Կոբո Աբե
Կոբո Աբե (ճապ.՝ 安部公房, իսկական անունը՝ Կիմիֆուսա, մարտի 7, 1924[1][2][3][…], Կիտա, Տոկիո, Ճապոնիա[2] - հունվարի 22, 1993[1][2][3][…], Տոկիո, Ճապոնիա[2]), ճապոնացի նշանավոր արձակագիր և դրամատուրգ։ Նա ճապոնական հետպատերազմյան գրականության լիդերներից մեկն է։ Ստեղծագործության հիմնական թեման մարդու ինքնության փնտրտուքներն է ժամանակակից աշխարհում։ «Ավազուտների կինը», «Ուրիշի դեմքը» և «Այրված քարտեզը» ստեղծագործությունների հիման վրա 1960-ականներին ռեժիսոր Հիրոսի Թեսիգահարայի կողմից նկահարանվել է կինոֆիլմ։
Կոբո Աբե ճապ.՝ 安部公房 | |
---|---|
Ծննդյան անուն | ճապ.՝ 安部公房 |
Ծնվել է | մարտի 7, 1924[1][2][3][…] |
Ծննդավայր | Կիտա, Տոկիո, Ճապոնիա[2] |
Վախճանվել է | հունվարի 22, 1993[1][2][3][…] (68 տարեկան) |
Վախճանի վայր | Տոկիո, Ճապոնիա[2] |
Մասնագիտություն | գրող, վիպասան, դրամատուրգ, լուսանկարիչ, սցենարիստ, գիտաֆանտաստիկ գրող, բանաստեղծ, կինոռեժիսոր և արձակագիր |
Լեզու | ճապոներեն |
Քաղաքացիություն | Ճապոնական կայսրություն և Ճապոնիա |
Կրթություն | Տոկիոյի համալսարան |
Ժանրեր | աբսուրդ գրականություն, արձակ և դրամա |
Ուշագրավ աշխատանքներ | Կինը ավազներում[4] |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Պարգևներ | |
Kōbō Abe Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Տոկիոյում։ Մանկությունն անցել է Մանջուրիայի Մուկդեն քաղաքում, որի բժշկական ինստիտուտի կլինիկայում աշխատում էր հայրը։ 1943-ին ընդունվում է Տոկիոյի համալսարանի բժշկական ֆակուլտետը, սակայն մեկ տարի անց վերադառնում է Մուկդեն։ Հոր մահը նյութական ծանր կացության մեջ է դնում ապագա գրողի ընտանիքին։ 1946-ին Աբեն ստիպված էլինում վերադառնալ Տոկիո՝ շարունակելու ուսումը, թեպետ բժշկությամբ զբաղվելու հեռանկարն արդեն գրեթե չէր հետաքրքրում նրան։ Այնուամենայնիվ, 1948-ին ավարտում է համալսարանը՝ վճռական քննություն ընդունող պրոֆեսորին խոստանալով երբեք չզբաղվել բժշկությամբ։
Տարբեր փաստեր Կոբո Աբեի կյանքից
խմբագրելԿոբո Աբեն առաջին ճապոնացի գրողն էր, որը սկսեց գրել իր ստեղծագործությունները՝ հավաքելով դրանք ապարատային տեքստային պրոցեսորի վրա (սկսած 1984 թվականից)։ Աբեն օգտագործում էր NEC ապրանքանիշի «NWP-10N» մոդելները և «Բունգո» (ճապ.՝ 文豪):
Աբեի երաժշտական հակումները բազմակողմանի էին։ Լինելով Pink Floyd-ի մոլի երկրպագու՝ ակադեմիական երաժշտությունից նա առավել ևս գնահատում էր Բելա Բարտոկի երաժշտությունը։ Բացի դրանից, Աբեն սինթեզատոր էր ձեռք բերել ավելի շուտ, քան այն մասսայական տարածում գտավ Ճապոնիայում (այդ ժամանակ բացի Աբեի սինթեզատորից, Ճապոնիայում կարելի էր այն գտնել միայն NHK «Էլեկտրոնային երաժշտության ստուդիա-ում և կոմպոզիտոր Իսաո Տոմիտայի մոտ, իսկ եթե բացառեն սինթեզատորը պորֆեսիոնալ նկատակներով օգտագործողներին, ապա Աբեն միակն էր, որ երկրում ուներ այդ գործիքը)։
Աբեն նաև հայտնի է լուսանկարչության հանդեպ ունեցած մեծ սիրով, որը դուրս էր գալիս պարզապես հրապուրանքի սահմաններից և սահմանափակվում էր մանիայով։ Լուսանկարչությունը տեղ է գտել նաև Աբեի գեղարվեստական աշխատանքներում։ Աբեի լուսանկարները օգտագործվել են նրա պատմածքների ժողովածուի ձևավորման համար. դրանք կարելի է տեսնել հատորների կազմի հակառակ կողմում։ Աբե-լուսանկարիչը իր հավակնությունը տալիս էր «Contax» ֆոտոխցիկներին, իսկ լուսանկարման համար ամենասիրած օբյեկտներից մեկը աղբավայրերն էին։
