Հալայն[2] (գերմ.՝ Hallein), քաղաք, շրջկենտրոն Ավստրիայում՝ Զալցբուրգի դաշնային երկրամասում, Զալցախ գետի ափերին։ Զբաղեցնում է 26,98 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2016 թվականի տվյալներով եղել է 21.043[3]:

Բնակավայր
Հալայն
գերմ.՝ Hallein
Զինանշան

ԵրկիրԱվստրիա Ավստրիա
Առաջին հիշատակում1198
Մակերես26,98 կմ²
ԲԾՄ447±1 մետր
Բնակչություն21 150 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ06245
Փոստային դասիչ5400
Ավտոմոբիլային կոդHA
Պաշտոնական կայքhallein.gv.at(գերմ.)
Հալայն (Ավստրիա)##
Հալայն (Ավստրիա)

Մշակույթ խմբագրել

 
Հին աղահանքի շինությունները Պեռներ կղզում (մեր օրերում ծառայում են որպես զալցբուրգյան փառատոնի անցկացման վայր)

Հալայնում գործում են երկու թանգարան։ Կելտենմուզեումում (Keltenmuseum) ցուցադրված են գտածոներ և այլ նյութեր, որոնք ներկայացնում են Հալշտատի վաղ շրջանի, կելտական La Tène մշակույթի, միջնադարի, Վերածննդի դարաշրջանի, աղի արդյունահանման ժամանակաշրջանի պատմությունն ու մշակույթը[4]։ «Լուռ գիշեր» (The Silent Night) խորագիրը կրող թանգարանում ցուցադրված նյութերն առնչվում են սուրբծննդյան հանրահայտ երգերից մեկի հեղինակի՝ կոմպոզիտոր Ֆրանց Գրուբերի կյանքին ու ստեղծագործությանը։ Դրանց թվում են քնարերգու Յոզեֆ Մորի օգտագործած կիթառը, մի շարք երաժշտական երկերի նոտագրություններ[5]։

Ժողովրդագրություն խմբագրել

Քաղաքի բնակչության թվաքանակի փոփոխությունները 1869-2011 թթ. ՝ ըստ Ավստրիայի վիճակագրական բյուրոյի տվյալների[6].

Անվանի անձինք խմբագրել

Հալայնում է կյանքի վերջին տարիներն անցկացրել և վախճանվել կոմպոզիտոր Ֆրանց Գրուբերը։ Այս քաղաքում են ծնվել անվանի մարզիկներ՝ լեռնադահուկորդներ՝ օլիմպիական խաղերի չեմպիոնուհի Աննա Ֆենինգերը, օլիմպիական չեմպիոն Թոմաս Շտանգասինգերը, աշխարհի կրկնակի գավաթակիր Մարսել Հիրշերը, թենիսիստուհի Աննա Վիզները...

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Bergland. Illustrierte Alpenländische Monatsschrift. 12. Jahrgang, Nummer 8. Verlag der Wagner´schen Universitäts-Buchdruckerei, Innsbruck 1930.
  • Fritz Moosleitner: Hallein. Portrait einer Kleinstadt. Bilddokumente zur Bau- und Kulturgeschichte der Salinenstadt. Hrsg. Ortsbildschutzkommission der Stadt Hallein in Zusammenarbeit mit dem Keltenmuseum Hallein. Mitarbeit von Fritz Koller, Linde Moldan, Anton Puttinger, Christa Svoboda, Friederike Zaisberger, Kurt Zeller. Hallein 1989.
  • Fritz Koller: Die Salzachschiffahrt bis zum 16. Jahrhundert. In: Mitteilungen der Gesellschaft für Salzburger Landeskunde. Band 123, Salzburg 1983, S. 1–126

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Einwohnerzahl 1.1.2018 nach Gemeinden mit Status, Gebietsstand 1.1.2018Statistics Austria.
  2. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 402.
  3. Statistik Austria: Bevölkerung zu Jahresbeginn 2002-2017 nach Gemeinden (Gebietsstand 1. Januar 2017)
  4. Keltenmuseum, 2013. http://www.keltenmuseum.at/de/ Արխիվացված 2013-12-16 Wayback Machine
  5. Kelten-Salz-Kultur, 2013. http://hallein.com/wEnglish/sehenswertes/hallein.php Արխիվացված 2018-01-19 Wayback Machine
  6. Statistik Austria

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիճամփորդն ունի Հալայնին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հալայն» հոդվածին։