Մոնտեքրիստո
Մոնտեքրիստո կղզի (իտալ.՝ Isola di Montecristo, իտալերենից թարգմանաբար՝ «Քրիստի լեռ»), կղզի Միջերկրական ծովում, մտնում է Տոսկանյան կղզեխմբի կազմի մեջ։ Վարչականորեն պատկանում է Տոսկանա տարածաշրջանի Լիվորնո նահանգի Պորտոֆերայրո համայնքի։
Մոնտեքրիստո | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Իտալիա |
Վարչատարածքային միավոր | Պորտոֆերաիո |
Վայր | Տիրենյան ծով |
Մասն է | Տոսկանյան կղզեխումբ |
Երկարություն | 4 կմ |
Լայնություն | 3,5 կմ |
Մակերես | 10,39 կմ² |
Բնակչություն | 2 մարդ |
Աշխարհագրություն
խմբագրելՏարածքը 10,39 կմ² է։ Ալեքսանդր Դյումայի «Կոմս Մոնտե-Քրիստո» վեպի շնորհիվ Միջերկրական ծովի ամենահայտնի կղզներից մեկն է։
Կղզում պահպանվել է եզակի բուսական և կենդանական աշխարհ, ինչպես նաև մի շարք էնդեմիկ բույսեր։
2012 թվականի կղզում ապրել են շատ առնետներ․ 1 առնետ 1 քմ-ում։ Կառավարությունը տարբեր մեթոդներ է ծրագրել առնետների դեմ պայքարելու համար[1]։
Պատմություն
խմբագրելՄոնտեքրիստոն հայտնի էր դեռևս փյունիկեցիներիի ճամփորդությունների ժամանակ, սակայն բնակեցումը սկսվել է 11-րդ դարում, երբ կղզու վրա վանք կառուցվեց։ 16-րդ դարում ծովահենների հարձակմանը ենթարկվեց, և մինչ 19-րդ դարի ավարտը ծառայել է որպես մաքսանենգների և ծովահենների ապաստարան։
Հնագույն ժամանակներից սկսած պահպանվել է կղզում թաքցված առասպելական հարստության մասին ավանդույթը։
Բնակչություն
խմբագրելՆերկայումս կղզին արգելանոց է, մուտքը կղզի խիստ սահմանափակված է։ Միայն փոքրաթիվ զբոսաշրջիկների խմբեր և գիտնականներ են այցելում կղզի։ Կղզում բնակվում է միայն կղզու հսկիչի ընտանիքը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Island of Montecristo to be bombed with poison after rat infestation — Telegraph». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 28-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Կոմս Մոնտե Քրիստոյի կղզում Արխիվացված 2009-05-27 Wayback Machine (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնտեքրիստո» հոդվածին։ |