Կարևոր թվականներ Աբեի կյանքից
խմբագրել- 1948 — Լույս է տեսել առաջին վեպը՝ «Ցուցանշան ճանապարհի վերջում»
- 1950 — «Կարմիր բոժոժ» պատմվածքի համար պարգևատրվել է հետպատերազմյան գրականության ստեղծագործողների մրցանակով
- 1951 — Պարգևատրվել է Ակուտագավայի մրցանակով «Պատ։ Հանցագործություններ S: Կարմա» պատվածքի համար
- 1958 - Պարգևատրվել է Կիսիսի մրցանակով «Ուրվականներն այստեղ» պատվածքի համար
- 1963 - «Ավազուտների կինը» վեպի համար արժանացել է Յոմիրուի մրցանակին
- 1967 - «Ընկերները» պիեսին տրվել է Տանիձակիի մրցանակը
- 1968 - «Ավազուտների կինը» ստեղծագործությունը Ֆրանսիայում արժանացել է պարգևի, որը տրվել է օտարազգի հեղինակին՝ ակնառու գեղարվեստական ստեղծագործության համար
- 1973 - Հիմնադրել և գլխավորել է «Աբե Կոբոյի ստուդիա» թատրոնը
- 1974 - Պարգևատրվել է Յոմիուրիի մրցանակով՝ «Կանաչ գուլպա» (ճապ.՝ 緑色のストッキング)) պիեսի համար
- 1975 - Մայիսի 13-ին Կոլումբիական համալսարանում (ԱՄՆ) արժանացել է պատվավոր դոկտորի աստիճանի
- 1977 - Դարձել է Ամերիկյան ակադեմիայի արվեստի և գիտության պատվավոր անդամ
- 1992 - Դեկտեմբերի 25-ի ուշ երեկոյան հերթական պատմվածքի վրա աշխատանելու ժամանակ ուղեղում արնահոսության պատճառով գիտակցությունը կորցնում է և հոսպիտալացվում
- 1993 - Հունվարի 22-ին 68 տարեկանում հանկարծամահ եղավ սրտի կաթվածից
Հատուկ ստեղծագործություններ
խմբագրել- 1951 — Պատը (ճապ.՝ 壁)
- 1959 — Չորրորդ սառցե դարաշրջանը (ճապ.՝ 第四間氷期)
- 1962 — Ավազուտների կինը (ճապ.՝ 砂の女)
- 1964 — Ուրիշի դեմքը (ճապ.՝ 他人の顔)
- 1967 — Այրված քարտեզը (ճապ.՝ 燃えつきた地図)
- 1973 — Արկղ-մարդը (ճապ.՝ 箱男)
- 1977 — Գաղտնի հանդիպում (ճապ.՝ 密会)
- 1984 — Տապանը մտածները (ճապ.՝ 方舟さくら丸)
Կոբո Աբեն հայերեն
խմբագրել- Աբե Կոբո, Չորրորդ սառցադաշտային ժամանակաշրջանը (գիտաֆանտաստիկ վեպ), Երևան, «Հայաստան», 1969, 348 էջ (Գրքում զետեղված է նաև «Տոտալոսկոպ» պատմվածքը)։ Գիրքը ռուսերենից թարգմանել է Հ. Կ. Մարգարյանը։
- XX դարի արտասահմանյան դրամատուրգիա, հատոր 1 (գրքում զետեղված է Կոբո Աբեի «Ամրոցը» պիեսը, որը ռուսերենից թարգմանել է Սարգիս Փանոսյանը), Երևանի համալսարանի հրատարակչություն, 1983, 550 էջ։
- Աբե Կոբո, Երեք վեպ, Երևան, «Սովետական գրող», 1985, 656 էջ։ Ռուսերենից թարգմանել է Կարեն Ա. Սիմոնյանը։ Գրքում զետեղված են «Ավազուտների կինը», «Ուրիշի դեմքը» և «Այրված քարտեզը» վեպերը։
- 168 ժամ շաբաթաթերթ, 2008, թիվ 75, Աբե Կոբո, Մանկասենյակը (ռուսերենից թարգմանել է Վարդան Ֆերեշեթյանը)։
- Նորք-Հայաստանի Գրողների Միության գրական-գեղարվեստական,հասարակական-քաղաքական Հանդես, 2՛2010, 127-144 էջեր, Կոբո Աբե «Ներխուժում» (պատմվածքը ռուսերենից թարգմանել է Ռուզաննա Ղազարյանը, «Դալմա-Սոնա» Հիմնադրամի Հիմնադիր-Նախագահ)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 3. — ISBN 978-2-221-06888-5
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- ↑ http://www.bunshun.co.jp/shinkoukai/award/akutagawa/list.html
Արտաքին հղումներ
խմբագրել- Կոբո Աբե - 168 ժամ
- Կոբո Աբե - «Մանկասենյակը»
- Կոբո Աբեի «Կարմիր բոժոժ» պատմվածքը
- Կոբո Աբեն գրապահարանում Արխիվացված 2020-07-03 Wayback Machine
- Կոբո Աբեն դասարան․ամ կայքում Արխիվացված 2016-09-05 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոբո Աբե» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 501)։ |