Կոլա Իդրոմենո
Կոլա Իդրոմենո[Նշում 1] (ալբ․՝ Kolë Idromeno / Կոլ Իդրոմենո ալբ․՝ Kol Idromeno, օգոստոսի 15, 1860[1][2], Շկոդեր, Ալբանիա - դեկտեմբերի 12, 1939[2], Շկոդեր, Ալբանիա), ալբանացի նկարիչ, բնանկարիչ, ճարտարապետ, բեմանկարիչ, քանդակագործ, լուսանկարիչ, գծանկարիչ։
Կոլա Իդրոմենո | |
---|---|
Ի ծնե | ալբ․՝ Kolë Idromeno |
Ծնվել է | օգոստոսի 15, 1860[1][2] |
Ծննդավայր | Շկոդեր, Ալբանիա |
Վախճանվել է | դեկտեմբերի 12, 1939[2] (79 տարեկան) |
Մահվան վայր | Շկոդեր, Ալբանիա |
Քաղաքացիություն | Ալբանիա |
Մասնագիտություն | լուսանկարիչ, քանդակագործ, ճարտարագետ, ճարտարապետ, նկարիչ և երաժիշտ |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Ուշագրավ աշխատանքներ | Քույր Տոնա |
Kolë Idromeno Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԿոլա Իդրոմենոն ծնվել է 1860 թվականի օգոստոսի 15-ին Շկոդերում (Օսմանյան կայսրության եվրոպական մասում, այժմ` Հյուսիսարևմտյան Ալբանիա)[Նշում 2]։ Նրա պապը` Անդրեա Իդրոմենոն, եղել է գեղանկարիչ և աստվածաբանության դոկտոր, իսկ հայրը Արսեն Իդրոմենոն կահույքի դիզայներ և նույնպես գեղանկարիչ[3]։
Գեղանկարիչ
խմբագրել1871 թվականից մինչև 1875 թվականին պատանին մասնավոր դասեր է ստացել շկոդերցի նկարիչ և լուսանկարիչ իտալացի էմիգրանտ Պետրո Մարուբիի (1834-1903) ստուդիայում։ 1875 թվականին Կոլան հաղթել է Վենետիկի գեղարվեստի ակադեմիայում սովորելու համար հայտարարված մրցույթում։ Վենետիկում Իդրոմենոն ծանոթացել է ճարտարապետության, գեղանկարչության և քանդակագործության գլուխգործոցների հետ, որոնցում միախառնված էին բյուզանդական և գոթական միջնադարի, Ռենեսանսի և Բարոկկոյի ավանդույթները։ 1878 թվականին վերադարձել է Շկոդեր և ակտիվորեն մասնակցել քաղաքի մշակութային և հայրենասիրական շարժմանը։
1883 թվականին Իդրոմենոն ստեղծել է քրոջ` Տոնայի դիմանկարը, որը դարձել է գեղանկարչի ամենամեծ ձեռքբերումներից մեկը և համարվել ալբանական ազգային արվեստի Վերածննդի ժամանակաշրջանի առաջին հոգեբանական դիմանկարը[4]։ Բնորդուհին հագել է սկուտարցի աղջկա ավանդական տարազ, որը ընդգծում է նրա ամոթխածությունը և հոգեկան մաքրությունը[Նշում 3]։ Կոլա Իդրոմենոյին համարում են 19-20-րդ դարերի ալբանական ռեալիստական գեղանկարչության հիմնադիրը[5]։
Ճարտարապետ
խմբագրելԻդրոմենոն որքան որ լայնորեն հայտնի է որպես գեղանկարիչ, այնքան էլ քիչ հայտնի է որպես ճարտարապետ։ 20-րդ դարի առաջին տարիներին շինարարական նախագծերի նրա պատվերները մասնակիորեն պահպանվել են արխիվում։ Մասնագետները ենթադրում են, որ նա կյանքի վերջին տարիներին Շկոդերում կառուցվող շինությունների համար մշակել է ավելի քան 100 նախագիծ[6]։ 2013 թվականին կայացած ցուցահանդեսում ցուցադրվել են հեղինակի կողմից կատարված նկարչական էսքիզների 50 լուսանկարների պատճեններ և 25 հեղինակային լուսանկարներ, որոնք մամնավորում են մինչև 1939 թվականը իրականացված նախագծեր։
Հիշատակ
խմբագրելՇկոդերում գոյություն ունի Կոլա Իդրոմենոյի հետիոտնային փողոց, որտեղ պահպանվել են 20-րդ դարի սկզբի վավերական պատկերներ [1][2] Արխիվացված 2013-07-15 Wayback Machine[3](չաշխատող հղում):
Նշումներ
խմբագրել- ↑ Албанская [ ë ] читается в конце слова как а / я (տես ալբաներենի այբուբեն)
- ↑ Вторая половина XIX века в Оттоманской империи совпала с эпохой её упадка (см. Танзимат); технический прогресс в странах Европы выявил бесперспективность жизненного уклада, насаждаемого в европейских владениях Порты, и обеспечил широкое национально-освободительное движение на Балканах вообще, и в Албании, в частности. Одновременно растёт интерес к культурной идентичности албанцев, укрепляются светские формы искусства
- ↑ Скутари — другое звучание названия города и округа Шкодер, закреплённое в названии административной единицы Османской империи конца XIX-го — начала XX века Скутари (вилайет).
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Delarge J. Le Delarge (ֆր.) — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Frashëri G. Idromeno, Kol // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T039851
- ↑ Frashëri, Gjergj. (1998-01). «Idromeno, Kol (1860 - 1939), painter, architect, sculptor, photographer» (անգլերեն). Grove Art Online. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
- ↑ Halilaj, Valbona. «Un artista sconosciuto: Kolë Idromeno» (it; sq). Tili.it : ALBATROS. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Kole Idromeno : Biography (Figurative art / Painting)» (անգլերեն). Mezuraj Museum. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
- ↑ Видео, 1 мин. 30 с.: Кола Идромено, неизвестный архитектор: «I Panjohuri arkitekt Kolë Idromeno - News, Lajme» (ալբաներեն). VizionPlusTV. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
Գրականություն
խմբագրել- Prenushi, Mikel. Kolë Idromeno (1860—1939), jeta dhe veprat. — Shtëpia Botuese «8 Nëntori», 1984. — 133 p.
- Hudhri, Ferid. Albania Through Art / Haki Shtalbi (Transl.). — Tirana: Onufri, 2003. — 256 p. — ISBN 9992753676
- Chauvin, Loïc; Raby, Christian. Albania: a photographic journey, 1858-1945. — Paris: Ecrits de lumière, 2011. — 123 p. — ISBN 9782953866919
Արտաքին հղումներ
խմբագրել- Документальный фильм, 1988 (VIDEO, 19 мин.) 1 и 2 : «Кола Идромено» — жизнь албанского художника, архитектора и фотографа
- Экспозиция Кола Идромено: документы, проекты, живопись (VIDEO, 4 мин.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլա Իդրոմենո» հոդվածին։ |