Կոմերսոնի դելֆին
Կոմերսոնի դելֆին
Կոմերսոնի դելֆին
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուններ (Mammalia)
Կարգ Կետանմաններ (Cetacea)
Ընտանիք Դելֆիններ (Delphinidae)
Ցեղ Խայտաբղետ դելֆիններ (Cephalorhynchus)
Տեսակ Կոմերսոնի դելֆին (C. commersonii)
Միջազգային անվանում
Cephalorhynchus commersonii
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Կոմերսոնի դելֆին, կամ գույնզգույն դելֆին (լատ.՝ Cephalorhynchus comm ersonii), կաթնասուն գույնզգույն դելֆինների ցեղից (լատ.՝ Cephalorhynchus)։ Անվանվել է ի պատիվ Ֆիլիբեր Կոմերսոնի, ով առաջինն է նկարագրել այդ կենդանիներին 1767 թվականին։

Արտաքին տեսքԽմբագրել

Կոմերսոնի դելֆիններն ունեն մարմնի շատ տարբերակիչ կառուցվածք։ Նրանց գլուխը սև է, սպիտակ կոկորդ և մարմին, ինչպես նաև ունի մեջքի լողաթև։ Երկու գույների միջև սահմանը շատ լավ է արտահայտված։ Կոմերսոնի դելֆինները մեկն են ամենափոքր կետանմաններից, որոնց մարմնի երկարությունը ընդամենը 1,3—1,7մ է, իսկ զանգվածը 35—60 կգ[1]: Մեջքի լողաթևը երկար է՝ ծռված վերջույթով։ Հետևի լողաթևը, որպես կանոն գոգավոր է, բայց ոչ մանգաղաձև։ Ատամնաշարը բաղկացած է 29—30 ատամներից[2]։

Արուներին և էգերին հեշտ է տարբերել որովայնի վրա գտնվող սև նշանի կառուցվածքից։ Արուների մոտ այն հիշեցնում է արցունքի, իսկ էգերի մոտ նա ավելի շատ կլորավուն է։

ՏարածվածությունԽմբագրել

Գոյություն ունի կոմերսոնի դելֆինների երկու պոպուլյացիա, որոնք միմյանցից գտնվում են 8 500կմ հեռավորության վրա։ Մի պոպուլյացիան գտնվում է հարավային Ամերիայի շրջակայքում, Պատագոնիայի ափի երկայնքով։

Երկրորդ պոպուլյացիան տարածված է Հնդկական օվկիանոսում` Կերգելեն կղզիների մոտ:

ՎարվելաձևԽմբագրել

Կոմերսոնի դելֆինները շատ ակտիվ կենդանիներ են: Նրանց հաճախ տեսնում են արագ լողալուց ջրի երեսին և ջրից դուրս թռչելուց: Նաև շատ ինտենսիվ են իրենց «վերև-ներքև» լողալով, որը նրանց օգնում է լավ հետևել իրենց զոհին։

Սնվում է մերձափնյա |ձկներով և կաղամարներով։ Հարավամերիկյան դելֆինները սնվում են նաև խեցգետնակերպերով:

Արուները և էգերը 6—9 տարեկան հասակում ընդունակ են բազմանալ։ Զուգավորումը կատարվում է ամռանը կամ գարնանը, իսկ ձագուկները ծնվում են 11-ամսյա հղիությունից հետո և կշռում են մոտ 6կգ։

Վայրի բնության մեջ կոմերսոնի դելֆինները 10 տարուց ավել չեն ապրում։ Կոմերսոնի դելֆիններից ամենածերը վախճանվել է 18 տարեկան հասակում։

ԳրականությունԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

  1. «Дельфин Коммерсона»։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-18-ին։ Վերցված է 2016-05-15 
  2. Под ред. С. П. Наумова, А. П. Кузякина Том 6. Млекопитающие, или Звери . — Москва: Просвещение, 1971. — Т. 6. — С. 296. — 628 с. — 300 000 экз.