Կոմս Մոնտե-Քրիստո (ֆիլմ, 1954)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոմս Մոնտե-Քրիստո (այլ կիրառումներ)
Կոմս Մոնտե-Քրիստո (ֆրանս.՝ Le Comte de Monte-Cristo, իտալ.՝ Il tesoro di Montecristo[4]), ֆրանս-իտալական համատեղ արտադրության պատմա-արկածային գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1954 թվականին։ Ալեքսանդր Դյումայի համանուն ստեղծագործության էկրանավորումն է[5]։
Ռեժիսոր Ռոբեր Վեռնեի այս ֆիլմը, որտեղ ներգրավված էին եվրոպական կինոյի հայտնի աստղեր, համարվում է Դյումայի հայտնի վեպի ամենավառ էկրանավորումներից մեկը։
Սյուժե
խմբագրելԵրիտասարդ նավաստի Էդմոն Դանտեսը, իր իսկ ընկերների մատնությամբ մեղադրվում է պետական դավաճանության մեջ և բանտարկվում չարագուշակ Իֆ ամրոցում։ Նա բանտարկության մեջ դատապարտված էր մահանալու, սակայն ճակատագիրը երիտասարդին մտերմացնում է մեկ այլ բանտարկյալի՝ աբբա Ֆարիայի հետ, ով մահվանից առաջ Դանտեսին պատմում է անհամար գանձերի մասին, որոնք պահված են ծովում կորած Մոնտե-Քրիստո փոքրիկ կղզում, միաժամանակ հուշելով նաև փախուստի գաղափարը։
Իրականացնելով հանդուգն փախուստը բանտից, Դանտեսը գտնում է աբբայի գանձերը և իր հարազատ քաղաք է վերադառնում կոմս Մոնտե-Քրիստո անունով, որպեսզի արդարադատություն իրականացնի այն մարդկանց նկատմամբ, ովքեր մասնակցություն էին ունեցել իր բանտարկության գործին։
Դերասանական կազմ
խմբագրելԴերակատար | Կերպար |
---|---|
Ժան Մարե | Էդմոն Դանտես |
Լիա Ամանդա | Մերսեդես |
Դանիել Իվերնել | Գասպար Կադրուս |
Կլոդ Ժենյա | Կադրուսի կինը |
Ֆոլկո Լյուլլի | Ջակոպո |
Ժակ Կաստելո | Ժերար դը Վիլֆոր |
Ռոժե Պիգո | Ֆեռնան դը Մորսեր |
Ժան-Պիեռ Մոկի | Ալբեր դը Մորսեր |
Քրիստինա Գրադո | Հայդե |
Նկարահանող խումբ
խմբագրելԿինոգործիչ | Ներդրումը |
---|---|
Դանիել Իվերնել, Ժորժ Նևե | սցենարիստ |
Ռոբեր Վեռնե | ռեժիսոր |
Ժակ Ռոյտֆելդ | պրոդյուսեր |
Ռոբեր Ժյուլիան | օպերատոր |
Ժան Վիներ | կոմպոզիտոր |
Տարբերություններ գրքից
խմբագրել- Գրքում Էդմոն Դանտեսը բանտարկված էր ուղիղ 14 տարի, իսկ ֆիլմում՝ 17 տարի։ Թվում է, որ դա աննշան մանրուք է, սակայն հաշվի առնելով Ֆրանսիայի բուռն պատմությունը, ստացվում է, որ Դանտեսը ազատության մեջ է հայտնվում արդեն իսկ ուրիշ երկրում, որտեղ Հուլիսյան միապետության «ժողովրդական» կարգերն էին տիրում և որն առավել բարեհաճ էր նապոլեոնյան ժառանգության նկատմամբ։ Հասկանալի չէ, թե ինչու՞ նրան համաներման չէին արժանացրել Հուլիսյան հեղափոխությունից հետո, եթե միայն դը Վիլֆորը չէր թաքցրել նրա գործը։ Առավել ևս, որ 1830 թվականից հետո Իֆ ամրոցը այլևս բանտ չէր (ինչի մասին հղում է արվել նաև գրքի վերջում)։
- Ֆիլմում բացակայում է Դանգլերի կերպարը։ Նրա գործառույթները բաժանվել են Կադրուսի և Ֆեռնանի միջև, իսկ ազգանունը բաժին էր հասել դը Վիլֆորին (այդ անունով նա այցելում է սիրուհուն՝ Բրունոյի մորը)։
- Գրքում Կադրուսը դերձակ էր և Դանտեսի հարևանը, իսկ ֆիլմում «Փարավոն»-ի նավապետի երկրորդ օգնականն էր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0046415/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 3,26 3,27 3,28 3,29 3,30 3,31 3,32 3,33 3,34 3,35 3,36 3,37 3,38 3,39 3,40 3,41 http://www.imdb.com/title/tt0046415/fullcredits/?ref_=tt_ov_wr
- ↑ «Կոմս Մոնտե-Քրիստո (ֆիլմ, 1954)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ Le Comte de Monte-Cristo (1954) at the Films de France