Բացել գլխավոր ցանկը

Կյանքի փուլերը (նկար)

Կասպար Դավիդ Ֆրիդրիխի նկար

«Կյանքի փուլերը» (գերմ.՝ Die Lebensstufen), գերմանացի նկարիչ, վաղ ռոմանտիզմի դարաշրջանի կարկառուն ներկայացուցիչ Կասպար Դավիդ Ֆրիդրիխի այլաբանական նկարներից: Կտավը հեղինակը վրձնել է 1835 թվականին՝ մահվանից հինգ տարի առաջ: Յուղաներկով կտավի չափերն են 72.5 × 94 սմ: «Կյանքի փուլերը» ստեղծագործությունը այսօր պահպանվում և ցուցադրվում է Կերպարվեստի թանգարանում (Լայպցիգ, Գերմանիա):

Picto infobox artiste.png
Կյանքի փուլերը
Caspar David Friedrich 013.jpg
տեսակգեղանկար
նկարիչԿասպար Դավիդ Ֆրիդրիխ
տարի1834
բարձրություն72,5 սանտիմետր
լայնություն94 սանտիմետր
ուղղությունռոմանտիզմ
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էԼայպցիգի կերպարվեստի թանգարան
հավաքածուԼայպցիգի կերպարվեստի թանգարան
կայք
Die Lebensstufen Վիքիպահեստում

Բովանդակություն

Ընդհանուր ակնարկԽմբագրել

Ինչպես Կասպար Դավիդ Ֆրիդրիխի շատ այլ նկարներ, «Կյանքի փուլերը» ստեղծագործությունը նույնպես իրենից ներկայացնում է հեղինակի խորհրդածությունը մահվան և կյանքի վաղանցիկության մասին:

Նկարում պատկերված է ծովափ[1]: Առաջին պլանում տարիքով տղամարդ է նկարված, որը թիկունքով է կանգնած դիտողին: Նա քայլում է դեպի նկարում պատկերված մյուս մարդկանց մոտ՝ երկու միջին տարիքի մարդկանց և երկու երեխաների: Այդ չորս անձինք գտնվում են փոքրիկ բլրակի ափին՝ ծովախորշի ափին:

Նկարի բոլոր մարդկանց համապատասխանում է հետին պլանում նկարված մեկական առագաստանավ, որոնցից յուրաքանչյուրը որոշակի հեռավորության վրա է գտնվում ծովափից: Այդ հեռավորությունը խորհրդանշում է մարդկային կյանքի տարբեր փուլերը և շարժումը դեպի վերջ, դեպի մահը:

«Կյանքի փուլերը» ստեղծագործությունում պատկերված անձինք Կասպար Դավիդ Ֆրիդրիխի ընտանիքի անդամներն են: Նկարի ծեր մարդը՝ թիկունքով պատկերված հենց ինքը հեղինակն է, նստած տղան՝ նրա կրտսեր որդին՝ Գուստավ Ադոլֆը: Փոքր աղջիկը նրա դուստր Ագնես Ադելհայդն է, իսկ մեծահասակ աղջիկը՝ նույնպես դուստրը՝ Էմման, ցիլինդրով տղամարդը զարմիկն է՝ Յոհան Հայնրիխը[2]:

Կասպար Դավիդ Ֆրիդրիխի մեծ թվով կտավներում ինչ-որ հատուկ տեղանք նկարված չէ: Սակայն այս մի կտավում հեղինակը վրձնել է Ուտկեյկը՝ Գրայֆսվալդից ոչ հեռու, որը հեղինակի ծննդավայրն է ու գտնվում է ժամանակակից Գերմանիայի հյուսիս-արևելքում:

ՆկարագիրԽմբագրել

Նկարում պատկերված է Բալթիկ ծովի մի նավահանգիստ մայրամուտի պահին: Հետին պլանում, ծովում նկատվում են երեք առագաստանավեր, որոնք հետ են վերադառնում դեպի նավահանգիստ: Մեծ նավը, որը կենտրոնում է նկարված՝ իջեցնում է առագաստները: Երկու փոքրիկ նավակները գրեթե հասել են ծովափին, դրանցից աջը լողում է դեպի մարդկանց խումբը:

Անձանց հագուստներից դատելով երևում է, որ վերջիններս քաղաքացիներ են: Նրանցից մեկը՝ փոքրիկ տղան գլխավերևում պահել է շվեդական դրոշակ, իսկ նրա մոտ գտնվող աջնակը ձգվում է դեպի դրոշակը: Երեխաներից աջ կողմ նկարված է կիսապառկած մի կին, որը հակվել է դեպի երեխաները և բարձրացրել է աջ ձեռքը:

Պատկերված անձինք կազմել են կիսաշրջան, որի կենտրոնում պատկերված են երեխաները, իսկ նրանցից աջ ու ահյակ՝ տղամարդ ու կին: Բոլորից ձախ, մի փոքր հեռու նկարված է կանգնած ծերունազարդ մի տղամարդ՝ թիկունքով (թիկունքով պատկերված ևս մեկ հերոսի է նկարել Դավիդ Կասպարը «Ճամփորդը ծով մշուշի առջև» կտավում): Բոլոր մարդիկ, բացառությամբ ծերունու, հագնված են ամառային հանդերձանք, իսկ ծերունին՝ անձրևանոց և բոլորագլխարկ:

Ինչպես նշվեց վերևում բոլոր անձանց մեկական առագաստանավ է համապատասխանում: Կենտրոնում նկարված նավը խորհրդանշում է մորը, ափին մոտ գտնվող երկու փոքրիկ նավակները՝ երեխաներին. այդ նավակները նոր-նոր են սկսել լողալ մաքուր ու սակավ ջրերում: Հորիզոնում երևացող նավերը խորհրդանշում են տղամարդկանց կյանքի ավելի ուշ փուլերը: Ամենահեռավոր նավը կարծես անհետանում է հորիզոնից. այն խորհրդանշում է ծերունուն, որը սպասում է իր մահվանը[3]:

Շվեդական դրոշակԽմբագրել

Գրայֆսվալդը Կասպար Դավիդի հարազատ քաղաքն է, որը պատկանում էր Պոմերանիայի հերցոգությանը մինչև 1630 թվականը: Իսկ դրանից հետո մինչև 1815 թվականը Շվեդիայի տիրապետության տակ էր: Նկարում պատկերված տղայի ձեռքին Շվեդիայի դրոշն է. նկարը ստեղծելուց 20 տարի առաջ Գրայֆսվալդը հանձնվեց Պրուսիայի թագավորությանը:

ԳրականությունԽմբագրել

  • Börsch-Supan, Helmut & Jähnig, Karl Wilhelm, 1973: Caspar David Friedrich. Gemälde, Druckgraphik und bildmäßige Zeichnungen. Munich: Prestel Verlag. 3-7913-0053-9
  • Schmied, Wieland, 1992. Caspar David Friedrich. Cologne: DuMont. 3-8321-7207-6
  • Schmied, Wieland, 1999: Harenberg Museum der Malerei. 525 Meisterwerke aus sieben Jahrhunderten. Dortmund: Harenberg Lexikon Verlag. 3-611-00814-1
  • Siegel, Linda, 1978: Caspar David Friedrich and the Age of German Romanticism. Branden Publishing Co. 0-8283-1659-7.
  • Vaughan, William, 1994: German Romantic Painting (2nd edn). Yale University Press. 0-300-06047-5
  • Vaughan, William, 2004: Friedrich. London: Phaidon Press. 0-7148-4060-2
  • Wolf, Norbert, 2003: Friedrich. Cologne: Taschen. 3-8228-2293-0

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Vaughan, 297
  2. Börsch-Supan (1973), p. 629-30
  3. 100 Meisterwerke. «Die Lebensstufen von Caspar David Friedrich (1774—1840).» In: TV Hören und Sehen, 29 2011, p. 130

Արտաքին հղումներԽմբագրել