Կնյուն սուր

բույսերի տեսակ
Կնյուն սուր
Կնյուն սուր
Կնյուն սուր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Կնյունազգիներ (Juncaceae)
Ցեղ Կնյուն (Juncus)
Տեսակ Կնյուն սուր (J. acutus)
Միջազգային անվանում
Juncus acutus
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Կնյուն սուր (լատին․՝ Juncus acutus), կնյունազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Ճիմաթմբեր առաջացնող բույսեր են։ Ցողունն ունի 30-120 սմ բարձրություն։ Տերևներն արմատամերձ են, 1-2 մմ տրամագծով, լավ զարգացած, գլանաձև, ամուր, սրածայրով վերջացող, ներսում համատարած սպունգանման հյուսվածքով և հիմքի մոտ կարմրավուն շագանակագույն տերևապատյաններով տերևաթիթեղներով։ 4-6 (10) ճյուղերով ծաղկաբույլը նստադիր է կամ 4-5 սմ երկարությամբ ծաղկակիրներով։ 5-6 սմ երկարությամբ պտուղը տուփիկ է, կանաչ, ձվաձև և առանց կտուցի։ Սերմերը երկարավուն կամ օվալաձև են, ինչպես նաև սպիտակավուն պոչանման հավելուկով[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արարատ, Յուվա, Շահումյան, Երախի լեռնաշղթա)։ Ընդհանուր արեալն ընդգրկում է Կովկասը՝ մասնավորապես Արևմտյան, Արևելյան և Հարավային Անդրկովկասը և Թալիշը, ինչպես նաև Եվրոպան, միջերկրածովյան ավազանի երկրները, Անատոլիան և Իրանը[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լոռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-1000 (1200) մ բարձրությունների վրա, աղակալված ճահիճներում, աղուտային խոնավ հողերի վրա, հանքային աղբյուրների և տրավերտինների մոտ։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոս-սեպտեմբերին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Տեսակի տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

2008 թվականին Արարատ քաղաքի մոտ առանձնացվել է «Աաղկալած ճահճուտ» բնության հուշարձանը, սակայն ներկայումս պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կնյուն սուր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կնյուն սուր» հոդվածին։