]
Ապոհելին~ 1200 ա. մ.[Ն 1]
Մեծ կիսաառանցք~ 700 ա. մ.[Ն 1]
Էքսցենտրիսիտետ~ 0,6[Ն 1]
Սիդերիկ պարբերություն10-20 հազար տարի
Թեքվածություն~ 30°[Ն 1]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ13 - 26 հազար կմ (մոտավոր)
Զանգված~ 6 • 1025 կգ[Ն 1]
Ալբեդո~ 0.4
Մթնոլորտային տվյալներ

Ուղեծիր խմբագրել

 
Ենթադրյալ մոլորակի ուղեծիրը առանձնացված մարմինների ուղեծրի հետ:

Ենթադրվում է, որ մոլորակը Արևից հեռու է շուրջ 20 անգամ ավելի, քան Նեպտունը, այսինքն՝ միջինը 600 ա. մ., Արեգակի շուրջը պտտվում է 10 000—20 000 տարում։ Սակայն մեծ Էլիպտիկ ուղեծրի մեծ էքցենտրիսիտետի պատճառով այն կարող է հեռանալ և մոտենալ Արևին 1200 - 200 ա. մ. տարածության վրա[4][5]։ Ուղեծիրը ենթադրվում է խավարածրին թեքված է 30°-ով[6]։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ վերը նշված պարամետրերը, այն պարամետրերն են, որոնք օգտագործվել են համակարգչային սիմուլյացիայում, Կոյպերի գոտու հեռավոր օբյեկտների դիրքը բացատրելու համար։ Արժեքները ցույց են տալիս օբյեկտի հնարավոր իրական ուղեծրի մոտավոր արժեքը[3]։

Ֆիզիկական բնութագիր խմբագրել

Մոլորակ ենթադրաբար ունի 2-4 անգամ ավելի մեծ տրամագիծ քան Երկիրը և զանգված, որը 10 անգամ գերազանցում է երկրայինը. այդ ցուցանիշով այն դասվում է երկրային խմբի մոլորակների և հսկա մոլորակների միջև։

Նշումներ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Համակարգչային սիմուլյացիայի արդյունքով ստացված մոտավոր տվյալ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Обнаружена новая планета Солнечной системы
  2. «Она огромна».
  3. 3,0 3,1 Konstantin Batygin, Michael E. Brown Evidence for a Distant Giant Planet in the Solar System(անգլ.) // The Astronomical Journal. — 2016. — В. 2. — Т. 151. — С. 22. — ISSN 1538-3881. — doi:10.3847/0004-6256/151/2/22
  4. «Evidence grows for giant planet on fringes of Solar System». Nature. 2016.
  5. http://www.sciencemag.org/news/2016/01/feature-astronomers-say-neptune-sized-planet-lurks-unseen-solar-system doi:10.1126/science.aae0237
  6. https://www.caltech.edu/news/caltech-researchers-find-evidence-real-ninth-planet-49523 Caltech Researchers Find Evidence of a Real Ninth Planet

Արտաքին հղումներ խմբագրել